-
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Դանիայում02 Մայիսի, 2015
Մայիսի 2-ին Դանիայի Գյուլինգ ավանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում:
-
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Լոնդոնում02 Մայիսի, 2015
Մայիսի 2-ին Լոնդոնի Ռեդբրիջ շրջանի Սուրբ Մարիամ անգլիկան եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն, որին ներկա էին եկեղեցու ծխականները, հայ համայնքի ներկայացուցիչները, Ռեդբրիջ շրջանի փոխքաղաքապետը:
-
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահին25 Ապրիլի, 2015
Արտգործնախարարը բարձր գնահատեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ս.թ. մարտի 3-ին ԵԺԿ-ի կողմից ընդունված «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձևը, ինչպես նաև՝ Եվրոպական խորհրդարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված բանաձևին Եվրոպական խոշորագույն քաղաքական ուժի աջակցությունը:
-
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգներ Ավստրիայի Գրաց քաղաքում03 Ապրիլի, 2015
Ապրիլի 3-ին Ավստրիայի Գրաց քաղաքում կազմակերպվող ամենամյա «Սաղմոս» փառատոնի շրջանակներում «Հելմուտ Լիստ» համերգասրահի Մեծ դահլիճում տեղի ունեցավ Գրաց քաղաքի Մեծ նվագախմբի և Գրացի «Վոկալֆորում» երգչախմբի համերգը Քրիստիան Մութշպիլի խմբավարությամբ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
-
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով Կոնստանցայում03 Ապրիլի, 2015
Ապրիլի 3-ին Ռումինիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Ռումինիայի Կոնստանցա քաղաքի «Օվիդիուս» համալսարանի Սենատի դահլիճում տեղի ունեցավ «Հայերը կյանքի ու մահվան միջև. Հայ նահատակության 100-րդ տարելիցը» խորագրով գիտաժողով, որը կազմակերպել էին Ռումինիայի տեղական հանձնաժողովն ու Ռումինիայում ՀՀ դեսպանությունը, ինչպես նաև Ռումինիայի հայոց միության և հայոց թ
-
Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրություն Փարիզի Հոլոքոստի հուշահամալիրում02 Ապրիլի, 2015
Ապրիլի 2-ին Փարիզի Հոլոքոստի հուշահամալիրում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրության բացման պաշտոնական արարողությունը՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի և հուշահամալիրի նախագահ Էրիկ դը Ռոթշիլդի գլխավորությամբ:
-
Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմի ցուցադրություն Վարշավայում02 Ապրիլի, 2015
Ապրիլի 2-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Վարշավայի «Անկախության թանգարանում» տեղի ունեցավ «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրությունը, որը կազմակերպել էր Լեհաստանի «Արմենիան ֆաունդեյշն» հիմնադրամը:
-
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը` Կիպրոսի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման կապակցությամբ02 Ապրիլի, 2015
Հայաստանը ողջունում է Կիպրոսի խորհրդարանի կողմից ապրիլի 2-ին ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի միաձայն ընդունումը։ Սա խորհրդանշական իրադարձություն է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին։
-
Դեսպան Փոլադյանի հանդիպումը Անտիոքի և Համայն Արևելքի հույն ուղղափառ եկեղեցու պատրիարքի և Անտիոքի և Արևելքի ուղղափառ ասորիների պատրիարքի հետ22 Դեկտեմբերի, 2014
Դեկտեմբերի 22-ին Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ սրբազան Նալբանդյանի և ազգային իշխանության ներկայացուցիչների ուղեկցությամբ Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպեց Անտիոքի և Համայն Արևելքի հույն ուղղափառ եկեղեցու պատրիարք Յուհաննա 10-րդի և Անտիոքի և Արևելքի ուղղափառ ասորիների պատրիարք, Նորին Սուրբ Օծություն Իգնաթիոս Աֆրամ 2-րդի հետ:
-
ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեում Հայաստանի 2-րդ և 3-րդ պարբերական զեկույցների քննարկում07 Մայիսի, 2014
Մայիսի 7-ին Ժնևում ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեն իր 52-րդ նստաշրջանի ընթացքում քննարկեց Հայաստանի 2-րդ և 3-րդ պարբերական զեկույցները ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների Միջազգային դաշնագրի իրականացման վերաբերյալ: