Երկկողմ հարաբերություններ

Վենեսուելա Վենեսուելա

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993թ. հոկտեմբերի 30-ին:

2009 թվականից Ռուսաստանի Դաշնությունում Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության  դեսպանությունը համատեղության կարգով հավատարմագրված է նաև Հայաստանի Հանրապետությունում։

2023թ․ մարտի 17-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խեսուս Ռաֆայել Սալասար Վելասկեսը (նստավայրը՝ ք. Մոսկվա):

2023թ․ դեկտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Բրազիլում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը (նստավայրը՝ Բրազիլիա)։

Վենեսուելայի խորհրդարանը 2005թ. հուլիսի 14-ին բանաձև ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։

Այցեր

Վենեսուելա

2016թ. սեպտեմբեր

Արտաքին գործերի  նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյան

Առևտրատնտեսական կապեր

Հայաստանի և Վենեսուելայի միջև ապրանքաշրջանառության ծավալները (հազ. ԱՄՆ դոլար)

 

արտահանում

ներմուծում (ըստ ծագման երկրի)

2021

_

5.2

2022

_

4.4

2023

_

1.1

2024

_

3․2

2025

29.3

 

Թարմացված է՝ 17.04.2026թ.

Տպել էջը