Երկկողմ հարաբերություններ

Շվեյցարիա Շվեյցարիա

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. ապրիլի 30-ին:

2025թ. հունվարի 13-ին Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Հասմիկ Տոլմաջյանը:

2025թ. սեպտեմբերի 16-ին ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը:

2026թ. մարտի 12-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Բեռնում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը:

Այցեր

Հայաստան

2014թ. հունիս

Դիդիե Բուրկհալտեր, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ

2011թ. մարտ

Միշելին Կալմի-Ռեյ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ

2008թ. հունիս

Միշելին Կալմի-Ռեյ, Դաշնային խորհրդի անդամ, ԱԳ նախարար

2007թ. նոյեմբեր

Քրիստին Էգերսզեգի-Օբրիստ, Ազգային խորհրդի նախագահ

2006թ. հունիս

Միշելին Կալմի-Ռեյ, Դաշնային խորհրդի անդամ, ԱԳ նախարար

Շվեյցարիա 

2026թ. մարտ

Արարատ Միրզոյան, ԱԳ նախարար

2023թ. փետրվար

Արարատ Միրզոյան, ԱԳ նախարար

2022թ. մայիս     

Վահագն Խաչատուրյան, նախագահ

2020թ. հունվար

Արմեն Սարգսյան, նախագահ

2019թ. հունվար   

Նիկոլ Փաշինյան, վարչապետ

2019թ. հունիս

Արմեն Սարգսյան, նախագահ

2018թ. հոկտեմբեր

Արմեն Սարգսյան, նախագահ

2018թ. հունվար

Կարեն Կարապետյան, վարչապետ

2016թ. փետրվար

Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար

2012թ. մարտ

Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար

2011թ. մայիս

Սերժ Սարգսյան, նախագահ

2010թ. հոկտեմբեր

Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար

2010թ. հուլիս և սեպտեմբեր

Հովիկ Աբրահամյան, ԱԺ նախագահ 

2009թ. հոկտեմբեր և նոյեմբեր

Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար

2009թ. հունվար

Սերժ Սարգսյան, նախագահ

2007թ. մարտ

Վարդան Օսկանյան, ԱԳ նախարար

2003թ. դեկտեմբեր

Ռոբերտ Քոչարյան, նախագահ

2002թ. դեկտեմբեր

Անդրանիկ Մարգարյան, վարչապետ

2000թ. հունվար

Ռոբերտ Քոչարյան, նախագահ

1999թ. հունվար

Ռոբերտ Քոչարյան, նախագահ

1998թ. նոյեմբեր

Վարդան Օսկանյան, ԱԳ նախարար

1995թ. դեկտեմբեր

Վահան Փափազյան, ԱԳ նախարար

1994թ. դեկտեմբեր

Վահան Փափազյան, ԱԳ նախարար

1992թ. հոկտեմբեր

Բաբկեն Արարքցյան, ԳԽ նախագահ

Իրավապայմանագրային դաշտ

  • Հայտագրերի փոխանակում Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին, ապրիլի 30, 1992թ.
  • Հայաստանի Հանրապետության Կառավարության և Շվեյցարական Դաշնային Խորհրդի միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր, նոյեմբերի 19, 1998թ.:
  • Հայաստանի Հանրապետության Կառավարության և Շվեյցարական Դաշնային Խորհրդի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, նոյեմբերի 19, 1998թ.:
  • Հայաստանի Հանրապետության Կառավարության և Շվեյցարիայի Կառավարության միջև անշարժ գույքի կադաստրի համակարգին աջակցության նպատակով ֆինանսական և տեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր, հոկտեմբերի 18 2001թ.:
  • Հայաստանի Հանրապետության Կառավարության և Շվեյցարիայի Դաշնային Խորհրդի միջև առանց թույլտվության գտնվող անձանց հետընդունման մասին համաձայնագիր, հոկտեմբերի 30, 2003թ.:
  • Հայաստանի Հանրապետության Կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության Կառավարության միջև տեխնիկական, ֆինանսական և հումանիտար համագործակցության մասին համաձայնագիր, ապրիլի 3, 2004թ.:
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության կառավարության միջև ֆինանսական և տեխնիկական համագործակցության մասին Հայաստանում արտակարգ իրավիճակներին արձագանքելու համակարգին օժանդակության վերաբերյալ համաձայնագիր, մարտի 11, 2005թ.:
  • Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիա և կից արձանագրություն, հունիսի 12, 2006թ.:
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության կառավարության միջև արտակարգ իրավիճակների ժամանակ համագործակցության մասին համաձայնագիր, դեկտեմբերի 8, 2008թ.:
  • Հայաստանի Հանրապետության Կառավարության և Շվեյցարիայի Դաշնային Խորհրդի միջև կանոնավոր օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր, նոյեմբերի 10, 2009թ.:
  • Հայաստանի Հանրապետության Կառավարության և Շվեյցարիայի Դաշնային Խորհրդի միջև դիվանագիտական անձնագիր ունեցողների համար մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին համաձայնագիր, նոյեմբերի 10, 2009թ.:
  • Հանրապետության Կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության Կառավարության միջև Դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցչությունների աշխատողների ընտանիքների անդամներին փոխադարձաբար աշխատանքի իրավունքի տրամադրման մասին հայտագրերի փոխանակմամբ համաձայնագիր, սեպտեմբերի 4, 2012թ. և սեպտեմբերի 11, 2012թ.:
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի միջև փոխըմբռնման հուշագիր, հունիսի 4, 2014թ.:
  • Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիր, փետրվարի 29, 2016թ.:

Երկկողմ առևտրաշրջանառություն

Հայաստանի և Շվեյցարիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները  /հազար ԱՄՆ դոլար/

 

 

արտահանում

ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի)

2021թ.

359492.7

25707.5

2022թ.

254587.1

45694.5

2023թ.

83337.4

41827.6

2024թ.

111968.0

54053.6

2025թ.

156846.8

39983.9

 

Թարմացված է՝ 27.04.2026թ.

Տպել էջը