ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մեկնարկը Գյումրիում

28 օգոստոսի, 2026

Գյումրիում ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատաժողովի մեկնարկին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ աշխատաժողովն այս տարի առանձնահատուկ է՝ պայմանավորված երկու հանգամանքով: Այն անցկացվում է ՀՀ խորհրդարանական ընտրություններից հետո և նոր իրողությունների պայմաններում։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ արտաքին քաղաքականության շարունակականությունը Հայաստանի շուրջ խաղաղ և համագործակցային միջավայրի հետևողական ձևավորման, խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման և գործընկերությունների զարգացման գործում։

Անդրադառնալով երկրորդ առանձնահատկությանը՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է գործընկերությունների օրակարգում միջազգային առևտրային  կապերի խթանման կարևորությունը, որը համահունչ է նախարարության նոր գործառույթների հետ։

Հանդիպմանն ուղերձներով հանդես են եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Աշխատաժողովի շրջանակում ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետն անդրադարձ է կատարել ՀՀ կառավարության ծրագրում արտացոլված արտաքին քաղաքական առաջնահերթություններին և դրանց կյանքի կոչման հարցում ԱԳՆ և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների դերակատարությանը։

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ նախարարության անվան փոփոխության հիմքում ընկած է հստակ հայեցակարգ՝ միտված արտաքին քաղաքականության մեջ տնտեսական բաղադրիչի խթանման միջոցով կոնկրետ արդյունքների ապահովմանն ու բարեկեցության ավելացմանը։ Ելույթին հաջորդել է քննարկում․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է դեսպաններին հետաքրքրող հարցերին։

Աշխատաժողովի մեկնարկին ներկա են եղել նաև ՀՀ Ազգային ժողովի և կառավարության անդամներ։

Տպել էջը