-
Արտգործնախարարն ընդունեց Թուրքմենստանի նորանշանակ դեսպանին05 հոկտեմբերի, 2013
Հոկտեմբերի 5-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Գուրբաննազար Նազարովին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
-
Վահան Բայբուրդյանը պարգևատրվեց ԱԳՆ հուշամեդալով05 հոկտեմբերի, 2013
Հոկտեմբերի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԱԳՆ հուշամեդալով պարգևատրեց Իրանում Հայաստանի առաջին դեսպան, ականավոր արևելագետ և պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Բայբուրդյանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ։
-
Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ԵԽԽՎ լիագումար նիստին30 սեպտեմբերի, 2013
Սեպտեմբերի 30-ին ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին։
-
Հայաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը28 սեպտեմբերի, 2013
Սեպտեմբերի 28-ին, Նյու – Յորքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին։
-
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին28 սեպտեմբերի, 2013
Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին:
-
Էդվարդ Նալբանդյանը շարունակում է հանդիպումները Նյու-Յորքում27 սեպտեմբերի, 2013
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 68-ին նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 27-ին շարունակեց հանդիպումները տարբեր երկրների իր գործընկերների հետ:
-
Արտգործնախարարը հանդիպեց Ադրբեջանի ԱԳ նախարարին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին27 սեպտեմբերի, 2013
Սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 68-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուոլիկի,
-
Մեկնարկեց արտգործնախարարի այցելությունը Նյու-Յորք26 սեպտեմբերի, 2013
Սեպտեմբերի 26-ին մեկնարկեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային այցելությունը Նյու-Յորք։
-
Հայաստանի արտգործնախարարը ելույթ ունեցավ Հարվարդի համալսարանում25 սեպտեմբերի, 2013
Սեպետմբերի 25-ին աշխատանքային այցելությամբ Միացյալ Նահանգներում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբադնյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով հանդես եկավ Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցում։
-
Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերին23 սեպտեմբերի, 2013
Սեպտեմբերի 23-ին Սոչիում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախար