-
Դեսպան Բաղդասարյանը նախագահեց Հռոմում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խմբի նիստը13 Դեկտեմբերի, 2017
Դեկտեմբերի 13-ին Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը նախագահեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խմբի նիստը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց ս.թ. նոյեմբերի 10-ին անցկացված Խմբի Մշակութային հանձնաժողովի նիստի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
-
ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Գագիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերը հանձնեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգին13 Դեկտեմբերի, 2017
Դեկտեմբերի 13-ին ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Գագիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերը հանձնեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգին:\r\n
-
Հոբելյանական միջոցառումներ Լեհաստանի Կուրով, Պուլավի և Նալեչով քաղաքներում04 Դեկտեմբերի, 2017
Դեկտեմբերի 3-ին և 4-ին Լեհաստանում ՀՀ դեսպանության պատվո հովանու ներքո, Լեհաստանի հայ համայնքի 650-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ տեղի ունեցան Լեհաստանի Կուրով, Պուլավի և Նալեչով քաղաքներում:
-
Հայաստանը ներկայացվեց «ProWine China 2017» ամենամյա ցուցահանդեսին14 Նոյեմբերի, 2017
Նոյեմբերի 14-ին Չինաստանի Շանհայ քաղաքում մեկնարկեց «ProWine China 2017» գինիների և ալկոհոլային խմիչքների միջազգային ամենամյա ցուցահանդեսը: Այս տարի առաջին անգամ Հայաստանը ցուցահանդեսին ներկայանում է միասնական ազգային տաղավարով: Առաջիկա երեք օրերի ընթացքում Հայկական 13 ընկերություններ իրենց ալկոհոլային արտադրանքը կներկայացնեն ցուցահանդեսի այցելուներին:
-
Դեսպան Թումանյանի հանդիպումն Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ13 Նոյեմբերի, 2017
Նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի և ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմիի հանդիպումը:
-
Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Սենատի անդամ Քրիստոֆ Ֆրասային13 Նոյեմբերի, 2017
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց խորհրդարանականների ներդրումը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման գործում։ Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների օրենսդիր մարմինների միջև հաստատված ամուր փոխգործակցությանը՝ այդ թվում միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում:\r\n\r\n
-
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին04 Հոկտեմբերի, 2017
Հոկտեմբերի 4-ին աշխատանքյաին այցելությամբ Ստրասբուրգում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյոբյորն Յագլանդին։
-
Հայաստանին նվիրված ուսումնական տարվա մեկնարկ Լեհաստանի Կիելցե քաղաքի գեղարվեստի ուսումնարանում04 Սեպտեմբերի, 2017
Սեպտեմբերի 4-ին Լեհաստանի Կիելցե քաղաքում՝ Լեհաստանի Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարարությանը կից գործող Յուզեֆ Շերմենտովսկու անվան Գեղարվեստի ուսումնարանում, տեղի ունեցավ ամբողջությամբ Հայաստանին նվիրված 2017-2018թթ. ուսումնական տարվա մեկնարկի պաշտոնական արարողությունը: Ուսումնական տարվա ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներն անցկացվելու են Լեհաստանում ՀՀ դեսպանության և Շվի
-
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Փառքի ծառուղում Շարլ Ազնավուրի անունով աստղի բացման կապակցությամբ25 Օգոստոսի, 2017
Օգոստոսի 24-ին Հոլիվուդի «Փառքի ծառուղում» բացվեց աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի անունով աստղը: Այդ կապակցությամբ ամերիկյան հայտնի «Variety» ամսագիրը հատուկ նյութ է նվիրել Շարլ Ազնավուրին, նրա գործունեությանը՝ զետեղելով մեծանուն արվեստագետին հասցեագրված շնորհավորանքներ: Ամսագրում տպագրվել է նաև ՀՀ ԱԳ նախարարի շնորհավորական ուղերձը:
-
Հայաստանյան 3 համալսարաններ Բեռլինում առաջին անգամ մասնակցեցին «Study World – 2017» ամենամյա միջազգային ցուցահանդեսին13 Մայիսի, 2017
Մայիսի 12-ից 13-ը Բեռլինում կայացավ «Study World–2017» ամենամյա միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցեցին մոտ 150 համալսարաններ աշխարհի տարբեր երկրներից: