-
Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան նվիրված միջոցառում ՄԱԿ-ում09 Դեկտեմբերի, 2015
Դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան նվիրված բարձրաստիճան հանդիպում, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության, Գլխավոր Ասամբլեայի նախագահի և Ցեղասպանության կանխարգելման ու պաշտպանելու պատասխանատվության գրասենյակի կողմից:
-
Դեսպան Քոչարյանը մասնակցեց UNIFIL-ի կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի հերթափոխի արարողությանը25 Նոյեմբերի, 2015
Նոյեմբերի 25-ին Լիբանանի հարավում գտնվող Շամա զորավանում տեղակայված UNIFIL-ի (The United Nations Interim Force in Lebanon) խաղաղապահ առաքելության արևմտյան բաժնի կենտրոնակայանում տեղի ունեցավ հայկական զորախմբի հերթափոխի ավարտման պաշտոնական հանդիսությունը:
-
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրքի շնորհանդես Իտալիայի Պիաչենցա քաղաքում17 Նոյեմբերի, 2015
Նոյեմբերի 17-ին Իտալիայի Պիաչենցա քաղաքում կայացավ «Հայկական ցեղասպանություն. 100 տարվա լռություն» (“The Armenian Genocide: 100 years of silence”) գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էր նաև Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը:
-
ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Բրազիլիայում06 Հոկտեմբերի, 2015
Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահ Ֆերնանդո Հենրիկե Կարդոզոյին հանձնեց ՀՀ Ազգային Ժողովի «Պատվո մեդալը»՝ Բրազիլիայի Դաշնային Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ցուցաբերած մեծ աջակցության և հայամետ դիրքորոշման համար:
-
Հայաստանի մշակույթի օրերը Չինաստանում22 Հուլիսի, 2015
Հուլիսի 21-ին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մեկնարկեցին Հայաստանի մշակույթի օրերը:
-
Հայաստանի և Նիդերլանդների կողմից կազմակերպված միջոցառում-քննարկում ՄԱԿ-ում08 Հուլիսի, 2015
Հուլիսի 8-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ում Հայաստանի և Նիդերլանդների մշտական ներկայացուցչությունները կազմակերպեցին ձեռներեցության ու կայուն զարգացման հարցերին նվիրված միջոցառում-քննարկում՝ "Ավելին, քան դրամական փոխանցումներ. բազմակողմ գործընկերությունների դերը ձեռներեցության և համայնքների կայուն զարգացման համար"
-
«Հայկական օր» խորագրով միջոցառում Լեհաստանի Պրուշկով քաղաքում28 Հունիսի, 2015
Հունիսի 28-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում, Լեհաստանի հայկական հիմնադրամի, «Դուլագ»-ի թանգարանի նախաձեռնությամբ և Լեհաստանում Հայաստանի դեսպանության պատվո հովանու ներքո՝ Վարշավայի արվարձանում գտնվող Պրուշկով քաղաքի «Դուլագ»-ի թանգարանում կայացավ «Հայկական օր» խորագրով միջոցառումը:
-
Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմի ցուցադրություն Վարշավայում15 Հունիսի, 2015
Հունիսի 15-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Լեհաստանի «Արմենիան Ֆաունդեյշն» հիմնադրամի հովանավորությամբ Վարշավայի «Անկախության թանգարանում» տեղի ունեցավ «Ballista» բրիտանական ֆիլմարտադրող ընկերության կողմից նկարահանված «The Blue Book: Evidence of Armenian Genocide» փաստ
-
«Եվրատեսիլ-2015» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի հետ հանդիպում Վիեննայում14 Մայիսի, 2015
Մայիսի 14-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությանը կից գործող «Հայաստան» կենտրոնում կազմակերպվել էր հանդիպում-ընդունելություն «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի հետ:
-
Վիեննայի քաղաքային խորհուրդը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը24 Ապրիլի, 2015
Ապրիլի 24-ին, հետևելով Ավստրիայի խորհրդարանի կողմից ապրիլի 22-ին ընդունված համատեղ հայտարարությանը, Վիեննա քաղաքի համայնքային խորհուրդը, որի անդամները միաժամանակ հանդիսանում են նաև Վիեննայի երկրամասային խորհրդարանի պատգամավորներ, նույնաբովանդակ որոշում ընդունեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին: