Երկկողմ հարաբերություններ
Մալթա
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Մալթայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993թ. մայիսի 27-ին:
2025թ․ հունիսի 12-ին Մալթայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Մալթայի նախագահ Միրիամ Սպիտերի Դեբոնոյին (նստավայրը՝ Հռոմ)։
2024թ․ հունիսի 19-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Միչելին (նստավայրը՝ Վալետա):
2008թ. դեկտեմբերի 18-ին Արթուր Ալեքսանյանը նշանակվել է Մալթայի պատվավոր հյուպատոս Հայաստանում (նստավայրը՝ Երևան)։
Այցեր
Հայաստան
|
2024թ. մայիս |
Իեն Բորջ, ԵԱՀԿ գործող նախագահ, ԱԳ, Եվրոպայի և առևտրի նախարար |
|
2019թ. հունիս |
Կարմելո Աբելա, ԱԳ և առևտրի խթանման նախարար |
Մալթա
|
2023թ. մարտ |
Արարատ Միրզոյան, ԱԳ նախարար |
Իրավապայմանագրային դաշտ
- Հայաստանի Հանրապետության և Մալթայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հայտագիր
- «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Մալթայի Հանրապետության Կառավարության միջև՝ մշակութային բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր
- «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Մալթայի Հանրապետության արտաքին գործերի և առևտրի հարցերով նախարարության երկկողմ քաղաքական խորհրդակցություններ հաստատելու մասին» փոխըմբռնման հուշագիր
- «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Մալթայի Հանրապետության Կառավարության միջև՝ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկեր չվճարելն ու հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիր
- Հայաստանի հանրապետության և Մալթայի Հանրապետության ավիացիոն իշխանությունների միջև փոխըմբռնման հուշագիր
Երկկողմ առևտրաշրջանառություն
Հայաստանի և Մալթայի միջև ապրանքաշրջանառության ծավալները (հազար ԱՄՆ դոլար)
|
|
արտահանում |
ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի) |
|
2021 |
68.6 |
64.2 |
|
2022 |
40.5 |
268.9 |
|
2023 |
37.4 |
373.8 |
|
2024 |
34.5 |
23819.3 |
|
2025 |
24.5 |
1146.2 |
Թարմացված է՝ 27.04.2026թ.