-
Դեսպան Ղազարյանի աշխատանքային այցը Գդասնկ և Սոպոտ քաղաքներ09 ապրիլի, 2015
Ապրիլի 9-ին Գդանսկ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպում ունեցավ Լեհաստանի նախկին նախագահ (պաշտոնավարել է 1990-1995թթ.) և «Համերաշխություն» շարժման առաջնորդ Լեխ Վալենսայի հետ:
-
Ֆրանց Վերֆելի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառում Վիեննայում09 ապրիլի, 2015
Ապրիլի 9-ին Ավստրիայի Ազգային գրադարանի հանդիսությունների Մեծ դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի ծննդյան 125 և մահվան 70-ամյակին:
-
Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը որոշում ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ09 ապրիլի, 2015
Որոշումն ընդունվել է 127 կողմ և 13 դեմ համամասնությամբ:
-
Դեսպան Սարգսյանի հանդիպումը Բրիտանական թանգարանի տնօրենի հետ09 ապրիլի, 2015
Միացյալ թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ Բրիտանական թանգարանի տնօրեն Նիլ ՄըքԳրեգորի հետ: Հանդիպմանը մասնակցեցին նաև Լոնդոնի Հայ հիմնարկի ներկայացուցիչներ Նուրիցա Մաթոսյանն ու Ռուբեն Գալչյանը:
-
Սան Պաուլոյի խորհրդարանը ապրիլի 24-ը հռչակեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր08 ապրիլի, 2015
Ապրիլի 8-ին Բրազիլիայի ամենախոշոր նահանգը հանդիսացող Սան Պաուլոյի խորհրդարանն ընդունեց համար 1266/2014 բանաձևը, որով ապրիլի 24-ը հռչակվեց «Հայ ժողովրդի Ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակի օր»:
-
Հայաստանն անդամակցեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ծրագրի Գործադիր կոմիտեին08 ապրիլի, 2015
Ապրիլի 8-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի նստաշրջանում ընդունվեց որոշում` ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ծրագրի Գործադիր կոմիտեին Հայաստանի անդամակցության վերաբերյալ:
-
Հայկական քաղաքակրթությանը նվիրված ցուցահանդես Մեքսիկայի Սենատում08 ապրիլի, 2015
Ապրիլի 8-ին Մեքսիկայի Սենատի ճեմասրահում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Մեքսիկայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ ու ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ բացվեց հայկական քաղաքակրթությանը նվիրված «Հայաստան &ndash
-
Դեսպան Փոլադյանի հանդիպումը Սիրիայի մշակույթի նախարարի հետ08 ապրիլի, 2015
Ապրիլի 8-ին Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում ունեցավ Սիրիայի մշակույթի նախարար Իսսամ Խալիլի հետ:
-
Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Մոսկվայում08 ապրիլի, 2015
Մոսկվայում ՀՀ դեսպանատանը նախարար Նալբանդյանը հանդիպեց Հայաստանում համատեղության կարգով հավատարմագրված շուրջ չորս տասնյակ երկրների դեսպանների հետ, պատասխանեց նրանց՝ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցերին։
-
Չինաստանը Հայաստանին նվիրեց արդիական շարժական հեռուստակայան08 ապրիլի, 2015
Ապրիլի 8-ին Պեկինում կայացավ Հայաստանի հանրային հեռուստաընկերության համար նախատեսված շարժական հեռուստակայանի` հայկական կողմին փոխանցման հանդիսավոր արարողությունը: