-
Արմեն Եգանյանը նշանակվել է ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետ10 հոկտեմբերի, 2017
ՀՀ վարչապետի որոշմամբ Արմեն Եգանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետ
-
ՀՀ Անկախության 26-ամյակին և Հայաստանի ու Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ընդունելություն10 հոկտեմբերի, 2017
Հոկտեմբերի 10-ին Կանադայում ՀՀ դեսպանությունում կայացավ պաշտոնական ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 26-ամյակին և Հայաստանի ու Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:
-
Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին10 հոկտեմբերի, 2017
Հոկտեմբերի 10-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Սոչիում մասնակցեց և ելույթ ունեցավ Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին:
-
Հայաստանի և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ09 հոկտեմբերի, 2017
Հոկտեմբերի 9-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Թուրքմենստանի արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովը նամակներ փոխանակեցին՝ Հայաստանի և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:\r\n
-
ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի հանդիպումը ԳԴՀ ԱԳՆ հանձնակատարի հետ09 հոկտեմբերի, 2017
Հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Անդրեաս Պեշկեի գլխավորած պատվիրակությանը։
-
Հայաստանը մասնակցեց Ժնևում ՄԱԿ գրասենյակի բաց դռների օրվան07 հոկտեմբերի, 2017
Հոկտեմբերի 7-ին, Ժնևում, Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակի բաց դռների օրվա շրջանակներում, Ազգերի պալատի գլխավոր հանդիսասրահում Հայաստանը ներկայացավ ազգային դասական երաժշտության և պարային կատարումների հարուստ ծրագրով։
-
Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանն այցելեց Հալեպ07 հոկտեմբերի, 2017
Հոկտեմբերի 4-ից 7-ը Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանն այցելեց Հալեպ, որի շրջանակներում ծանոթացավ շուրջ քառամյա պաշարումից հետո ազատագրված Հալեպի կրած վնասներին և քաղաքի վերականգնմանն ուղղված ջանքերին, տեղում հանգամանալից ուսումնասիրեց հալեպահայությ
-
Հայաստանի և Արցախի արտգործնախարարների հանդիպումը07 հոկտեմբերի, 2017
Էդվարդ Նալբանդյանն ու Մասիս Մայիլյանը կարևորեցին Հայաստանի և Արցախի արտգործնախարարների միջև պարբերական հանդիպումների անցկացումը և կարծիքների փոխանակումը:\r\n
-
Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին06 հոկտեմբերի, 2017
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան և հույս հայտնեց, որ Ջոնաթան Լաքոթն իր գործունեությամբ կնպաստի հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել զարգացմանը։\r\n
-
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին06 հոկտեմբերի, 2017
Հոկտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։