Երկկողմ հարաբերություններ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ընդհանուր տեղեկություններ
Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության անկախությունը ճանաչել է 1991 թ․ դեկտեմբերի 25-ին, իսկ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հունվարի 7-ին:
1992 թ. փետրվարին ԱՄՆ-ն դեսպանություն է հիմնել Երեւանում:
1992 թ. մարտին ՀՀ-ն դեսպանություն է հիմնել Վաշինգտոնում:
1995 թ. ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:
2018 թ. սեպտեմբերից Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսն է Արմեն Բայբուրդյանը:
2019 թ. մարտի 5-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:
2021 թ․ հոկտեմբերի 1-ից ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է Լիլիթ Մակունցը:
Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերն է: ԱՄՆ-ն կարեւոր տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում: Միացյալ Նահանգներն ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ մեկտեղ հանդիսանալով խմբի երեք համանախագահներից մեկը: Միեւնույն ժամանակ, Միացյալ Նահանգները Հայաստանին մարդասիրական եւ տեխնիկական օգնություն տրամադրող խոշորագույն դոնորն է:
Այցեր
ԱՄՆ
1991թ. նոյեմբեր |
Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան |
1993թ. հուլիս |
ԱԳ նախարար Վահան Փափազյան |
1994թ. օգոստոս |
Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան |
1997թ. հունվար |
Վարչապետ Արմեն Սարգսյան |
1999թ. ապրիլ |
Նախագահ Ռոբերտ Քոչարյան |
1999թ. հոկտեմբեր |
Վարչապետ Վազգեն Սարգսյան |
2000թ. ապրիլ |
ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
2000թ. հունիս |
Նախագահ Ռոբերտ Քոչարյան |
2001թ. մարտ |
ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
2001թ. ապրիլ |
Նախագահ Ռոբերտ Քոչարյան |
2003թ. փետրվար |
ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
2004թ. հունիս |
ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
2005թ. հունիս |
ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
2006թ. մարտ |
ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
2007թ. մարտ |
ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
2007թ. հոկտեմբեր |
Վարչապետ Սերժ Սարգսյան |
2008թ. հուլիս |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
2008թ. հոկտեմբեր |
Վարչապետ Տիգրան Սարգսյան |
2009թ. մայիս |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
2009թ. նոյեմբեր |
Վարչապետ Տիգրան Սարգսյան |
2010թ. ապրիլ |
Նախագահ Սերժ Սարգսյան |
2011թ. մայիս |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
2011թ. սեպտեմբեր |
նախագահ Սերժ Սարգսյան |
2012թ. փետրվար |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
2012թ. մարտ |
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան |
2012թ. մայիս |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդայան |
2012թ. սեպտեմբեր |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
2012թ. դեկտեմբեր |
Վարչապետ Տիգրան Սարգսյան |
2013թ. հունիս |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
2013թ. սեպտեմբեր |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
2014թ. սեպտեմբեր |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
2015թ. մայիս |
Նախագահ Սերժ Սարգսյան |
2016թ. մարտ-ապրիլ |
Նախագահ Սերժ Սարգսյան |
2016թ. հոկտեմբեր |
Նախագահ Սերժ Սարգսյան |
2017թ․ սեպտեմբեր |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
2018թ. հունիս |
Նախագահ Արմեն Սարգսյան |
2018թ․ հունիս |
Փոխվարչապետ Տիգրան Ավինյան |
2019թ․ ապրիլ |
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան |
2019թ. հունիս |
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան |
2019թ․ հուլիս |
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան |
2019թ. սեպտեմբեր |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան |
2019թ. հոկտեմբեր |
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան |
2020թ․ մարտ |
Փոխվարչապետ Տիգրան Ավինյան |
2020թ․ հոկտեմբեր |
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան |
2021թ․ սեպտեմբեր |
ԱԳ նախարար Արարատ Միրզոյան |
2022թ․ հունվար |
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան |
Հայաստան
1992թ. փետրվար |
Պետքարտուղար Ջեյմս Բեյքեր |
1999թ. հոկտեմբեր |
Պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թալբըթ |
2001թ. դեկտեմբեր |
Պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆիլդ |
2004թ. մարտ |
Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Արմիթիջ |
2005թ. հոկտեմբեր |
Պետքարտուղարի օգնական, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի ղեկավար Դենիել Ֆրիդ |
2006թ. մարտ |
Պետքարտուղարի օգնական, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի ղեկավար Դենիել Ֆրիդ |
2008թ. հունիս |
Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով պետքարտուղարի օգնական Դեյվիդ Կրամեր |
2008թ. հունիս |
Առեւտրի քարտուղարության շուկաների հասանելիության եւ համապատասխանության հարցերով փոխքարտուղար Դեյվիդ Բոհիգյան |
2008թ. հոկտեմբեր |
Պետքարտուղարի օգնական, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի ղեկավար Դենիել Ֆրիդ |
2009թ. հունիս |
Պետքարտուղարի օգնական, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի ղեկավար Ֆիլիպ Գորդոն |
2009թ. հուլիս |
Պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգ |
2010թ. փետրվար |
Պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգ |
2010թ. հուլիս |
Պետքարտուղար Հիլլարի Քլինթոն |
2011թ. փետրվար |
Պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգ |
2011թ. մայիս |
Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի գործադիր տնօրեն Դենիել Յոհաննես |
2011թ. հոկտեմբեր |
Պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլիամ Բըրնս |
2012թ. հունիս |
Պետքարտուղար Հիլլարի Քլինթոն |
2012թ. հոկտեմբեր |
Պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկ Ռուբին |
2012թ. հոկտեմբեր |
Ռազմական նավատորմի քարտուղար Ռեյ Մաբուս |
2012թ. դեկտեմբեր |
Մարդու իրավունքների հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Թոմ Մելիա |
2013թ. սեպտեմբեր |
Կալիֆորնիայի նահանգային ժողովի խոսնակ Ջոն Պերեզ |
2014թ. ապրիլ |
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորած խորհրդարանական պատվիրակություն |
2015թ.փետրվար |
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ ՎիկտորիաՆուլանդ |
2015թ․ ապրիլ |
Ջեյքոբ Ջ. Լյու, Ֆինանսների դեպարտամենտի քարտուղար |
2016թ. հունվար |
ԱՄՆ նախագահի հատուկ հարցերով խորհրդական և Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գործերով պատասխանատու տնօրեն Չարլզ Կուպչան |
2016թ. փետրվար |
ԱՄՆ փոխպետքարտուղար Վ.Նուլանդ |
2016թ. հուլիս |
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստա |
2016թ. նոյեմբեր |
ԱՄՆ պաշտպանության փոխքարտուղարի տեղակալ Մայքլ Քարփենթեր |
2017թ. հուլիս |
ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Դեն Մուլանի |
2017թ. սեպտեմբեր |
ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Էդվարդ Գրեսսեր |
2017թ. սեպտեմբեր |
ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության աշխատանքային այց |
2017թ. հոկտեմբեր |
Կալիֆորնիա նահանգի Սենատի և Ասամբլեայի ներկայացուցիչների պատվիրակության այց |
2018թ. փետրվար, մայիս |
ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինք |
2018թ․ մարտ |
ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական և բիզնեսի հարցերով փոխտեղակալ Բրայան ՄաքՖիթերս |
2018թ. հոկտեմբեր |
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոն |
2018թ. դեկտեմբեր |
ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխնախագահ Բրոք Բիրման |
2019թ. մայիս |
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթ |
2019թ. հուլիս |
Կալիֆորնիայի փոխնահանգապետ Ելենի Կունալակիս |
2019թ. սեպտեմբեր |
ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Քուփըր |
2019թ. սեպտեմբեր-հոկտեմբեր |
ԱՄՆ կոնգրեսական պատվիրակության այց |
2021թ հունիսի |
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքեր |
2021թ․ նոյեմբեր |
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոն |
Իրավապայմանագրային դաշտ
Համաձայնագրեր
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ առեւտրային հարաբերությունների մասին (ստորագրվել է 1992 թ.ապրիլի 2-ին, ուժի մեջ է մտել 1992 թ. ապրիլի 7-ին)
- Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ ներդրումների խրախուսման մասին (ստորագրվել է 1992 թ. ապրիլի 2-ին, ուժի մեջ է մտել ստորագրման պահից)
- Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջեւ Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների Խաղաղապահ կորպուսի ծրագրի մասին (ստորագրվել է 1992 թ. սեպտեմբերի 24-ին, ուժի մեջ է մտել ստորագրման պահից)
- Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ ներդրումների փոխադարձ քաջալերման եւ պաշտպանության մասին (ստորագրվել է 1992 թ. սեպտեմբերի 23-ին, ուժի մեջ է մտել 1996 թ. մարտի 29-ին)
- Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջեւ գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության մասին (ստորագրվել է 1997 թ. փետրվարի 28-ին, ուժի մեջ է մտել ստորագրման պահից)
- Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին (ստորագրվել է 2000 թ. հուլիսի 24-ին, ուժի մեջ է մտել 2002 թ. նոյեմբերի 25-ին)
- Հայաստանի Հանրապետության ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմնի եւ ԱՄՆ միջուկային կարգավորող հանձնաժողովի միջեւ միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական, տեղեկատվության փոխանակման և համագործակցության համաձայնագիր (ստորագրվել է 2007 թ. փետրվարին)
- Ավիացիայի անվտանգության մասին համաձայնագիր (ստորագրվել է 2007 թ. հոկտեմբերին)
- Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ օդային տրանսպորտի մասին համաձայնագիր (ստորագվել է 2008 թ. նոյեմբերին)
- Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ Երեւանի Որակի միջազգային դպրոցի կարգավիճակի մասին համաձայնագիր (ստորագրվել է 2009 թ. հոկտեմբերի 5-ին)
- Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ գիտության եւ տեխնոլոգիանների բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրվել է 2009 թ. նոյեմբերի 3-ին)
- Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի միջեւ կենսաբանական զենքերի ստեղծման մեջ օգտագործվելիք տեխնոլոգիայի, ախտածինների եւ փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրվել է 2010 թ. սեպտեմբերին)
- Առեւտրի եւ ներդրումների հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագիր (2015 թ. մայիսի 7)
- Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի կիրառումը դյուրացնելուն ուղղված համագործակցության մասին համաձայնագիր (2018 թ. փետրվարի 12)
- Շրջանակային համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի կառավարության միջև համագործակցության մասին (2019 թ. սեպտեմբերի 24)
Արձանագրություններ
- Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ 2001թ. հունիսի 11-ին կնքված` թմրադեղերի հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության մասին նամակ-համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին (ստորագրված 2003թ. ապրիլի 14-ին և 2008թ. սեպտեմբերի 19-ին)
Հուշագրեր
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև հայ-ամերիկյան աշխատանքային խմբի մասին համագործակցության հուշագիր (ստորագրվել է 2000 թ. հունվարի 27-ին)
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև սոցիալական և առողջապահական կարիքները բավարարելու բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր (ստորագրվել է 2000 թ. օգոստոսի 16-ին)
- Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ ԱՄՆ կառավարության կրթական փոխանակման ծրագրերին հայ ուսանողների մասնակցության մասին փոխըմբռնման հուշագիր (ստորագրվել է 2006 թ. մարտի 3-ին)
Այլ
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ դիվանագիտական առաքելությունների եւ հյուպատոսական հիմնարկների խնամքի տակ գտնվող անձանց աշխատանքի վերաբերյալ (հայտագրերի փոխանակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին և դեկտեմբերի 30-ին, 2005թ., ուժի մեջ է մտել 2006թ. հոկտեմբերի 16-ին)
Առևտրատնտեսական կապեր
Մինչեւ 2019 թ. Հայ-ամերիկյան առևտրատնտեսական համագործակցությունը համակարգվել է Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի (US-Armenia Task Force, USATF) կողմից, որը տարեկան գումարել է մեկ նիստ (որոշ դեպքերում այդ ժամանակացույցը խախտվել է)` փոխադարձաբար երկու երկրների մայրաքաղաքներում:
2019 թ. հայկական կողմի առաջարկով էականորեն ընդլայնվել է երկկողմ միջկառավարական հանձնաժողովի օրակարգը, ինչով և սկիզբ է դրվել նոր ձևաչափին` Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությանը (USASD): 2019 թ.-ի մայիսին Երևանում կայացել է ռազմավարական երկխոսության անդրանիկ նիստը։
2020 թ․ ընթացքում Ռազմավարական երկխոսության նիստերը եղել են առցանց՝ COVID-19 համավարակով պայմանավորված։
Առևտրաշրջանառություն (հզ. ԱՄՆ դոլար)
Տարի |
Արտահանում |
Ներմուծում (ըստ ծագման երկրի) |
Ներմուծում (ըստ առևտուր անող երկրի) |
2011 |
100727.6 |
147372.1 |
153562.8 |
2012 |
87467.9 |
143074.2 |
142768.2 |
2013 |
89029.7 |
137445.2 |
132733.2 |
2014 |
91412.4 |
132018.5 |
144912.5 |
2015 |
52959.7 |
109154.1 |
107333.0 |
2016 |
38793.8 |
88105.6 |
73277.0 |
2017 |
61647.8 |
104609.9 |
144289.9 |
2018 |
47675.2 |
178392.3 |
190586.4 |
2019 |
53909.0 |
280321.0 |
358157.7 |
2020 |
67855.0 |
84207.1 |
78338.1 |
2021 (01.03.2021) |
49552․6 |
55138․2 |
59927․0 |
Արտահանվող հիմնական ապրանքատեսակները
- սպիրտ և սպիրտային ապրանքներ
- գորգեր եւ հատակի տեքստիլ ծածկոցներ
- ադամանդներ և այլ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր ու մետաղներ
- ալյումին
Ներմուծվող հիմնական ապրանքատեսակները
- ավտոմեքենաներ (մարդատար և բեռնատար)
- բջջային հեռախոսներ եւ կապի այլ սարքավորումներ
- համակարգիչներ
- հագուստ
- միս և մսամթերք
Թարմացված է առ 11.03.2022