Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

28 մարտի, 2019

Մարտի 28-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում անցկացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Նույն օրը՝ երեկոյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպմանն ընդառաջ մտքեր փոխանակվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ:

 

Տպել էջը