-
ՄԱԿ-ի` Բռնի անհետացումների հարցերով կոմիտեում Հայաստանի առաջին պարբերական զեկույցի քննարկում04 Փետրվարի, 2015
Փետրվարի 3-ից 4-ը Ժնևում` ՄԱԿ-ի` Բռնի անհետացումների հարցերով կոմիտեի 8-րդ նստաշրջանի ընթացքում, քննարկվեց Հայաստանի Հանրապետության առաջին ազգային զեկույցը «Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիայի իրականացման վերաբերյալ:
-
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիր29 Հունվարի, 2015
Հռչակագիրը կոչ է անում հայորդիների գալիք սերունդներին` հայրենասեր, գիտակից և ուսյալ կեցվածքով պաշտպան կանգնել հայրենի սրբազան ժառանգությանը, աննահանջ պայքարով ծառայել հանուն առավել հզոր Հայրենիքի` ազատ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության, անկախ Արցախի առաջընթացի ու զորացման, աշխարհասփյուռ հայության գործուն համախմբման, համայն հայության դարավոր նվիրական նպատակների իրականացման:
-
Դեսպան Սարգսյանը մասնակցեց ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի տարեկան նստաշրջանին08 Օգոստոսի, 2014
2014թ. oգոստոսի 4-8-ը ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը Բանգկոկում մասնակցեց ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 70-րդ տարեկան նստաշրջանի աշխատանքներին:
-
Դեսպան Քոչարյանի այցը լիբանանահայ համայնքային հաստատություններ23 Դեկտեմբերի, 2012
Դեկտեմբերի 21-ին եւ 23-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն այցելեց Բեյրութի CAHL (Center for Armenian Handicapped of Lebanon) հաստատության հայ ծերերի տուն, նույն հաստատության մանուկների հատուկ դպրոց, Լիբանանի հայ համայնքի ընկերային ծառայողների միության մտավոր թերաճ հայ մանուկների «Զվարթնոց» կենտրոն, ինչպես նաեւ Ջբեյլի «Թռչնոց բույն» մանուկների հաստատություն:
-
Մարզական խաղեր` նվիրված ՀՀ զինված ուժերի 20-ամյակին08 Հուլիսի, 2012
Հուլիսի 4-8-ը Վաշինգտոնում անցկացվեցին Հայ մարմնակրթական ընդհանուր միության ԱՄՆ արևելյան ափի 22-րդ շրջանային միջմասնաճյուղային խաղերը, որոնք նվիրված էին ՀՀ զինված ուժերի 20-ամյակին:
-
Հայաստանի Առևտրանտնտեսական հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը07 Հունիսի, 2012
Հունիսի 7-ին Աստանայում կայացավ առեւտրատնտեսական հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը: \r\n
-
Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Մյունխենի՝ անվտանգության հարցերով համաժողովին04 Փետրվարի, 2012
Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 3-4-ը մասնակցեց Մյունխենի՝ անվտանգության հարցերով 48-րդ համաժողովին, որին ներկա էին շուրջ 70 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ՝ պետությունների ղեկավարներ, նախարարներ եւ բազմաթիվ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, ընկերությունների ներկայացուցիչներ:
-
«Դվին` Հայկական մայրաքաղաք Եվրոպայի եւ Ասիայի միջեւ» ցուցահանդեսի բացում Իտալիայում08 Նոյեմբերի, 2011
Նոյեմբերի 8-ին Հռոմի քաղաքապետարանի «Մետաքսի ճանապարհներ» նախագծի շրջանակներում քաղաքի սրտում` Նավոնա հրապարակի վրա գտնվող «Բրասկի թանգարանում», տեղի ունեցավ «Դվին` հայկական մայրաքաղաք Եվրոպայի եւ Ասիայի միջեւ» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, որը նախաձեռնվել եւ կազմակերպվել էր Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից Հայաստանի անկախության 20-ամյակի կապակ
-
Հայոց ցեղասպանության 96-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ Ֆրանսիայում24 Ապրիլի, 2011
Ապրիլի 24-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության անձնակազմը և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչությունը ծաղկեպսակներ դրեցին Կոմիտասի արձանին:
-
ԱԳՆ-ում տեղի ունեցավ Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի եւ ՆԱՏՕ-ի պատվիրակության համատեղ նիստը08 Ապրիլի, 2011
Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի /ԱԳԳԾ/ 2010թ. եւ Պլանավորման ու վերանայման գործընթացի /ՊՎԳ/ փաստաթղթերի գնահատման, ինչպես նաեւ Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ 2011-2012թթ. փաստաթղթի քննարկման նպատակով ապրիլի 4-9-ը Հայաստանում է գտնվում ՆԱՏՕ-ի պատվիրակությունը: