-
Դեսպան Վարդանյանի հրաժեշտի հանդիպումը ՎՍՀ փոխնախագահի հետ25 Մայիսի, 2019
Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՎՍՀ փոխնախագահ ՆԳ Դանգ Թի Նոք Թինի (Dang Thi Ngoc Thinh) հետ։
-
Նիդերլանդներում Հայաստանի դեսպանի հանդիպումը Լիմբուրգի նահանգապետի հետ21 Մայիսի, 2019
Մայիսի 21-ին Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Մաաստրիխտ, որտեղ հանդիպում ունեցավ Լիմբուրգի նահանգապետ (Թագավորի հանձնակատար) Թեո Բովենսի (Theo Bovens) հետ։
-
Դեսպան Բալայանը մասնակցեց «Մեկ տարի թավշյա հեղափոխությունից հետո» խորագրով քննարկմանը08 Մայիսի, 2019
ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը որպես հիմնական բանախոս մասնակցեց «Մեկ տարի թավշյա հեղափոխությունից հետո» խորագրով քննարկմանը, որին ներկա էին «Hug the Hague conference» Էրազմուս ծրագրի շրջանակներում արևելաեվրոպական երկրներից Նիդերլանդներ ժամանած շուրջ հինգ տասնյակ հասարակական, ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
-
Դեսպան Արման Կիրակոսյանի դասախոսությունը Քարդիֆի համալսարանում09 Ապրիլի, 2019
Քարդիֆի համալսարանի Իրավունքի և քաղաքականության դպրոցի (School of Law and Politics at Cardiff University) հրավերով ապրիլի 9-ին Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը հանդես եկավ Հայոց ցեղասպանության վերաբերյալ դասախոսությամբ:
-
Դեսպան Ռաիսա Վարդանյանը պարգևատրվել է «Խաղաղության և ժողովուրդների միջև բարեկամության» հուշամեդալով05 Ապրիլի, 2019
Ապրիլի 5-ին Հանոյի Բարեկամության պալատում Վիետնամական բարեկամության միությունների կազմակերպության կողմից Վիետնամում Հայաստանի դեսպան Ռաիսա Վարդանյանը պարգևատրվեց «Խաղաղության և ժողովուրդների միջև բարեկամության» հուշամեդալով։
-
Դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Մալայզիայի թագավորին21 Մարտի, 2019
Մարտի 21-ին ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Մալայզիայի թագավոր Յանգ Դի-Պերտուան Ագոնգ XVI-ին (The Yang Di-Pertuan Agong XVI):
-
Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Գիտության և տեխնոլոգիայի հիմնադրամի և Ինդոնեզիայի Ստեղծագործ տնտեսության գործակալության միջև15 Մարտի, 2019
Մարտի 15-ին, ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, Ջակարտայում ստորագրվեց «Հայաստանի Գիտության և տեխնոլոգիայի հիմնադրամի (FAST) և Ինդոնեզիայի Ստեղծագործ տնտեսության գործակալության (BeKraf) միջև ստեղծագործ արտադրությունների ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր (Memorandum of Understanding between the Foundation for Armenian Science and Technology and Indonesian Agency for C
-
Ինչո՞վ է առանձնահատուկ Հայաստանը. դեսպան Բալայանի հոդվածը Diplomat Magazine-ում04 Մարտի, 2019
Անդրադառնալով 2018թ. Հայաստանում տեղի ունեցած զարգացումներին ՀՀ դեսպանը գրել է. «2018 թվականի թավշյա հեղափոխությունն ապացուցեց, որ Հայաստանի շարժիչ ուժը հենց իր ժողովուրդն է, որն ի ցույց դրեց իր հավատարմությունը համամարդկային ժողովրդավարական արժեքներին ու հիմնարար ազատություններին, որը վճռականորեն պաշտպանեց իր իրավունքներն ու ազատությունները, միահամուռ կերպով ոչ ասաց կոռուպցիային ու մերժեց ա
-
Դեսպան Ռաիսա Վարդանյանի մասնակցությունը կանանց միջազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը02 Մարտի, 2019
Մարտի 2-ին ՎՍՀ Վին Ֆուկ նահանգում Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը մասնակցեց ՎՍՀ Ազգային ժողովի նախագահ Ն.Գ. տիկին Նգույեն Թհի Կիմ Նգանի (Nguyễn Thị Kim Ngân) գլխավորությամբ ՎՍՀ բարձրաստիճան ղեկավար կանանց և դիվանագիտական կորպուսի կին դեսպանների հանդիպմանը՝ կանանց միջազգային տոնի առթիվ:
-
ՀՀ դեսպանի հանդիպումը Սուրբ Աթոռի մշակույթի քահանապետական խորհրդում21 Փետրվարի, 2019
Փետրվարի 21-ին ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը հանդիպեց Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ Ջիանֆրանկո կարդինալ Ռավազիին և խորհրդի ներկայացուցիչներին։