Երկկողմ հարաբերություններ
Մեքսիկա
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության եւ Մեքսիկական Միացյալ Նահանգների միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հունվարի 14-ին:
2012 թվականից ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը համատեղության կարգով հավատարմագրված էր նաև Մեխիկոյում։ 1993 թվականից ՌԴ-ում Մեքսիկայի դեսպանությունը համատեղության կարգով հավատարմագրվում է նաև Հայաստանում:
2014 թվականից Մեխիկոյում գործում է Հայաստանի դեսպանությունը։
2018 թվականի սեպտեմբերից Մեքսիկայի Միչոական նահանգում գործում է ՀՀ պատվո հյուպատոսի գրասենյակը։
2018 թվականի փետրվարի 2-ին ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել դեսպան Նորմա Բերտա Պենսադո Մորենոն (նստավայրը՝ ք. Մոսկվա):
2021 թվականի սեպտեմբերի 14-ին Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին իր հավատարմագրերն է հանձնել դեսպան Արմելլա Շաքարյանը։
Այցեր
Մեքսիկա
1999 թ. ապրիլ |
արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյան |
2002 թ. օգոստոս |
արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյան |
2012 թ. հոկտեմբեր |
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան |
2017 թ. հոկտեմբեր |
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ |
Իրավապայմանագրային դաշտ
Համաձայնագրեր
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Մեքսիկական Միացյալ Նահանգների կառավարության միջեւ կրթության եւ մշակույթի բնագավառում համագործակցության մասին(ստորագրված08.2002 թ.)
- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Մեքսիկական Միացյալ Նահանգների կառավարության միջեւ դիվանագիտական եւ պաշտոնական անձնագրեր կրողների համար մուտքի արտոնագրի ռեժիմի վերացման մասին (ստորագրված08.2002 թ.)
Առևտրատնտեսական կապեր
Հայաստանի եւ Մեքսիկայի ապրանքաշրջանառության ծավալները /հազար ԱՄՆ դոլար/
|
Արտահանում |
Ներմուծում (ըստ ծագման երկրի) |
2017 թ. |
131.1 |
10330.0 |
2018 թ. |
26.2 |
10041.4 |
2019 թ. |
425.2 |
21713.1 |
2020 թ. |
3.0 |
11051.2 |
2021 թ. |
470.3 |
14362.7 |
Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ
Սուրճ, թեյ, չորացված միրգ, ոգելից խմիչքներ
Թարմացված է առ 18.02.2022