Երկկողմ հարաբերություններ
Կատար
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1997թ. նոյեմբերի 5-ին:
2013թ. Գեղամ Ղարիբջանյանը նշանակվեց Կատարում ՀՀ դեսպան
2015թ. հունվարին Հայաստանում Կատարի դեսպան նշանակվեց Ալի Բին Համադ Ալ Սուլայթին (նստավայրը` Թեհրան):
2019թ․ փետրվարին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Կատարի Պետությունում հիմնել ՀՀ դեսպանություն (նստավայրը` Դոհա):
Այցեր
Կատարի Պետություն
1999թ. փետրվար. | ԱԳ նախարար Վարդան Օսկանյան (պաշտ.) |
2002թ. ապրիլ | Նախագահ Ռոբերտ Քոչարյան (պաշտ.) |
2009թ. հունվար | ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյան |
2010թ. մայիս | ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյան |
2011թ. հունիս | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյան |
2013թ. մարտ | ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի աշխատանքային այց |
2017թ. մայիս | ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի պաշտոնական այց |
2017թ. հունիս | ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային այց |
Իրավապայմանագրային դաշտ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ
- Համաձայնագիր առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ. 22 ապրիլի, 2002թ., Դոհա
- Համաձայնագիր ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին. 22 ապրիլի, 2002թ., Դոհա
- Համաձայնագիր երկակի հարկումը բացառելու մասին. 22 ապրիլի, 2002թ., Դոհա
- Համաձայնագիր օդային հաղորդակցության բնագավառում համագործակցության մասին. 22 ապրիլի, 2002թ., Դոհա
- Համաձայնագիր միջկառավարական համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին. 22 ապրիլի, 2002թ., Դոհա
- Համաձայնագիր գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին. 22 ապրիլի, 2002թ., Դոհա
Առևտրատնտեսական կապեր
Հայաստանի և Կատարի միջև ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/
|
արտահանում |
ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի) |
ներմուծում (ըստ առրտուր անող երկրի) |
---|---|---|---|
2009թ. |
- |
922.8 |
- |
2015թ. |
4,2 |
318,3 |
232,7 |
2016թ. |
14.7 |
453.6 |
430.2 |
2017թ. |
1338.4 |
516.8 |
461.8 |
2018թ. |
922.1 |
1121.9 |
863.4 |
Թարմացված է առ 05.04.2019