Քաղաքացիություն
1. Որտե՞ղ դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու համար
ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու մասին դիմումը և օրենքով սահմանված փաստաթղթերը քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում անձամբ ներկայացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, իսկ օտարերկրյա պետություններում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ:
2. Ո՞վ և ի՞նչ հիմքով կարող է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար
ՀՀ քաղաքացիություն կարող է ձեռք բերել 18 տարին լրացած յուրաքանչյուր անձ հետևալ հիմքերի առկայության դեպքում.
- ազգությամբ հայ լինելու
- օրենքով սահմանված կարգով վերջին 3 տարին մշտապես Հայաստանի Հանրապետությունում բնակվելու (այս կետով կարող են դիմել միայն ՀՀ ՆԳՆ ՄՔԾ)
- վերջին 2 տարվա ընթացքում գրանցված ամուսնության մեջ Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ և այդ 2 տարվա ընթացքում առնվազն 365 օր օրինական հիմքերով բնակություն հաստատած Հայաստանի Հանրապետությունում
- Հայաստանի Հանրապետության քաղաքացի զավակի կամ ծնողի
- 1995 թ. հունվարի 1-ից հետո իր դիմումի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրածի
- Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակի
- Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիություն չունեցող անձի
- ծնողների (կամ նրանցից մեկի) նախկինում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալու և օրենքով սահմանված կարգով վերջին մեկ տարին մշտապես Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու.
3. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար
1) դիմում-հարցաթերթ (ներբեռնել)
2) օտարերկրյա պետության կողմից տրված վավեր անձնագիր և դրա պատճենը
3) 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր)
4) ծննդյան վկայականը և դրա պատճենը
5) ամուսնության վկայականը և դրա պատճենը (ազգանունը փոխելու դեպքում)
6) ամուսնու անձնագրի պատճենը և դրա հայերեն թարգմանությունը (ազգանունը փոխելու դեպքում)
7) իր զավակի ծննդյան վկայականը և պատճենը, զավակի կամ ծնողի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և դրա պատճենը կամ ՀՀ քաղաքացիությունը հավաստող այլ փաստաթուղթ (եթե դիմում է ՀՀ քաղաքացիություն ստանալու հիմքերի 4 կետով)
8) ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթերից որևէ մեկը`
ա. սույն որոշման N 4 հավելվածում նշված եկեղեցական կառույցների կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթ` հաստատված սույն որոշմամբ նախատեսված կարգով, մկրտվածի ազգությամբ հայ լինելու մասին նշումով,
բ. օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված և ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ` ազգությամբ հայ լինելու մասին փաստաթուղթ,
գ. ծնողի (պապի, տատի, հարազատ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որում առկա է ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում
9) սույն կետի 8-րդ ենթակետի «դ» պարբերությամբ նախատեսված փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է նաև տվյալ անձի ազգակցական կապը հիմնավորող` իրավասու պետական մարմինների կողմից տրված փաստաթուղթ:
10) քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը և դրա պատճենը
11) փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը
12) Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը կամ օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթը և դրանց պատճենները.
13) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը,
14) անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր
4. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար
1) դիմում-հարցաթերթ (ներբեռնել)
2) վավեր ՀՀ քաղաքացու անձնագիր և դրա պատճենը
3) ծննդյան վկայականը և դրա պատճենը
4) 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր)
5) ամուսնության վկայականը և դրա պատճենը
6) իր երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը
7) զինվորական գրքույկը (զինապարտ քաղաքացիների համար)
8) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը
9) այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում տվյալ պետության իրավասու մարմնի կողմից տրված վավեր անձնագիր և դրա օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունը
10) օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստում (տեղեկանք) տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին, եթե դիմումատուն չունի այլ պետության քաղաքացիություն և դրա օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունը:
5. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ երեխայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար
1) դիմում-հարցաթերթ (ներբեռնել )
2) երեխայի Հայաստանի Հանրապետության քաղաքացու վավեր անձնագիրը և դրա պատճենը
3) դիմող ծնողի վավեր անձնագիրը և դրա պատճենը
4) 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր)
5) ամուսնության կամ հայրության ճանաչման վկայականը կամ միայնակ մայր լինելու վերաբերյալ փաստաթուղթ և դրա պատճենը
6) երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը
7) մյուս ծնողի համաձայնությունը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը, եթե ծնողներից մեկը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ընդ որում, ծնողի կողմից համաձայնությունը դեսպանությունում կամ հյուպատոսական հիմնարկում անձամբ ներկայացնելու անհնարինության դեպքում ներկայացվում է համաձայնության՝ օրենքով սահմանված կարգով կատարված և հաստատված հայերեն թարգմանությունը
8) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը
9) երեխայի՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում տվյալ պետության իրավասու մարմնի կողմից տրված վավեր անձնագիրը
10) օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստում (տեղեկանք) տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին, եթե երեխան չունի այլ պետության քաղաքացիություն և դրա օրենքով սահմանված կարգով կատարված և հաստատված հայերեն թարգմանությունը
11) Տասնչորսից մինչև տասնութ տարեկան երեխայի գրավոր համաձայնությունը:
ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու դիմումների քննարկման ժամկետները
ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին դիմումները քննարկվում են ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն մուտքագրվելու օրվանից սկսած՝ իննսուն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումները քննարկվում են վեցամսյա ժամկետում:
ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու համար պետական տուրքի չափերը և վճարման եղանակը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար
https://www.e-payments.am/hy/consular_services/step2/cservice=57/
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն դադարեցնելու համար
https://www.e-payments.am/hy/consular_services/step2/cservice=58/
Օգտակար նշում
- ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշմամբ:
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն:
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը շնորհվում կամ դադարեցվում է միայն ՀՀ նախագահի հրամանագրով:
Կարևոր ծանոթագրություն
- Օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթերը (քաղաքացիական կացության գրանցման վկայականներ, տեղեկանքներ, նոտարական փաստաթղթեր, թարգմանություններ և այլն) պետք է հաստատված լինեն ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ:
- Օտար լեզվով փաստաթղթերն ապոստիլով հաստատելուց կամ հյուպատոսական վավերացումից հետո պետք է թարգմանվեն հայերեն։
- Եթե թարգմանությունը կատարված է որակավորված կամ երդվյալ թարգմանչի կողմից, ապա թարգմանությունը նույնպես պետք է հաստատվի ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ: