-
Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում Վիեննայում12 Մարտի, 2018
Մարտի 12-ին Ավստրիայի Լյուդվիգ Բոլցմանի անվան պատերազմների հետևանքների վերացման ինստիտուտը Ավստրիայի Հայ Դատի գրասենյակի հետ համատեղ և ՀՀ դեսպանության աջակցությամբ Վիեննայի քաղաքապետարանի հին շենքի հանդիսությունների դահլիճում կազմակերպել էր ամերիկահայ գրող, հրապարակախոս Աննա Աստվածատուրյան-Տուրկոտի հանրային դասախոսությունը:
-
Ղարաբաղյան շարժման 30-ամյակին և Սումգայիթյան ջարդերին նվիրված միջոցառում Բուենոս Այրեսում10 Մարտի, 2018
Մարտի 10-ին Արգենտինյան Հանրապետության Հայկական կառույցների /IARA/ միության կազմակերպմամբ Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Հայ կենտրոն»-ում տեղի ունեցավ Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում և մատուցվեց Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման կարգ, որին ներկա էին Արգենտինայի հասարակական և գիտական շրջանակի ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ:
-
Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառում Կահիրեում04 Մարտի, 2018
Մարտի 4-ին Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հիշատակի երեկո՝ նվիրված Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա էին եգիպտացի մտավորականներ, հասարակական գործիչներ, լրագրողներ, ինչպես նաև հայ համայքնի ներկայացուցիչներ: Ելույթով հանդես եկավ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը։
-
Սումգայիթյան ողբերգության 30-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բուխարեստում04 Մարտի, 2018
Մարտի 4-ին Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց հայկական մայր եկեղեցում Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպս. Հակոբյանի հանդիսապետությամբ ի հիշատակ Սումգայիթյան կոտորածների անմեղ նահատակների մատուցվեց Սուրբ Պատարագ և կատարվեց հոգեհանգստյան պաշտոն, որից հետո Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Ռումինիայի Հայոց միության և Ռումինահայոց թեմի կողմից ծաղկեպսակներ տեղադրեցին եկեղեցու բակում
-
Ղարաբաղյան շարժման և Սումգայիթի ջարդերի 30-ամյակին նվիրմած միջոցառում Պրահայում03 Մարտի, 2018
Մարտի 3-ին Պրահայի քաղաքային գրադարանի դահլիճում Չեխիայի «Ապրիլ 24 կոմիտե»-ն, որի կազմում են Հայաստանի դեսպանությունը և չեխահայ ակտիվը, կազմակերպել էր Ղարաբաղյան շարժմանը և Սումգայիթի ջարդերի 30-ամյակին նվիրված երեկո՝ արցախյան պատերազմի մասնակիցներ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գուսան Հայկազունի և օպերատոր Սամվել Թադևոսյանի մասնակցությամբ։
-
Ղարաբաղյան շարժման 30-ամյակի և Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ Արաբական Միացյալ Էմիրություններում02 Մարտի, 2018
Մարտի 2-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և ազգային վարչությունների նախաձեռնությամբ Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ուենցավ հոգեհանգստյան պաշտոն՝ նվիրված սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցին:\r\n\r\n
-
Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում Թբիլիսիում28 Փետրվարի, 2018
Փետրվարի 28-ին Վրաստանում ՀՀ դեսպանության և Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ Թբիլիսիում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում՝ նվիրված Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցին, որին մասնակցում էին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը դեսպանության ողջ անձնակազմի հետ, Վրաստանի խորհրադարանի պատագամավորներ, մտավորականներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։
-
Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված ընդունելություն Ղազախստանում ՀՀ դեսպանությունում27 Փետրվարի, 2018
Ղազախստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն` նվիրված Ղարաբաղյան շարժման 30-ամյակին, որին մասնակցում էին հայ համայնքի գործարար, մշակութային, կրթական ոլորտների տասնյակ ներկայացուցիչներ, դեսպանության ղազախստանցի բարեկամներ:\r\n
-
Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում Մադրիդում25 Փետրվարի, 2018
Փետրվարի 25-ին ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Իսպանիայում ՀՀ դեսպանության և Մադրիդի «Հայ տուն» միության համատեղ ջանքերով Մադրիդում տեղի ունեցավ Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» արցախյան հերոսամարտի մոտիվներով նկարահանված ֆիլմի ցուցադրությունը, որը ներկայացվեց հեղինակի կողմից:
-
Սումգայիթյան ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ մի շարք քաղաքներում25 Փետրվարի, 2018
Փետրվարի 24-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Սումգայիթի հայկական ջարդերի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն, որի ընթացքում մի քանի տասնյակ հայեր և դեսպանության ղազախստանցի բարեկամներ ծաղիկներ խոնարհեցին Աստանայի մերձակայքում գտնվող նախկին համակենտրոնացման ճամբարի գերեզմանատանը տեղադրված Խաչքարի մոտ։