Երկկողմ հարաբերություններ

Լեհաստան Լեհաստան

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. փետրվարի 26-ին։ Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը կնքվել է հայտագրերի փոխանակման ձևով, որոնք ստորագրվել են 1992թ. հունվարի 24-ին Վարշավայում և 1992թ. փետրվարի 26-ին Երևանում:

Վարշավայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը բացվել է 1998թ. ապրիլի 6-ին։

2023թ. հունիսի 28-ին Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության դեսպան Պյոտր Սքվեչինսկին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին:

2023թ. հոկտեմբերի 26-ին Լեհաստանում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերն է հանձնել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային։

Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը գործում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի» հիման վրա: Հանձնաժողովի առաջին նիստը տեղի է ունեցել 2010թ. հուլիսի 13-ին Երևանում, իսկ նախորդը՝ 2023թ. hունիսի 29-ին Երևանում:

2012թ. ստեղծվել է հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը։

Այցեր

Լեհաստան

2023թ. հուլիս

Ալեն Սիմոնյան, ԱԺ նախագահ, պաշտոնական այց

2022թ․ հուլիս 

Արարատ Միրզոյան, ԱԳ նախարար

2022թ․ ապրիլ

Արմեն Գրիգորյան, ԱԽ  քարտուղար

2019թ. հունիս

Արարատ Միրզոյան, Ազգային ժողովի նախագահ, աշխատանքային այց 

(մասնակցություն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պետությունների խորհրդարանների նախագահների 4-րդ գագաթնաժողովին)

2017թ. հոկտեմբեր

Արա Բաբլոյան, Ազգային ժողովի նախագահ, պաշտոնական այց

2017թ. ապրիլ

Էդվարդ Նալբանդյան, Արտաքին գործերի նախարար, աշխատանքային այց 

(մասնակցություն Վիշեգրադյան քառյակի և ԱլԳ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը)

2016թ. հուլիս

Սերժ Սարգսյան, Նախագահ, աշխատանքային այց 

(մասնակցություն Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը)

2013թ. սեպտեմբեր

Էդվարդ Նալբանդյան, Արտաքին գործերի նախարար, աշխատանքային այց

2013թ. հունիս

Սերժ Սարգսյան, նախագահ, պաշտոնական այց

2013թ. մայիս

Էդվարդ Նալբանդյան, Արտաքին գործերի նախարար, աշխատանքային այց

(մասնակցություն Վիշեգրադյան քառյակի և ԱլԳ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը)

2011թ. նոյեմբեր

Արմեն Գևորգյան, Փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար, աշխատանքային այց 

(մասնակցություն Պրահյան գործընթացի «Միգրացիոն գործընկերության կառուցում» նախարարական երկրորդ համաժողովին)

2011թ. սեպտեմբեր

Սերժ Սարգսյան, նախագահ, պաշտոնական այց (մասնակցություն Պրահյան գործընթացի «Միգրացիոն գործընկերության կառուցում» նախարարական երկրորդ համաժողովին)

2010թ. ապրիլ

Հովիկ Աբրահամյան, Ազգային ժողովի նախագահ, աշխատանքային այց 

(մասնակցություն Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու հուղարկավորությանը)

2009թ. ապրիլ

Հովիկ Աբրահամյան, Ազգային ժողովի նախագահ, պաշտոնական այց

2009թ. փետրվար

Էդվարդ Նալբանդյան, Արտաքին գործերի նախարար, պաշտոնական այց

2005թ. մայիս

Ռոբերտ Քոչարյան, Նախագահ, աշխատանքային այց 

(մասնակցություն Եվրոպայի խորհրդի 3-րդ գագաթնաժողովին)

2005թ. հունվար

Անդրանիկ Մարգարյան, Վարչապետ, աշխատանքային այց 

(մասնակցություն Աուշվից-Բիրկենաուի (Օսվենցիմ) համակենտրոնացման ճամբարի ազատագրման 60-ամյակի արարողությանը)

2004թ. սեպտեմբեր

Ռոբերտ Քոչարյան, Նախագահ, պաշտոնական այց

2004թ․ ապրիլ

Ռոբերտ Քոչարյան, Նախագահ, աշխատանքային այց 

(մասնակցություն Եվրոպական տնտեսական գագաթնաժողովին)

2004թ. մարտ

Արթուր Բաղդասարյան, Ազգային ժողովի նախագահ, պաշտոնական այց

1999թ. հուլիս

Ռոբերտ Քոչարյան, Նախագահ, պետական այց

1999թ. ապրիլ

Խոսրով Հարությունյան, Ազգային ժողովի նախագահ, պաշտոնական այց

1998թ. հունվար

Ալեքսանդր Արզումանյան, Արտաքին գործերի նախարար, պաշտոնական այց

Հայաստան 

2022թ․ ապրիլ

Զբիգնև Ռաու, Արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ, աշխատանքային այց  

2017թ. հոկտեմբեր

Վիտոլդ Վաշչիկովսկի, Արտաքին գործերի նախարար, աշխատանքային այց

2012թ. դեկտեմբեր

Ռադոսլավ Սիկորսկի, Արտաքին գործերի նախարար, աշխատանքային այց (Շվեդիայի և Բուլղարիայի ԱԳ նախարարների հետ)

2011թ. հուլիս

Բրոնիսլավ Կոմորովսկի, Նախագահ, պաշտոնական այց

2010թ. հուլիս

Ռադոսլավ Սիկորսկի, Արտաքին գործերի նախարար, պաշտոնական այց

2010թ. մարտ

Դոնալդ Տուսկ, Վարչապետ, աշխատանքային այց

2007թ. փետրվար

Աննա Ֆոտիգա, Արտաքին գործերի նախարար, պաշտոնական այց

2006թ. նոյեմբեր

Բոգդան Բորուսևիչ, Սենատի մարշալ, պաշտոնական այց

2006թ. ապրիլ

Բոգդան Բորուսևիչ, Սենատի մարշալ, պաշտոնական այց

2002թ. հոկտեմբեր

Լոնգին Պաստուշյակ, Խորհրդարանի Սենատի նախագահ (մարշալ), պաշտոնական այց

2001թ. նոյեմբեր

Ալեքսանդր Կվաշնևսկի, Նախագահ, պետական այց

2000թ. սեպտեմբեր

Յանուշ Շտայնհոֆ, Փոխվարչապետ, Էկոնոմիկայի նախարար, աշխատանքային այց

1998թ. նոյեմբեր

Բրոնիսլավ Գերեմեկ, Արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ, աշխատանքային այց  

Իրավապայմանագրային դաշտ

Ստորագրված փաստաթղթեր 

ՀՀ և ԼՀ միջև գործում է 9 միջազգային պայմանագիր, ինչպես նաև առկա են իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի մի շարք այլ փաստաթղթեր.

  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև մշակութային և գիտական համագործակցության մասին համաձայնագիր», ստորագրվել է 1998թ. հունվարի 27-ին, Վարշավայում, ուժի մեջ է մտել 1999թ. նոյեմբերի 19-ին,
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիական ավիացիայի տրանսպորտի մասին համաձայնագիր», ստորագրվել է 1998թ. հունվարի 27-ին, Վարշավայում, ուժի մեջ է մտել 1999թ. մայիսի 6-ին,
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի փոխադարձ վերացման մասին համաձայնագիր», ստորագրվել է 1998թ. նոյեմբերի 24-ին, Երևանում, ուժի մեջ է մտել 2000թ. հունվարի 1-ին,
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիա», ստորագրվել է 1999թ. հուլիսի 14-ին, Վարշավայում, ուժի մեջ է մտել 2005թ. փետրվարի 20-ին,
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր», ստորագրվել է 1999թ. հուլիսի 14-ին, Վարշավայում, ուժի մեջ է մտել 2000թ. ապրիլի 26-ին,
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր», ստորագրվել է 2004թ. սեպտեմբերի 6-ին, Վարշավայում, ուժի մեջ է մտել 2005թ. մայիսի 23-ին,
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության մասին համաձայնագիր», ստորագրվել է 2004թ. սեպտեմբերի 6-ին, Վարշավայում, ուժի մեջ է մտել 2005թ. ապրիլի 7-ին,
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր», ստորագրվել է 2010թ. մարտի 12-ին, Երևանում, ուժի մեջ է մտել 2010թ. հունիսի16-ին,
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոտրանսպորտայինփոխադրումների մասին համաձայնագիր», ստորագրվել է 2013թ. հունիսի 25-ին, Վարշավայում, ուժի մեջ է մտել 2013թ. նոյեմբերի 30-ին,
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013թ. ապրիլի 19-ին Բրյուսելում կնքված համաձայնագրի կիրարկման արձանագրություն», ստորագրվել է 2021թ. հոկտեմբերի 29-ին, Վարշավայում, անցնում է ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը:

Առևտրատնտեսական համագործակցություն

Հայաստանի և Լեհաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալները (հազ. ԱՄՆ դոլար)

 

արտահանում

ներմուծում (ըստ ծագման երկրի)

2020թ.

12015.6

39387.9

2021թ.

20342.7

45356.6

2022թ.

22331.8

76475.9

2023թ.

18376.9

138745.2

Հայաստանի Հանրապետության արտաքին առևտուրը Լեհաստանի հետ՝ ըստ ապրանքախմբերի

Հիմնական ներմուծվող ապրանքներ՝

Կակաո և դրանից պատրաստված արտադրանք, ցորենից, ալյուրից, օսլայից և կաթից պատրաստված արտադրանք, հրուշակեղեն, սննդի արդյունաբերության մնացորդներ, պատրաստի կեր, դեղագործական արտադրանք, եթերային յուղեր, լոգանքի և ոճավորման արտադրանք, ակտիվ օրգանական նյութեր, լվացող միջոցներ և քսանյութեր, մոմեր և այլ ոճավորող ապրանքներ, պլաստիկ և պլաստիկ արտադրանք, ապակի և ապակե արտադրանք, միջուկային ռեակտորներ, կաթսաներ, էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, ձայնագրիչներ և դրանց մասեր, տարբեր պատրաստի արտադրանք:

Հիմնական արտահանվող ապրանքներ՝

Բանջարեղենի, հատապտուղների, ընկույզների և բույսերի մասերի վերամշակված արտադրանք, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ, ալյումին և դրանից արտադրանք, օպտիկական, լուսանկարչական սենսոր, բժշկական կամ վիրաբուժական սարքեր և ապարատներ, դրանց մասեր և սարքավորումներ, այլ տարբեր ապրանքներ: 

 

Թարմացված է՝ 13.02.2024թ.

Տպել էջը