Միջազգային կազմակերպություններ
ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 1992 թվականի հունիսի 25-ին Ստամբուլում տասնմեկ երկրների (Ալբանիա, Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն, Բուլղարիայի Հանրապետություն, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստանի Դաշնություն, Թուրքիայի Հանրապետություն, Ուկրաինա) ղեկավարների և կառավարությունների ղեկավարների կողմից գագաթաժողովի հռչակագրով: Սերբիայի Հանրապետությունը՝ որպես անդամ պետություն, կազմակերպությանը միացել է 2004 թվականին: 2017 թվականի մայիսի 22-ին ընդունվել է ՍԾՏՀԿ 25-ամյա հոբելյանը նշելուն նվիրված հռչակագիր:
1999 թվականի մայիսի 1-ին՝ իր կանոնադրության ուժի մեջ մտնելու հետ մեկտեղ (էլ. հղում՝ Charter of the Organization of the Black Sea Economic Cooperation), ՍԾՏՀ-ն ձեռք բերեց միջազգային իրավաբանական կարգավիճակ և ձևափոխվեց տարածրջանային միջազգային կազմակերպության՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն:
Նպատակ ունենալով խթանել անդամ երկրների միջև փոխգործակցությունը և ներդաշնակությունը՝ խրախուսելով բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները սևծովյան տարածաշրջանում՝ ՍԾՏՀ-ն այսօր տասներկու անդամ երկրների միջև հարթակ է ծառայում համագործակցության համար բազմաբնույթ ոլորտներում:
ՍԾՏՀԿ անդամները
Կազմակերպությունը ներկայումս ունի տասերեք անդամ պետություն
- Ալբանիա,
- Հայաստանի Հանրապետություն,
- Ադրբեջանի Հանրապետություն,
- Բուլղարիայի Հանրապետություն,
- Վրաստան,
- Հունաստան,
- Մոլդովա
- Ռումինիա
- Ռուսաստանի Դաշնություն,
- Թուրքիայի Հանրապետություն,
- Ուկրաինա
- Սերբիա
- Հյուսիսային Մակեդոնիա
ՍԾՏՀ կառուցվածք
ՍԾՏՀ-ում որոշումներ կայացնող բարձրագույն մարմինը ՍԾՏՀ անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների խարհուրդն է: Խուրհրդի կանոնավոր հանդիպումները հրավիրվում են տարին երկու անգամ՝ մայիս-հունիս և նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Խորհուրդը հրավիրվում է նաև հատուկ կամ ոչ պաշտոնական հանդիպումների անցկացման համար: Խորհրդի կանոնավար հանդիպումները տեղի են ունենում կազմակերպությունը նախագահող երկրում: Նախագահությունը իրականացվում է ռոտացիոն սկզբունքով և այբբենական կարգով և տևում է վեց ամիս՝ հունվարի 1-ից և հուլիսի 1-ը:
ՍԾՏՀ Ավագ պաշտոնյաների կոմիտեն հաշվետու է ԱԳ նախարարների խորհրդին և գործում է վերջինիս անունից: Կոմիտեն պարտավորվում է իրականացնել կազմակերպության գործունեությունը:
1994թ. մարտի 10-ին Ստամբուլում ԱԳ նախարարների խորհրդի կողմից հիմնադրվել է ՍԾՏՀ միջազգային մշտական քարտուղարությունը: ՍԾՏՀ միջազգային մշտական քարտուղարության ներկայիս Գլխավոր քարտուղարն է ազգությամբ ռումինացի Լազար Կոմանեսկուն:
1995 թվականին հիմնվել է «Տրոյկա» խորհրդատվական մեխանիզմը, որը ներառում է նախկին, ներկա և հաջորդ նախագահությունները:
Հարակից մարմիններ / Համատեղ կենտրոններ
ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովը (ՍԾՏՀԽՎ), ՍԾՏՀ գործարար խորհուրդը (ՍԾՏՀԳԽ), Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ՍԱԶԲ) և Սևծովյան հետազոտությունների միջազգային կենտրոնը (ՍՀՄԿ) ՍԾՏՀ-ի հարակից մարմիններն են: Դրանք անկախ մարմիններ են իրենց սեփական կանոնադրությամբ, (համապատասխանեցված ՍԾՏՀ կանոնադրությանը), առանձին բյուջեով, քարտուղարությունով և օրակարգով:
Գործընկերներ
Դիտորդներ
ՍԾՏՀ դիտորդի կարգավիճակը բաց է՝ դիմումի հիման վրա, ցանկացած այլ պետության կամ միջազգային կազմակերպության համար, որոնք արտահայտում են ՍԾՏՀ աշխատանքներին գործնական և արժեքավոր աջակցություն ցուցաբերելու իրենց պատրաստակամությունը:
Դիտորդի կարգավիճակը, ըստ ընթացակարգի, կարող է շնորհվել, կասեցվել կամ ավարտված համարվել Խորհրդի կողմից:
ՍԾՏՀ դիտորդի կարգավիճակ ունեն հետևյալ պետությունները.
- Ավստրիայի Հանրապետություն
- Բելառուսի Հանրապետություն
- Խորվաթիայի Հանրապետություն
- Չեխիայի Հանրապետություն
- Եգիպտոսի Արաբական Հանրապետություն
- Հունգարիա
- Ֆրանսիայի Հանրապետություն
- Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
- Իսրայելի Պետություն
- Իտալիայի Հանրապետություն
- Լեհաստանի Հանրապետություն
- Սլովակիայի Հանրապետություն
- Թունիսի Հանրապետություն
- Ամերիկայի Միացյալ Նահանգներ
- Միջազգային սևծովյան ակումբ
- Էներգետիկ Խարտիայի քարտուղարություն
- Սևծովյան հանձնաժողով
- Եվրամիության հանձնաժողով
Երկխոսության ոլորտային գործընկերներ
ՍԾՏՀ խթանում է հարաբերություններն երրորդ կողմերի հետ (պետություններ, միջազգային կազմակերպություններ և ինստիտուտներ)՝ հետաքրքրված լինելով համագործակցել փոխադարձ մտահոգություն ներկայացնող հարցերի շուրջ երկխոսության գործընկերության և ոլորտային երկխոսության գործընկերության միջոցով:
ՍԾՏՀ Երկխոսության ոլորտային գործընկերներն են.
- Ճապոնիա
- Կորեայի Հանրապետություն
- Մոնտենեգրո
- Սլովենիայի Հանրապետություն
- Նավասեփականատերերի միջազգային սևծովյան ասոցիացիա
- Սև և Ազովի ծովերի նավահանգիստների ասոցիացիա
- Սևծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանում Տրանսպորտային ճանապարհային միության ասոցիացիա
- Նավ կառուցողների և վերանորգողների սևծովյան տարածաշրջանային ասոցիացիա
- Սևծովյան համալսարանների ցանց
- Սևծովյան հեռարձակման կանոնակարգման մարմինների ֆորում
- Եվրոպայի ծայրամասային ծովային տարածաշրջանային համաժողով
- Դանուբյան կոմիտե
- Փոքր և միջին ձեռնարկատիրության միջազգային ցանց
- Զբոսաշրջության միջազգային կազմակերպություն
Միջազգային կազմակերպություններ
- Միավորված ազգերի կազմակերպություն
- ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողով
- ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր
- ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիր
- ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպություն
- ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
- Առևտրի համաշխարհային կազմակերպություն
- Համաշխարհային բանկ
- Էներգետիկ խարտիայի քարտուղարություն
- Եվրասիական տնտեսական համայնք
- ՏՐԱՍԵԿԱ-ի միջկառավարական հանձնաժողով
- Կենտրոնական եվրոպական նախաձեռնություն – Գործադիր քարտուղարություն
Ծրագրերի զարգացման հիմնադրամ
2002 թվականի հոկտեմբերի 25-ին Տիրանայում ԱԳ նախարարների խորհուրդն ընդունել է Ծրագրերի զարգացման հիմնադրամ ստեղծելու մասին բանաձև:
Սկսած 2003 թվականից հաստատվել և իրականացվել են գյուղատնտեսության և գյուղարդյունաբերության, կրթության, էներգետիկայի, շրջակա միջավայրի պաշտպանության, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների, առողջապահության և դեղագործության, փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտներին վերաբերող քսանմեկ նախագծեր:
ՍԾՏՀ նախագծերի խրախուսման կառույց
Նախագծի խթանման կառույցը հիմնվել է 2016 թվականին ՍԾՏՀ քարտուղարությանը ՌԴ կողմից տրամադրված մեկ միլիոն դոլար կամավոր աջակցության միջոցով՝ ՍԾՏՀ քարտուղարության, նվիրատու երկրի և Առևտրի և զարգացման սևծովյան բանկի միջև համագործակցության համաձայնագրի կնքումից հետո:
Այս մեխանիզմի ստեղծումը նպաստում է է ՍԾՏՀ կազմակերպության ծրագրերի կառավարման կարողությունների բարձրացմանը և բաց է լրացուցիչ այլ նվիրատուների աջակցության համար:
Հայաստան-ՍԾՏՀԿ
Հայաստանը պարբերաբար մասնակցում է ՍԾՏՀԿ շրջանակներում իրականացվող միջոցառումներին, յուրաքանչյուր նախարարությունը իր ոլորտում: ՀՀ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները բազմիցս մասնակցել են մասնագիտական աշխատանքային խմբերի (ԱԽ), ինչպես նաև նախարարական մի շարք հանդիպումներին: 2001 թ. օգոստոսից Ստամբուլում գործում է ՍԾՏՀ-ում Հայաստանի Հանրապետության Մշտական ներկայացուցչությունը: Առաջին մշտական ներկայացուցիչը եղել է Կարեն Միրզոյանը : ՍԾՏՀԿ-ում գործող մշտական ներկայացուցիչն է Սահակ Սարգսյանը:
Ցայսօր Հայաստանը հինգ անգամ ստանձնել է կազմակերպության նախագահությունը՝ 1998թ., 2003թ., 2009թ., 2013թ. և 2018թ.: Հայաստանի վերջին նախագահությունը հաջողությամբ ամփոփվեց 2018թ. հունիսին: Նախագահության նպատակն էր ՍԾՏՀ տարածաշրջանում տարածաշրջանային տնտեսական համագործակցության ամրապնդումն ու առաջխաղացումը: Այն ներառում էր միջազգային կազմակերպությունների և գործընկերների հետ հետագա համագործակցության խթանումը (ՄԱԿ, ԵՄ և այլն)՝ ՍԾՏՀ հարակից մարմինների, դիտորդների և երկխոսության ոլորտային գործընկերների միջև փոխգործակցության ամրապնդումը, գոյություն ունեցող կառույցների միջոցով (Նախագծային զարգացման հիմնադրամ և Սևծովյան նախագծերի խրախուսման կառույց) նախագծային ուղղվածություն ունեցող օրակարգի կարևորումը, անդամ պետությունների միջև բազմակողմանի ոլորտային փոխգործակցության զարգացումը, մասնավորապես` տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների, գիտության և տեխնոլոգիայի, գյուղատնտեսության և գյուղարդյունաբերության և զբոսաշրջության ոլորտներում:
Արտաքին գործերի նախարարների խորհրդի և Ավագ պաշտոնյաների կոմիտեի հանդիպումները տեղի են ունեցել 2018 թվականի հունիսի 25-27-ին Երևանում, որոնց ներկա են գտնվել ՍԾՏՀ բոլոր 12 անդամ երկրների ներկայացուցիչները: 2018թ. Հայաստանի նախագահության ընթացքում Հայաստանի ներկայացուցիչները նախագահել են մեկ նախարարական խորհրդի, երկու ավագ պաշտոնյաների կոմիտեի և տասնչորս աշխատանքային խմբերի հանդիպումներ:
2018թ. Հայաստանի նախագահության հաջողություններից մեկը, որը գնահատվել է քարտուղարության և անդամ երկրների կողմից, 2012թ-ից ի վեր քննարկվող Կանաչ էներգետիկայի հայեցակարգի ընդունումն է:
ՍԾՏՀ ԽՎ
ՍԾՏՀ-ում և ՍԾՏՀ ԽՎ-ում սինքրոնացված նախագահության ռոտացիայի կանոնավոր ընթացքը խախտվել էր, որի արդյունքում, 2018 թվականի առաջին կեսին ՍԾՏՀ ԽՎ-ի նախագահությունը փոխանցվեց Ալբանիային, որից հետո Հայաստանը նախագահությունը ստանձնեց տարվա երկրորդ կեսին: 2018 թվականաի հունիսին և նոյեմբերին ՀՀ նախագահության ներքո Երևանում կայացել են ՍԾՏՀԿ ԽՎ Գլխավոր Ասամբլեայի, ինչպես նաև Գործարար Խորհրդի նիստերը:
ՍԾՏՀ-ում Հայաստանի ներկայացուցչություն
ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը հիմնադրվել է Ստամբուլում 2001 թվականին:
ՍԾՏՀ առաջնահերթությունները և համագործակցության ոլորտները
ՍԾՏՀ առաջնահերթություններն, ինչպես արձանագրված է ՍԾՏՀ կանոնադրությունում, նախատեսում են համագործակցություն հետևյալ ոլորտներում՝ առևտուր և տնտեսական զարգացում, բանկային ոլորտ ու ֆինանսներ, հաղորդակցություն, էներգետիկա, տրանսպորտ, գյուղատնտեսություն և գյուղարդյունաբերություն, առողջապահություն և դեղագործություն, շրջակա միջավայրի պաշտպանություն, զբոսաշրջություն, գիտություն և տեխնոլոգիա, վիճակագրական տվյալների և տնտեսական տեղեկատվության փոխանակում, մաքսային և սահմանային մարմինների միջև համագործակցություն, կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների, զենքի և ռադիոակտիվ նյութերի անօրինական ներմուծում, պայքար ահաբեկչության և անօրինական միգրացիայի դեմ, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացում, փոքր և միջին բիզնես, կրթություն, ինստիտուցիոնալ նորացում և լավ կառավարում:
Հայաստանը հանդիսացել է ՍԾՏՀԿ թեմատիկ աշխատանքային խմբերից (ԱԽ) էներգետիկայի հարցերով ԱԽ-ի համակարգող երկիր։ 2012թ. ՍԾՏՀ տնտեսական օրակարգի 12-րդ նպատակին: 2019 թ. հոկտեմբերի 7-ին Երևանում WCIT2019-ի շրջանակներում ՀՀ կառավարությունը ՍԾՏՀԿ-ի և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հետ համատեղ կազմակերպել է «Օգտագործելով տեխնոլոգիական ուժն ազդեցության համար. ՍԾՏՀ տարածաշրջանային համագործակցության հեռանկար» խորագրով բարձրաստիճան հարակից միջոցառումը, որին քննարկման առարկա են եղել այն միջոցները, որոնցով հնարավոր է նորարարական տեխնոլոգիաները ծառայեցնել հանրային քաղաքականության և համակարգային փոփոխությունների ու զարգացման լուծումների համար՝ հանուն հասարակության բարեկեցության, ինչպես նաև դիտարկվել է այդ առումով հաջողված ծրագրերը ՍԾՏՀ տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս տարածելու հնարավորությունը:
Թարմացված է 22.02.2022