-
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսի այցը Վոլգոգրադի մարզ15 փետրվարի, 2017
Փետրվարի 13-15-ը Դոնի Ռոստովում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանն աշխատանքային այցով գտնվում էր ՌԴ Վոլգոգրադի մարզում և հանդիպում ունեցավ Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բաչարովի հետ:
-
«Շարժվող մասնիկներ» խորագրով ցուցահանդես Պրահայում15 փետրվարի, 2017
Փետրվարի 15-ին Պրահայի Յակուբսկա ցուցասրահում բացվեց հայ նկարիչ Նարեկ Վան Աշուղաթոյանի՝ «Շարժվող մասնիկներ» խորագրով անհատական ցուցահանդեսը:
-
Դեսպան Մկրտչյանի հանդիպումները Լիտվայի Սեյմասի հանձնաժողովների նախագահների հետ15 փետրվարի, 2017
Փետրվարի 15-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լիտվայի Սեյմասի (խորհրդարան) գյուղատնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրեյուս Ստանչիկասի հետ։
-
Դեսպան Թումանյանի հանդիպումն Իրանի Մեջլիսի կրթության և հետազոտության հանձնաժողովի նախագահի հետ15 փետրվարի, 2017
Փետրվարի 15-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ Մեջլիսի կրթության և հետազոտության հանձնաժողովի նախագահ Մոհամմադ Մեհդի Զահեդիի հետ:
-
ՀՀ Նախագահի հրամանագրերը11 փետրվարի, 2017
Էսթերա ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻՆ նշանակել Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես):\r\n
-
Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսի հանդիպումն Աջարիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի հետ10 փետրվարի, 2017
Փետրվարի 10-ին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը հանդիպում ունեցավ Աջարիայի Ինքնավար Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Թամազ Շավաձեի հետ, ով նաև Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի տեղակալն է:
-
Դեսպան Մկրտչյանի այցը Լիտվայի Մաժեյկյուի շրջան10 փետրվարի, 2017
Փետրվարի 10-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն այցելեց Լիտվայի Մաժեյկյուի շրջան, որտեղ հանդիպում ունեցավ Մաժեյկյուի քաղաքապետ Անտանաս Տենիսի հետ։
-
Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի պաշտպանության նախարարի հետ10 փետրվարի, 2017
Փետրվարի 10-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի պաշտպանության նախարար Յակուբ Սարաֆի հետ:
-
Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ10 փետրվարի, 2017
Արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Մոհամմադ Ջավադ Զարիֆն ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
-
Դեսպան Մկրտչյանը մասնակցեց հայտնի հայագետ Մարիտե Կոնտրիմայտեի 70-ամյակի հուշ-երեկոյին09 փետրվարի, 2017
Փետրվարի 9-ին Լիտվայի գրողների միությունում տեղի ունեցավ լիտվացի գրող, բանաստեղծ, հայագետ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Մարիտե Կոնտրիմայտեի 70-ամյակին նվիրված հուշ-երեկո, որին մասնակցում էին հայ և լիտվացի ականավոր մտավորականներ, գիտնականներ, լրագրողներ։