ՀՀ դեսպանի հանդիպումը Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարի հետ

18 փետրվարի, 2019

Փետրվարի 18-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը հանդիպում ունեցավ Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Ն․Գ․ Փոլ Ռիչարդ Գալլագերին (H.E. Mgrs. Paul Richard Gallagher)։

Հանդիպմանը Կարեն Նազարյանը ներկայացրեց Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև միջպետական հարաբերությունների զարգացման օրակարգը և այս ուղղությամբ առաջիկայում իրականացվելիք քայլերն ու նախաձեռնությունները։

Դեսպանը Վատիկանի բարձրաստիճան ներկայացուցչին փոխանցեց Հայաստան այցելելու արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական հրավերը։

Տարածաշրջանային զարգացումների լույսի ներքո զրուցակիցներն անդրադարձ կատարեցին իրենց մոտեցումներին և առաջնայնություններին։

Տպել էջը