-
ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի հարցին15 Ապրիլի, 2016
Բաքվի կողմից շարունակվող ռազմական գործողությունները կարող են հանգեցնել վտանգավոր հետևանքների, որոնց ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա:
-
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը07 Ապրիլի, 2015
Հայրենական Մեծ պատերազմում տարած Հաղթանակի օրը հատուկ նշանակություն ունի հայ ժողովրդի, ինչպես նաև Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների համար, ովքեր իրենց վճռական ներդրումն ունեցան ֆաշիզմի ջախջախման գործում։ Չկա գեթ մեկ հայկական ընտանիք, որին այս պատերազմը շրջանցած լինի։ Շատերն իրենց կյանքը տվեցին՝ հանուն ընդհանուր հաղթանակի, շատերը հերոս դարձան. ավելի քան հարյուր մարդ ստացավ բարձրագույն պարգև՝
-
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիր29 Հունվարի, 2015
Հռչակագիրը կոչ է անում հայորդիների գալիք սերունդներին` հայրենասեր, գիտակից և ուսյալ կեցվածքով պաշտպան կանգնել հայրենի սրբազան ժառանգությանը, աննահանջ պայքարով ծառայել հանուն առավել հզոր Հայրենիքի` ազատ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության, անկախ Արցախի առաջընթացի ու զորացման, աշխարհասփյուռ հայության գործուն համախմբման, համայն հայության դարավոր նվիրական նպատակների իրականացման:
-
Մայիսի 9-ին նվիրված միջոցառումներ09 Մայիսի, 2014
Մայիսի 8-ին Բուխարեստում` Խորհրդային զինվորների հուշահամալիրում, որտեղ բարձրացված էին Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի և Ռումինիայի դրոշները, տեղի ունեցավ Հաղթանակի օրվա 69-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություն: Հուշարձանին ծաղկեպսակ դրեց նաև Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը:
-
Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 68-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Ավստրիայում12 Մայիսի, 2013
Մայիսի 5-ին եւ 12-ին Ավստրիայի Լինց քաղաքի մերձակայքում գտնվող Մաուտհաուզենի համակենտրոնացման ճամբարի հուշահամալիրում միջոցառումներ՝ նվիրված երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակին: Միջոցառումներին մասնակցեց Ավստրրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը: Դեսպանության կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին հուշահամալիրի կենտրոնական հուշակոթողին, խորհրդային ռազմագերիների հիշատակը հավերժացնող հուշարձա
-
Հռոմի Արխիվային եւ գրքային ժառանգության վերականգնման ու պահպանման կենտրոնական ինստիտուտի տնօրենի այցը Մատենադարան12 Հոկտեմբերի, 2012
Հոկտեմբերի 10-12-ը տեղի ունեցավ Հռոմի Արխիվային եւ գրքային ժառանգության վերականգնման ու պահպանման կենտրոնական ինստիտուտի տնօրեն Մարիա Քրիստինա Միզիտիի գլխավորած պատվիրակության այցը Երևան: Այցը նախաձեռնել եւ կազմակերպել էր Իտալիայում ՀՀ դեսպանությունը:
-
Թեհրանում տեղի ունեցավ Իրանի ամենամյա «Տարվա գիրք» 29-րդ և միջազգային 19-րդ մրցանակաբաշխության մրցանակների հանձնման արարողությունը08 Փետրվարի, 2012
Փետրվարի 8-ին Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 33-րդ տարեդարձի տոնակատարությունների շրջանակներում Թեհրանի Վահեդաթ համերգասրահում տեղի ունեցավ Իրանի ամենամյա «Տարվա գիրք» 29-րդ և միջազգային 19-րդ մրցանակաբաշխության ամփոփիչ` մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:
-
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը «Արևելյան գործընկերություն. Զարգացումների ներքաղաքական և Եվրոպական համատեքստը» խորագրով խորհրդաժողովին10 Նոյեմբերի, 2011
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ ավանդական դարձած այս խորհրդաժողովն արդեն իսկ իր ուրույն տեղն է զբաղեցրել եվրոինտեգրման թեմաներին առնչվող քննարկումների շարքում:
-
ՀՀ ԱԳՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ-ԱՏԵՍՏԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ` ԱՐՏԱՔԻՆ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ07 Ապրիլի, 2011
Համաձայն «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի* եւ ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 13-ի «Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին ու ներքին մրցույթ անցկացնելու եւ դիվանագետների փորձաշրջան անցնելու կարգը, դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը եւ ծառայողական պարտականությունների եւ լիազորությունների
-
Դեսպան Արմեն Խաչատրյանը հանդիպել է Բելառուսի հայկական համայնքային կազմակերպությունների ղեկավարներին05 Նոյեմբերի, 2010
Նոյեմբերի 2-ին Բելառուսում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանի հանդիպումը Բելառուսի հայկական համայնքային կազմակերպությունների ղեկավարների հետ: