Միջազգային կազմակերպություններ

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Հայաստանը Եվրոպայի Խորհրդի լիիրավ անդամ է 2001թ. հունվարի 25-ից: 

Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի կապակցությամբ, տեսաուղերձներ են հղել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:

Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցության գործընթացը սկիզբ է առել 1995թ.: 1996թ. հունվարի 26-ին ՀՀ Ազգային ժողովը ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովում ստացել է hատուկ հրավիրյալի կարգավիճակ: 2000թ. նոյեմբերի 9-ին, Նախարարների կոմիտեի թիվ 2000/13 որոշման համաձայն, Հայաստանը ստացել է Եվրոպայի խորհրդի անդամ դառնալու հրավերը: 

2013թ. մայիսի 16-ին Հայաստանը վեց ամիս ժամկետով ստանձնեց Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը: /http://www.coe.int/en/web/portal/cm-chairmanship-armenia/

Հայաստանն ակտիվորեն ներգրավված է Եվրոպայի Խորհրդի կանոնադրական մարմինների, ինչպես նաև միջկառավարական համագործակցության փորձագիտական կոմիտեների աշխատանքներում և հանդես է գալիս կազմակերպության գործունեության և դերակատարության համար կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնություններով։ 

Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանը ներկայացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարը: ԱԳ նախարարների մասնակցությամբ Նախարարների կոմիտեի նստաշրջանները 2006թ.-ից սկսած անց են կացվում տարեկան մեկ անգամ: 

Ստրասբուրգում գործում է ԵԽ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը: ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն է Արման Խաչատրյանը: 

Երևանում գործում է Եվրոպայի խորհրդի գրասենյակը, որն իրագործում է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագիրը՝ օժանդակելով ՀՀ օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին։

ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը ձևավորվում է ՀՀ ԱԺ պատգամավորներից: Այն կազմված է չորս ներկայացուցչից և չորս փոխարինողից: /http://www.parliament.am/international.php?id=3&lang=arm#171/

Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակությունը ձևավորվում է ՀՀ տեղական ընտրովի մարմինների ներկայացուցիչներից: Այն կազմված է չորս հիմնական և չորս փոխարինող անդամներից: /http://www.coe.int/t/congress/whoswho/pays_fr.asp?id=34

Եվրոպայի Խորհրդին անդամակցությունից ի վեր Հայաստանն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել ԵԽ-ի առջև ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ:

Վավերացվել են անդամակցությամբ նախատեսված բոլոր կոնվենցիաները: ԵԽ քարտուղարության և «Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողով) փորձագիտական աջակցությամբ տարբեր տարիներին փոփոխվել են ՀՀ համապատասխան օրենսգրքերն ու օրենքները, այդ թվում՝ 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունը և դրանից բխող օրենսդրական բարեփոխումները։ 

Այսօր Հայաստան–Եվրոպայի Խորհուրդ համագործակցությունը ներառում է կազմակերպության իրավասությունների գրեթե ողջ շրջանակը` հաշվի առնելով Հայաստանի կառավարության առաջնահերթությունները, ինչպես նաև մոնիտորինգային մարմինների առաջարկություններն ու խորհրդատվությունը: 

Համագործակցության տարբեր մեխանիզմների շնորհիվ՝ իրականացվել են մեծ թվով ծրագրեր: Ընթացքի մեջ է ՀՀ/ԵԽ 2023-2026թթ. գործողությունների ծրագիրը: Այն արտացոլում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի գերակայությունները դատաիրավական և այլ ոլորտների բարեփոխումների իրականացման գործում։ Գործողությունների ծրագիրը կոչված է աջակցել Հայաստանին իրականացնելու ինչպես բարեփոխումների ազգային օրակարգը, այնպես էլ Եվրոպայի Խորհրդի անդամ-պետության իր կանոնադրական պարտավորությունները։

Հայաստանը ստորագրել և վավերացրել է Եվրոպայի խորհրդի 69 կոնվենցիա և  միացել 12 մասնակի համաձայնագրի: /http://www.conventions.coe.int//

Համագործակցություն Եվրոպայի խորհրդի մոնիտորինգային և փորձագիտական մարմինների հետ

Հայաստանը ստորագրել և վավերացրել է Եվրոպայի խորհրդի 70 կոնվենցիա և  միացել 12 մասնակի համաձայնագրի: /http://www.conventions.coe.int//

Մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանը համագործակցում է ԵԽ մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի փորձագետների խմբի (ԳՐԵՏԱ) հետ: ԱԳՆ-ն համակարգում է փորձագետների խմբին ներկայացվող ՀՀ ազգային զեկույցների մշակումը և խմբի մոնիտորինգային այցերը Հայաստան: Վերջին այցը տեղի է ունեցել 2021թ. սեպտեմբերին: 2022թ. մայիսին հրապարակվել է  ԳՐԵՏԱ-ի` Հայաստանի վերաբերյալ վերջին՝ 3-րդ գնահատման փուլի զեկույցը (տես՝ https://rm.coe.int/greta-third-evalution-report-on-armenia/1680a6b4ba):

Հայաստանը համագործակցում է ԵԽ Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեի (ԱՓՇԿ ԽԿ) հետ, վերջինիս ներկայացնում է ՀՀ ազգային զեկույցներ: Զեկույցի նախապատրաստման աշխատանքները, ինչպես նաև Խորհրդատվական կոմիտեի մոնիտորինգային այցերը Հայաստան համակարգում է ՀՀ ԱԳՆ-ն: Վերջին այցը իրականացվել է 2022թ. փետրվարին:  Այցի արդյունքում պատրաստված 5-րդ Կարծիքը հրապարակվել է 2023թ. Փետրվարին (տես՝ https://www.coe.int/en/web/minorities/armenia):

Հայաստանը համագործակցում է ԵԽ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) հետ: Հանձնաժողովին է ներկայացնում ՀՀ զեկույցները, որոնց համակարգումը, ինչպես նաև հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիտորինգային այցերը իրականացնում է ՀՀ ԱԳՆ-ն: 2022թ. մայիս-հունիսին կայացել է ՌԱԵՀ-ի վերջին մոնիտորինգային այցը, որի արդյունքում կազմված զեկույցը հրապարակվել է 2023թ. հունիսին (տե՛ս https://rm.coe.int/sixth-report-on-armenia/1680ab9e33):

Հայաստանը համագործակցում է ԵԽ Գենդերային հավասարության հանձնաժողովի (ԳՀՀ) հետ, ներկայացնում է ԵԽ Գենդերային հավասարության ռազմավարական ծրագրերի իրականացման մասին տարեկան զեկույցներ: Վերջին զեկույցը ներկայացվել է 2022թ. (տես՝ https://rm.coe.int/2021-annual-report-on-the-implementation-of-the-gender-equality-strate/1680a710cf

Այցեր

Եվրոպայի Խորհուրդ

2023թ. հոկտեմբեր; Ստրասբուրգ  

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

2022թ. հունիս

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան

2022թ. մայիս

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան

2019թ. հոկտեմբեր

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան

2019թ. ապրիլ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

2018թ. նոյեմբեր 

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան  

2018թ. հունվար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան

2017թ. հոկտեմբեր

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան

2013թ. հոկտեմբեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյան

2013թ. հոկտեմբեր

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան

2013թ. սեպտեմբեր

ՀՀ արտաքին գործերի նախարար, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյան

2013թ. հունիս

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան

2013թ. հունիս

ՀՀ արտաքին գործերի նախարար, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյան

2013թ. մայիս

ՀՀ արտաքին գործերի նախարար, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյան

2012թ. սեպտեմբեր

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան

2011թ. հունիս

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան

2009թ. հունիս

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան

2008թ. մայիս

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյան

2007թ. դեկտեմբեր

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյան

2005թ. մայիս

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյան

2004թ. հունիս

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյան

2004թ. մայիս

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյան

2001թ. հունվար

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյան

Հայաստան 

2023թ. հոկտեմբեր

Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչ

2022թ. հունիս

ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչ

2019թ. մարտ 

ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիե

2018թ. սեպտեմբեր  

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչ

2017թ. նոյեմբեր

ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ

Գուդրուն Մոսլեր-Թորնստրյոմ

2016թ. հունիս

ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ

Ժան-Կլոդ Ֆրեկոն

2015թ. ապրիլ

ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդ

2015թ. ապրիլ

ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյոր

2014թ. հոկտեմբեր

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկս

2013թ. հոկտեմբեր

ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդ

2013թ. հոկտեմբեր

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկս

2013թ. հուլիս

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլման

2013թ. հունիս

ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ Վան Շտաա

2013թ. մայիս

ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոն

2013թ. ապրիլ

ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդ

2011թ. հունվար

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգ

2010թ. հոկտեմբեր

ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդ

2008թ. հուլիս

ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչ

2008թ. մարտ

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգ

2007թ. նոյեմբեր

ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դևիս

2007թ. հոկտեմբեր

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգ

2007թ. հուլիս

ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդեն

2006թ. հոկտեմբեր

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգ

2005թ. օգոստոս

ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդեն

2002թ. հոկտեմբեր

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Ալվարո Խիլ-Ռոբլես

2001թ. սեպտեմբեր

ԵԽԽՎ նախագահ լորդ Դեյվիդ Ռասըլ Ջոնսթոն

1999թ. սեպտեմբեր

ԵԽԽՎ նախագահ լորդ Դեյվիդ Ռասըլ Ջոնսթոն

Օգտակար հղումներ.

Եվրոպայի Խորհուրդ` www.coe.int

ԵԽ Խորհրդարանական վեհաժողով` assembly.coe.int

Մարդու իրավունքների եվրոպական դատարան` www.echr.coe.int/echr

ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն` www.coe.mfa.am 

Երևանում ԵԽ գրասենյակ ` www.coe.am

 

Թարմացված է՝ 13.02.2024թ.

 
Տպել էջը