Հայաստանի և Բելառուսի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

24 նոյեմբերի, 2023

Բելառուսական կողմի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 24-ին կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկի հեռախոսազրույցը:

Բելառուսի ԱԳ նախարարը տեղեկացրել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների՝ նոյեմբերի 22-23-ին Մինսկում անցկացված նիստերում օրակարգային հարցերի քննարկման ընթացքի և ընդունված որոշումների մասին։

Տպել էջը