Միջազգային կազմակերպություններ
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Հայաստանը Եվրոպայի Խորհրդի լիիրավ անդամ է 2001թ. հունվարի 25-ից:
Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի կապակցությամբ, տեսաուղերձներ են հղել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Մարիյա Պեյչինովիչ Բուրիչը:
Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցության գործընթացը սկիզբ է առել 1995թ.: 1996թ. հունվարի 26-ին ՀՀ Ազգային ժողովը ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովում ստացել է hատուկ հրավիրյալի կարգավիճակ: 2000թ. նոյեմբերի 9-ին, Նախարարների կոմիտեի թիվ 2000/13 որոշման համաձայն, Հայաստանը ստացել է Եվրոպայի խորհրդի անդամ դառնալու հրավերը:
2013թ. մայիսի 16-ին Հայաստանը վեց ամիս ժամկետով ստանձնեց Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը: /http://www.coe.int/en/web/portal/cm-chairmanship-armenia/
Հայաստանն ակտիվորեն ներգրավված է Եվրոպայի Խորհրդի կանոնադրական մարմինների, ինչպես նաև միջկառավարական համագործակցության փորձագիտական կոմիտեների աշխատանքներում և հանդես է գալիս կազմակերպության գործունեության և դերակատարության համար կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնություններով։
Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանը ներկայացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարը: ԱԳ նախարարների մասնակցությամբ Նախարարների կոմիտեի նստաշրջանները 2006թ.-ից սկսած անց են կացվում տարեկան մեկ անգամ:
Ստրասբուրգում գործում է ԵԽ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը: ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն է Արման Խաչատրյանը:
Երևանում գործում է Եվրոպայի խորհրդի գրասենյակը, որն իրագործում է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագիրը՝ օժանդակելով ՀՀ օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին։
ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը ձևավորվում է ՀՀ ԱԺ պատգամավորներից: Այն կազմված է չորս ներկայացուցչից և չորս փոխարինողից: /http://www.parliament.am/international.php?id=3&lang=arm#171/
Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակությունը ձևավորվում է ՀՀ տեղական ընտրովի մարմինների ներկայացուցիչներից: Այն կազմված է չորս հիմնական և չորս փոխարինող անդամներից: /http://www.coe.int/t/congress/whoswho/pays_fr.asp?id=34/
Եվրոպայի Խորհրդին անդամակցությունից ի վեր Հայաստանն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել ԵԽ-ի առջև ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ:
Վավերացվել են անդամակցությամբ նախատեսված բոլոր կոնվենցիաները: ԵԽ քարտուղարության և «Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողով) փորձագիտական աջակցությամբ տարբեր տարիներին փոփոխվել են ՀՀ համապատասխան օրենսգրքերն ու օրենքները, այդ թվում՝ 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունը և դրանից բխող օրենսդրական բարեփոխումները։
Այսօր Հայաստան–Եվրոպայի Խորհուրդ համագործակցությունը ներառում է կազմակերպության իրավասությունների գրեթե ողջ շրջանակը` հաշվի առնելով Հայաստանի կառավարության առաջնահերթությունները, ինչպես նաև մոնիտորինգային մարմինների առաջարկություններն ու խորհրդատվությունը:
Համագործակցության տարբեր մեխանիզմների շնորհիվ՝ իրականացվել են մեծ թվով ծրագրեր: Իրագործվում է 2019-2022թթ. գործողությունների ծրագիրը: Այն արտացոլում է ՀՀ կառավարության 2019-2023թթ. ծրագրի գերակայություններն արդյունավետ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական, սոցիալ-տնտեսական բարեփոխումների ոլորտներում։ Գործողությունների ծրագիրը կոչված է աջակցել Հայաստանին իրականացնելու բարեփոխումների ազգային օրակարգը, այնպես էլ Եվրոպայի Խորհրդի անդամ-պետության իր կանոնադրական պարտավորությունները։
Հայաստանը ստորագրել և վավերացրել է Եվրոպայի խորհրդի 69 կոնվենցիա և միացել 12 մասնակի համաձայնագրի: /http://www.conventions.coe.int//
Այցեր
Եվրոպայի Խորհուրդ
2019թ. հոկտեմբեր |
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան |
2019թ. ապրիլ |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան |
2018թ. նոյեմբեր |
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան |
2018թ. հունվար |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան |
2017թ. հոկտեմբեր |
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան |
2013թ. հոկտեմբեր |
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյան |
2013թ. հոկտեմբեր |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան |
2013թ. սեպտեմբեր |
ՀՀ արտաքին գործերի նախարար, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյան |
2013թ. հունիս |
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան |
2013թ. հունիս |
ՀՀ արտաքին գործերի նախարար, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյան |
2013թ. մայիս |
ՀՀ արտաքին գործերի նախարար, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյան |
2012թ. սեպտեմբեր |
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան |
2011թ. հունիս |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան |
2009թ. հունիս |
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան |
2008թ. մայիս |
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյան |
2007թ. դեկտեմբեր |
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյան |
2005թ. մայիս |
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյան |
2004թ. հունիս |
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյան |
2004թ. մայիս |
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյան |
2001թ. հունվար |
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյան |
Հայաստան
2019թ. մարտ |
ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիե |
2018թ. սեպտեմբեր |
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչ |
2017թ. նոյեմբեր |
ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թորնստրյոմ |
2016թ. հունիս |
ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Ժան-Կլոդ Ֆրեկոն |
2015թ. ապրիլ |
ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդ |
2015թ. ապրիլ |
ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյոր |
2014թ. հոկտեմբեր |
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկս |
2013թ. հոկտեմբեր |
ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդ |
2013թ. հոկտեմբեր |
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկս |
2013թ. հուլիս |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլման |
2013թ. հունիս |
ԵԽ տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ Վան Շտաա |
2013թ. մայիս |
ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոն |
2013թ. ապրիլ |
ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդ |
2011թ. հունվար |
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգ |
2010թ. հոկտեմբեր |
ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդ |
2008թ. հուլիս |
ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչ |
2008թ. մարտ |
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգ |
2007թ. նոյեմբեր |
ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դևիս |
2007թ. հոկտեմբեր |
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգ |
2007թ. հուլիս |
ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդեն |
2006թ. հոկտեմբեր |
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգ |
2005թ. օգոստոս |
ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդեն |
2002թ. հոկտեմբեր |
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Ալվարո Խիլ-Ռոբլես |
2001թ. սեպտեմբեր |
ԵԽԽՎ նախագահ լորդ Դեյվիդ Ռասըլ Ջոնսթոն |
1999թ. սեպտեմբեր |
ԵԽԽՎ նախագահ լորդ Դեյվիդ Ռասըլ Ջոնսթոն |
Օգտակար հղումներ.
Եվրոպայի Խորհուրդ` www.coe.int
ԵԽ Խորհրդարանական վեհաժողով` assembly.coe.int
Մարդու իրավունքների եվրոպական դատարան` www.echr.coe.int/echr
ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն` www.coe.mfa.am
Երևանում ԵԽ գրասենյակ ` www.coe.am
Թարմացված է առ 06.05.2022թ.