-
2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի և 1992թ. Մարաղայի կոտորածի տարելիցների առթիվ միջոցառումներ Բաթումում05 Ապրիլի, 2019
2019թ. ապրիլի 5-ին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ 2016թ. ապրիլի 2-ին Ադրբեջանի սկսած քառօյա պատերազմի և 1992թ. ապրիլի 10-ին Մարաղայի կոտորածի նահատակների հիշատակին և ծաղկեդրման արարողություն եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ` ՀՀ գլխավոր հյուպատոսության, ՀԱԵ Վիրահայոց թեմի՝ տարածաշրջանի հոգևոր հովվության, հայ համայնքի ներկայացուցիչների կողմից:
-
«Հայաստան-Լիտվա. բարեկամության կամուրջներ» խորագրով միջոցառումներ՝ նվիրված Հայաստանի և Լիտվայի 100-ամյակներին10 Հունիսի, 2018
Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների հռչակման 100-ամյակի միջոցառման շրջանակներում Կաունասի Միկո Պետրաուսկոյի անվան երաժշտական դպրոցի հրավերով և Լիտվայում ՀՀ դեսպանության աջակցությամբ հունիսի 3-10-ը Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցի սաները և ղեկավար կազմն այցելեցին Լիտվայի Կաունաս քաղաք: \r\n
-
Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում03 Հունիսի, 2018
Հունիսի 3-ին Ալֆորվիլ քաղաքում կայացավ համերգային երեկո` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին:
-
Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառում Կահիրեում03 Հունիսի, 2018
Հունիսի 3-ին Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը Եգիպտոսի մշակույթի նախարարության և Կահիրեի Հայոց ազգային առաջնորդարանի հովանավորությամբ Կահիրեի Օպերայի տանը կազմակերպել էր դասական երաժշտության համերգ՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին։\r\n\r\n
-
Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսություն Աստանայում02 Հունիսի, 2018
Հունիսի 2-ին Ղազախստանում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին, որը կազմակերպվել էր Աստանայի, Կարագանդայի ու Կոկչետավի հայկական մշակութային կենտրոնների և կիրակնօրյա դպրոցների հետ համատեղ:\r\n
-
Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառում Բրյուսելում01 Հունիսի, 2018
Հունիսի 1-ին Բրյուսելի քաղաքապետարանի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, համերգ և ընդունելություն, որը կազմակերպվել էր Եվրոպայի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության, ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղի կատարողական արվեստի բաժանմունքի, Բելգիայի Հայ համայնքի կոմիտեի և «Պողոսյան» հիմնադրամի կողմից:\r\n\r\n
-
Լեհաստանում ՀՀ դեսպանությունը մասնակցեց Ամանորի բարեգործական տոնավաճառին03 Դեկտեմբերի, 2017
Դեկտեմբերի 3-ին Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների կանանց (ամուսինների) ասոցիացիան (SHOM) Վարշավայի Marriott հյուրանոցում կազմակերպել էր Ամանորին նվիրված հերթական 10-րդ բարեգործական տոնավաճառը։
-
Սև ծով-Պարսից ծոց տրանսպորտային միջանցքի ձևավորմանը նվիրված խորհրդաժողով Թեհրանում03 Մայիսի, 2017
Մայիսի 3-ին Թեհրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Իրանում ՀՀ դեսպանության և «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի համատեղ ջանքերով կազմակերպվեց Սև ծով-Պարսից ծոց տրանսպորտային միջանցքի ձևավորմանը նվիրված խորհրդաժողով, որին մասնակցեցին 100-ից ավելի գործարարներ:
-
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված համաժողով Իրանում02 Մայիսի, 2017
Մայիսի 2-ին Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնի (ՀՈՒՍԿ) նախաձեռնությամբ Թեհրանի Հայ մշակութային Արարատ կազմակերպությունում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված «Թուրքիա. նեոօսմանիզմը արտաքին քաղաքանության դրոշի ներքո» խորագիրը կրող համաժողով:
-
ՀՀ ներկայացուցիչն ընտրվեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի վերաբերյալ փաստաթղթերի կազմման հատուկ հանձնաժողովի նախագահ և Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի քաղաքական հանձնաժողովի փոխնախագահ29 Մարտի, 2017
Մարտի 29-ին Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի 100-րդ նստաշրջանի շրջանակներում, որին մասնակցում էին Ֆրանկոֆոնիայի 58 անդամ երկրներ, Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը միաձայն ընտրվեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի վերաբերյալ փաստաթղթերի կազմման հատուկ հանձնաժողովի նախագահ, այնուհետ նաև՝ Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի քաղաքական հանձնաժողովի փոխնախագահ՝ 2 տ