Երկկողմ հարաբերություններ
Լեհաստան
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. փետրվարի 26-ին։
2023թ. հոկտեմբերի 26-ին Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերն է հանձնել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային։
Հայաստանի և Լեհաստանի միջև գործում են.
- Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը (2019թ.):
- Ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը (2012թ.)։
Այցեր
Հայաստան
|
2024թ․ |
Նախագահ Անջեյ Դուդա |
|
2022թ․ |
ԱԳ նախարար Զբիգնև Ռաու (ԵԱՀԿ գործող նախագահ) |
|
2017թ. |
ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկի |
|
2012թ. |
ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկի |
|
2011թ. |
Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկի |
|
2010թ. |
Վարչապետ Դոնալդ Տուսկ |
|
2010թ. |
ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկի |
|
2007թ. |
ԱԳ նախարար Աննա Ֆոտիգա |
|
2006թ. |
Սենատի նախագահ Բոգդան Բորուսևիչ |
|
2006թ. |
Սենատի նախագահ Բոգդան Բորուսևիչ |
|
2002թ. |
Սենատի նախագահ Լոնգին Պաստուշյակ |
|
2001թ. |
Նախագահ Ալեքսանդր Կվաշնևսկի |
|
1998թ. |
ԱԳ նախարար Բրոնիսլավ Գերեմեկ (ԵԱՀԿ գործող նախագահ) |
Լեհաստան
|
2026թ. |
Վարչապետ Նիկոլ Փաշինյան |
|
2025թ. |
ԱԳ նախարար Արարատ Միրզոյան |
|
2024թ. |
ԱԳ նախարար Արարատ Միրզոյան |
|
2023թ. |
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան |
|
2022թ․ |
ԱԳ նախարար Արարատ Միրզոյան |
|
2019թ. |
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան |
|
2017թ. |
ԱԺ նախագահ Արա Բաբլոյան, |
|
2017թ. |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, |
|
2016թ. |
Նախագահ Սերժ Սարգսյան |
|
2013թ. |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
|
2013թ. |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
|
2013թ. |
Նախագահ Սերժ Սարգսյան |
|
2011թ. |
Նախագահ Սերժ Սարգսյան |
|
2010թ. |
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան |
|
2009թ. |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան |
|
2009թ. |
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան |
|
2005թ. |
Նախագահ Ռոբերտ Քոչարյան |
|
2005թ. |
Վարչապետ Անդրանիկ Մարգարյան |
|
2004թ. |
Նախագահ Ռոբերտ Քոչարյան |
|
2004թ․ |
ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյան |
|
2004թ. |
Նախագահ Ռոբերտ Քոչարյան |
|
1999թ. |
Նախագահ Ռոբերտ Քոչարյան |
|
1999թ. |
ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյան |
|
1998թ. |
ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյան |
Իրավապայմանագրային դաշտ
Ստորագրված փաստաթղթեր
ՀՀ և ԼՀ միջև գործում է 9 միջազգային պայմանագիր, ինչպես նաև առկա են իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի մի շարք այլ փաստաթղթեր.
- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև մշակութային և գիտական համագործակցության մասին համաձայնագիր», ստորագրվել է 1998թ. հունվարի 27-ին, Վարշավայում, ուժի մեջ է մտել 1999թ. նոյեմբերի 19-ին,
- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիական ավիացիայի տրանսպորտի մասին համաձայնագիր», ստորագրվել է 1998թ. հունվարի 27-ին, Վարշավայում, ուժի մեջ է մտել 1999թ. մայիսի 6-ին,
- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի փոխադարձ վերացման մասին համաձայնագիր», ստորագրվել է 1998թ. նոյեմբերի 24-ին, Երևանում, ուժի մեջ է մտել 2000թ. հունվարի 1-ին,
- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիա», ստորագրվել է 1999թ. հուլիսի 14-ին, Վարշավայում, ուժի մեջ է մտել 2005թ. փետրվարի 20-ին,
- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր», ստորագրվել է 1999թ. հուլիսի 14-ին, Վարշավայում, ուժի մեջ է մտել 2000թ. ապրիլի 26-ին,
- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր», ստորագրվել է 2004թ. սեպտեմբերի 6-ին, Վարշավայում, ուժի մեջ է մտել 2005թ. մայիսի 23-ին,
- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության մասին համաձայնագիր», ստորագրվել է 2004թ. սեպտեմբերի 6-ին, Վարշավայում, ուժի մեջ է մտել 2005թ. ապրիլի 7-ին,
- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր», ստորագրվել է 2010թ. մարտի 12-ին, Երևանում, ուժի մեջ է մտել 2010թ. հունիսի16-ին,
- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին համաձայնագիր»,ստորագրվել է 2013թ. հունիսի 25-ին, Վարշավայում, ուժի մեջ է մտել 2013թ. նոյեմբերի 30-ին,
- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013թ. ապրիլի 19-ին Բրյուսելում կնքված համաձայնագրի կիրարկման արձանագրություն», ստորագրվել է 2021թ. հոկտեմբերի 29-ին,Վարշավայում, անցնում է ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը:
- Համագործակցության հուշագիր «Երևանի պետական համալսարանի և Վարշավայի համալսարանի միջև»: Ստորագրվել է 2025թ. մարտի 4-ին, Վարշավայում:
- Համագործակցության համաձայնագիր ««NNOGLOBO ծրագրի» շրջանակում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Լեհաստանի հետազոտությունների և զարգացման ազգային կենտրոնի միջև»: Ստորագրվել է 2026թ. մարտի 13-ին, Վարշավայում:
Երկկողմ առևտրաշրջանառություն
Հայաստանի և Լեհաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/
|
|
արտահանում |
ներմուծում (ըստ ծագման երկրի) |
|
2021թ. |
20342.7 |
45356.6 |
|
2022թ. |
22331.8 |
76475.9 |
|
2023թ. |
18376.9 |
138745.2 |
|
2024թ. |
18990.6 |
70208.7 |
|
2025թ. |
12411.9 |
81809.5 |
Թարմացված է՝ 27.04.2026թ.