Երկկողմ հարաբերություններ

Ուրուգվայ Ուրուգվայ

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. մայիսի 27-ին:

1965 թ․ Ուրուգվայի խորհրդարանը առաջինն է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

1996 թվականից Արգենտինայում ՀՀ դեսպանությունը համատեղության կարգով հավատարմագրված է նաև Ուրուգվայում:

1997 թ. փետրվարից Երևանում գործում է Ուրուգվայի պատվո հյուպատոսի գրասենյակը:

2019 թ. օգոստոսին Երևանում բացվել է Ուրուգվայի գլխավոր հյուպատոսությունը։

2021 թ. նոյեմբերից Երևանում գործում է Ուրուգվայի դեսպանությունը։

2022 թվականի նոյեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Ռոսենբրոկ Բիդարտը։

Այցեր

Ուրուգվայ

1992 թ. հունիս

նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան

1994 թ. մայիս

արտաքին գործերի նախարար Վահան Փափազյան

2000 թ. մայիս

արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյան

2002 թ. մայիս

նախագահ Ռոբերտ Քոչարյան

2011 թ. մայիս

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ

2013 թ. նոյեմբեր

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան

2014 թ. հուլիս

նախագահ Սերժ Սարգսյան

2016 թ. սեպտեմբեր

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանով

2020 թ. մարտ

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյան

Հայաստան

1997 թ. հոկտեմբեր

արտաքին գործերի նախարարի տեղակալ Կառլոս Պերես դել Կաստիժո

1998 թ. սեպտեմբեր

Գլխավոր ասամբլեայի ներկայացուցիչների պալատի նախագահ Խայմե Տրոբո

2012 թ. մայիս

արտաքին հարաբերությունների նախարար Լուիս Ալմագրո Լեմես

2013 թ. նոյեմբեր

զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյան

2013 թ. նոյեմբեր

արտաքին գործերի նախարարի տեղակալ Լուիս Պորտո

2014 թ. դեկտեմբեր

փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորի

2019 թ. օգոստոս

արտաքին հարաբերությունների նախարար Ռոդոլֆո Նին Նովոա

2021 թ. օգոստոս

արտաքին հարաբերությունների նախարար Ֆրանսիսկո Կառլոս Բուստիժո Բոնասսո

Իրավապայմանագրային դաշտ

Համաձայնագրեր

  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին (ստորագրված 05.1994 թ.):
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց առանց մուտքի արտոնագրերի միմյանց տարածքներ այցելելու մասին (ստորագրված 10.1997 թ.):
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին (ստորագրված 23.05.2000 թ.):
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման և փոխադարձաբար պաշտպանության մասին (ստորագրված 06.05.2002 թ.):
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանև Ուրուգվայի Արևելյան Հանրապետության անասնաբուծության, գյուղատնտեսության և ձկնորսության նախարարության միջև ագրոարդյունաբերության բնագավառում համագործակցության մասին (ստորագրված 05.2002 թ.):
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահությանև բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին (ստորագրված 06.2002 թ.):
  • Շրջանակային համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության միջև համագործակցության մասին
    (ստորագրված 07.2014 թ.):
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրերի դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին
    (ստորագրված 09․07․2014 թ.):
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարության միջև սպորտի բնագավառում համագործակցության մասին (ստորագրված 09.07.2014 թ):
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին (ստորագրված 09.07.2014 թ.):
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրերի դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիր (ստորագրված 09.07.2014 թ.):
  • Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության միջեւ համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր (ստորագրված 09.07.2014 թ.):
  • Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության զբոսաշրջության եւ սպորտի նախարարության միջեւ սպորտի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրված 09.07.2014 թ.):

Արձանագրություններ

  • Արձանագրություն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև մշտական երկկողմ հանձնաժողով ստեղծելու մասին (ստորագրված 23.05.2000 թ.):

Առևտրատնտեսական կապեր

Հայաստանի և Ուրուգվայի միջև ապրանքաշրջանառության ծավալները (հազար ԱՄՆ դոլար)

          

        Արտահանում

Ներմուծում (ըստ ծագման երկրի)

               2019

                 20.4   

                1.4

              2020

                 0.3

                162.2

 

              2021

                 27.4

                6.2

              2022

                 9.7

                116.6

Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ՝

միս և մսամթերք

 

Թարմացված է՝ 23.02.2023թ.

Տպել էջը