ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՄՔԴ՝ տուժածների հավատարմագրային հիմնադրամի գործադիր տնօրենի հետ

17 սեպտեմբերի, 2025

Սեպտեմբերի 17-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի՝ տուժածների հավատարմագրային հիմնադրամի գործադիր տնօրեն Դեբորա Ռուիզ Վերդուսկոյի հետ։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ և հիմնադրամի միջև փոխգործակցության հարցեր։

Նախարար Միրզոյանը հայտնել է ՀՀ սկզբունքային աջակցությունը հիմնադրամի գործունեությունը՝ պատրաստակամություն հայտնելով ներդրում ունենալ իրականացվող ծրագրերում։ 

Դեբորա Վերդուսկոն ներկայացրել է Հռոմի կանոնադրության հիման վրա ՄՔԴ անդամ պետությունների կողմից 2002 թվականին ստեղծված հիմնադրամի գործունեության շրջանակը, դրա կողմից իրականացվող ծրագրերն ու աջակցության մեխանիզմները։ 

 

*Ծանոթագրություն. Մինչ ՄՔԴ-ն հետաքննում և քրեական հետապնդում է ցեղասպանության, մարդկության դեմ, պատերազմական և ագրեսիայի հանցագործությունների դեպքերը, Տուժածների հավատարմագրային հիմնադրամն արձագանքում է ՄՔԴ-ի իրավասության ներքո գտնվող հանցագործությունների հետևանքով պատճառված վնասին։ Հիմնադրամը մասնավորապես աջակցում է զոհերի և նրանց ընտանիքների իրավունքների իրացմանը՝ տրամադրելով փոխհատուցում և օգնություն։ Հիմնադրամն աշխատում է զոհերի հետ՝ հոգեկան առողջության, ֆիզիկական վերականգնման և նյութական աջակցության հետ կապված կենսական ծրագրեր իրականացնելու համար։

Տպել էջը