Երկկողմ հարաբերություններ

Պարագվայ Պարագվայ

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Պարագվայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հուլիսի 2-ին:

2005 թվականից Ռուսաստանի Դաշնությունում Պարագվայի դեսպանությունը համատեղության կարգով հավատարմագրված է նաև Հայաստանի Հանրապետությունում։

2019 թվականից Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը համատեղության կարգով հավատարմագրված է նաև Պարագվայի Հանրապետությունում։

2025թ․ օգոստոսի 20-ին Պարագվայի Հանրապետության նախագահ Սանտիագո Պենյա Պալասիոսին իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանը (նստավայրը՝ Մոնտեվիդեո)։

Պարագվայի Սենատը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը 2015թ. հոկտեմբերի 29-ին:

Առևտրատնտեսական կապեր

Հայաստանի և Պարագվայի միջև ապրանքաշրջանառության ծավալները (հազ. ԱՄՆ դոլար)

 

արտահանում

ներմուծում (ըստ ծագման երկրի)

2021

2.7

1304.8

2022

_

743.0

2023

_

233.6

2024

_

356․3

2025

_

94.7

 

Թարմացված է՝ 17.04.2026թ.

Տպել էջը