Երկկողմ հարաբերություններ

Ռումինիա Ռումինիա

Ընդհանուր տեղեկություններ      

Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1991թ. դեկտեմբերի 17-ին:

2024թ. հունվարի 22-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գալստյանն իր հավատարմագրերն է հանձնել Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսին:

2019թ․ հուլիսի 4-ին Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապեության նախագահ Արմեն Սարգսյանին։

Այցեր

Հայաստան

2021թ․

ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկու

2019թ․

Ռումինիայի արքայազն Ռադու

2018թ.

Փոխվարչապետ Անա Բիրչել

2013թ.  

Խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Վալերիու Զգոնեայ

2011թ.

ԱԳ նախարար Թեոդոր Բակոնսկի

2008թ.

ԱԳ նախարար Լազար Կոմանեսկու

2006թ.

Նախագահ Տրայան Բասեսկու

2001թ.

ԱԳ նախարար Միրչա Ջոանայ

2001թ.

Նախագահ Իոն Իլիեսկու

1998թ.

Նախագահ Էմիլ Կոստանտինեսկու

1997թ.

Սենատի նախագահ Պետրե Ռոման

1996թ.

Նախագահ Իոն Իլիեսկու

1995թ.

ԱԳ նախարար Թեոդոր Մելեշկանու

Ռումինիա

2023թ.

ԱԳ նախարար Արարատ Միրզոյան 

2012թ.

Նախագահ Սերժ Սարգսյան

2011թ.

Վարչապետ Տիգրան Սարգսյան

2009թ.

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

2008թ.

Վարչապետ Սերժ Սարգսյան

2006թ.

Նախագահ Ռոբերտ Քոչարյան

2003թ.

Նախագահ Ռոբերտ Քոչարյան

2001թ.

ԱԳ նախարար Վարդան Օսկանյան

2000թ.

Նախագահ Ռոբերտ Քոչարյան

1999թ.

ԱԳ նախարար Վարդան Օսկանյան

1998թ.

Ազգային ժողովի նախագահ Խոսրով Հարությունյան

1998թ.  

Նախագահ Ռոբերտ Քոչարյան

1996թ.

ԱԳ նախարար Վահան Փափազյան

1995թ.

Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյան և վարչապետ Հրանտ Բագրատյան

1994թ.

ԱԳ նախարար Վահան Փափազյան

1994թ.

Ազգային ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյան

1994թ.

Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան

1991թ.

ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյան

Իրավապայմանագրային դաշտ

  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին - ստորագրվել է 1991թ. դեկտեմբերի 17-ին:
  • Արձանագրություն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռումինիայի արտաքին գործերի նախարարության միջև խորհրդակցությունների մասին - ստորագրվել է 1991թ. դեկտեմբերի 17-ին:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև առևտրատնտեսական կապերի և գիտատեխնիկական համագործակցության մասին - ստորագրվել է 1991թ. հոկտեմբերի 10-ին:
  • Հյուպատոսական կոնվենցիա Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև - ստորագրվել է 1994թ. ապրիլի 20-ին:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին - ստորագրվել է 1994թ. սեպտեմբերի 20-ին:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության և Ռումինիայի հետազոտության և տեխնոլոգիայի նախարարության միջև գիտական ու տեխնոլոգիական համագործակցության վերաբերյալ - ստորագրվել է 1994թ. սեպտեմբերի 20-ին:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև գիտության, կրթության, մշակույթի ու սպորտի բնագավառում համագործակցության մասին - ստորագրվել է 1994թ. սեպտեմբերի 20-ին:
  • Պայմանագիր Հայաստանի ռադիոհեռուստատեսության և Ռումինիայի հեռուստատեսության միջև համագործակցության մասին - ստորագրվել է 1994թ. սեպտեմբերի 20-ին:
  • Պայմանագիր Հայաստանի ռադիոհեռուստատեսության և Ռումինիայի ռադիոյի միջև համագործակցության մասին - ստորագրվել է 1994թ. սեպտեմբերի 20-ին:
  • Պայմանագիր Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Արմենպրես» պետական լրատվական գործակալության և Ռումինիայի «Ռոմպրես» ազգային լրատվական գործակալության միջև համագործակցության մասին - ստորագրվել է 1994թ. սեպտեմբերի 20-ին:
  • Պայմանագիր Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև բարեկամության և համագործակցության մասին - ստորագրվել է 1994թ. սեպտեմբերի 20-ին:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ռումինիայի առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության ոլորտում համագործակցության մասին - ստորագրվել է 1994թ. նոյեմբերի 22-ին:
  • Հուշագիր մտադրությունների մասին ՀՀ կառավարության և Ռումինիայի կառավարության միջև - ստորագրվել է 1995թ. ապրիլի 25-ին:
  • Արձանագրություն Ռումինիայի պետական նախարար, արտաքին գործերի նախարար Թ.Մելեշկանուի Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի մասին - ստորագրվել է 1995թ. ապրիլի 25-ին:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև էներգետիկայի բնագավառում համագործակցության զարգացման մասին - ստորագրվել է 1996թ. մարտի 25-ին:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության և Ռումինիայի գյուղատնտեսության և պարենի նախարարության միջև համագործակցության մասին - ստորագրվել է 1996թ. մարտի 25-ին:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին - ստորագրվել է 1996թ. մարտի 25-ին:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ - ստորագրվել է 1996թ. մարտի 25-ին:
  • Պայմանագիր Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև քաղաքացիական և քրեական գործերով իրավական օգնության մասին - ստորագրվել է 1996թ. մարտի 25-ին:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ռումինիայի կրթության նախարարության միջև 1996-1998 թվականների համագործակցության մասին - ստորագրվել է 1996թ. մարտի 25-ին:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև օդային հաղորդակցության մասին - ստորագրվել է 1996թ. մարտի 25-ին:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին - ստորագրվել է 1996թ. մարտի 25-ին:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև միջազգային համակցված փոխադրումների մասին - ստորագրվել է 1998թ. հուլիսի 3-ին:
  • Համատեղ հայտարարություն Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև գործընկերության և համագործակցության մասին - ստորագրվել է 1998թ. հուլիսի 3-ին:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարության միջև համագործակցության մասին - ստորագրվել է 1999թ. հուլիսի 26-ին:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև անասնաբուժության բնագավառում համագործակցության մասին - ստորագրվել է 2000թ. ապրիլի 5-ին:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև բույսերի պաշտպանության և ֆիտոսանիտարական կարանտինի բնագավառներում համագործակցության մասին - ստորագրվել է 2000թ. ապրիլի 5-ին:
  • Համատեղ հայտարարություն Հայաստանի Հանրապետության Նախագահի և Ռումինիայի Նախագահի միջև - ստորագրվել է 2000թ. ապրիլի 5-ին:
  • Արձանագրություն հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի վերաբերյալ - ստորագրվել է 2000թ. ապրիլի 6-ին:
  • Ծրագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև 2001-2004թթ. մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին - ստորագրվել է 2001թ. հոկտեմբերի 18-ին:
  • Պայմանագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև հանցավորության, հատկապես դրա կազմակերպված ձևերի դեմ պայքարում համագործակցության մասին - ստորագրվել է 2001թ. հոկտեմբերի 31-ին:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև մաքսային գործերում փոխադարձ օգնության և համագործակցության մասին - ստորագրվել է 2001թ. հոկտեմբերի 31-ին:
  • Համատեղ հայտարարություն Հայաստանի Հանրապետության նախագահի և Ռումինիայի նախագահի միջև - ստորագրվել է 2001թ. հոկտեմբերի 31-ին:
  • Համատեղ հայտարարություն Հայաստանի Հանրապետության Նախագահի և Ռումինիայի Նախագահի միջև - ստորագրվել է 2003թ. նոյեմբերի 17-ին:
  • Համաձայնագիր ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության և Ռումինիայի գյուտերի և ապրանքային նշանների պետական գրասենյակի միջև արդյունաբերական սեփականության պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ - ստորագրվել է 2003թ. նոյեմբերի 17-ին:
  • Համաձայնագիր ՀՀ կառավարության և Ռումինիայի կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագիր ունեցողների համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման վերաբերյալ - ստորագրվել է 2003թ. նոյեմբերի 17-ին:
  • Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռումինիայի արտաքին գործերի նախարարության միջև եվրոպական և եվրատլանտյան համագործակցության մասին - ստորագրվել է 2006թ. հոկտեմբերի 4-ին:
  • Լրացուցիչ արձանագրություն ՀՀ Կառավարության և Ռումինիայի Կառավարության միջև 1994 թ. սեպտեմբերի 20-ին Բուխարեստում ստորագրված` ՀՀ Կառավարության և Ռումինիայի Կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի - ստորագրվել է 2006թ. հոկտեմբերի 4-ին:
  • ՀՀ Կառավարության և Ռումինիայի Կառավարության միջև առևտրատնտեսական կապերի և գիտատեխնիկական համագործակցության մասին 1991 թ. հոկտեմբերի 4-ին ստորագրված Համաձայնագիրը փոփոխող արձանագրություն - ստորագրվել է 2006թ. հոկտեմբերի 4-ին, ուժի մեջ է մտել 2008թ. մարտի 20-ին:
  • Ծրագիր ՀՀ Կառավարության և Ռումինիայի Կառավարության միջև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին 2006-2010 թթ. համար - ստորագրվել է 2006թ. հոկտեմբերի 4-ին:
  • ՀՀ Նախագահի և Ռումինիայի Նախագահի Համատեղ հայտարարություն - ստորագրվել է 2006թ. հոկտեմբերի 4-ին:
  • Համաձայնագիր ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ռումինիայի գիտահետազոտական ազգային կենտրոնի միջև գիտական և տեխնոլոգիական համագործակցության մասին - ստորագրվել է 2011թ. ապրիլի 21-ին:
  • Ծրագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռումինիայի կառավարության միջև կրթության և գիտության, մշակույթի բնագավառներում համագործակցության մասին - ստորագրվել է 2011թ. սեպտեմբերի 8-ին:
  • «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ռումինայի ազգային պաշտպանության նախարարության միջև զինվորական և քաղաքացիական անձնակազմի փոխադարձ վերապատրաստման ոլորտում համագործակցության մասին» արձանագրություն - ստորագրվել է 2014թ. նոյեմբերի 26-ին:
  • ՀՀ Տավուշի մարզի և Ռումինիայի Տուլչա նահանգի միջև համաձայնագիր - ստորագրվել է 2017թ. հունիսի 7-ին:
  • Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ու Ռումինիայի ազգային կրթության նախարարության միջև կրթության ոլորտում համագործակցության մասին հնգամյա ծրագիր - ստորագրվել է 2018թ. հուլիսի 25-ին:
  • ՀՀ մշակույթի նախարարության և Ռումինիայի մշակույթի և ազգային ժառանգության նախարարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին հնգամյա ծրագիր - ստորագրվել է 2019թ. մարտի 1-ին:
  • ՀՀ արտաքին գործերի նախարարության և Ռումինիայի արտաքին գործերի նախարարության միջև համատեղ գործողությունների ծրագիր – ստորագրվել է 2023թ.
  • «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռումինիայի կրթության նախարարության միջև կրթության ոլորտում համագործակցության» ծրագիր – ստորագրվել է 2024թ. հուլիսի 10-ին
  • «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և Ռումինիայի քաղաքացիական ավիացիայի իշխանության միջև ավիացիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր – ստորագրվել է 2025թ. օգոստոսի 14-ին

Երկկողմ առևտրաշրջանառություն

Հայաստանի և Ռումինիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/                                                                           

 

արտահանում

ներմուծում (ըստ ծագման երկրի)

2021թ.

159.4

19120.9

2022թ.

196.9

29043.9

2023թ.

3786.3

37624.3

2024թ.

5489.6

35412.9

2025թ.

5986.0

97156.5

 

 

Թարմացված է 27.04.2026թ.

Տպել էջը