Երկկողմ հարաբերություններ

Մոնղոլիա Մոնղոլիա

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Մոնղոլիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. փետրվարի 21-ին:

2024թ. սեպտեմբերի 4-ին Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վահե Գևորգյանը (նստավայրը՝ Պեկին):

2023թ. մայիսի 31-ին ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մոնղոլիայի արտակարգ և լիազոր դեսպան Ուլզիիսաիխան Էնխտուվշինը (նստավայրը՝ Մոսկվա):

2016թ. հուլիսին Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս է նշանակվել Բաատարբիլեգ Ցերենդավաան:

Այցեր

Մոնղոլիա

2025թ. սեպտեմբեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Իրավապայմանագրային դաշտ

  • Համատեղ կոմյունիկե՝ Հայաստանի Հանրապետության և Մոնղոլիայի միջև դիվանագիտական հարաբերությունների մասին, 02.1992թ.
  • Համաձայնագիր՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության և Մոնղոլիայի Կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին, 28.09.2018թ.
  • Արձանագրություն՝ Մոնղոլիայի կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին, 24.09.2025թ.

Առևտրատնտեսական կապեր

Ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/

 

արտահանում

ներմուծում

(ըստ ծագման երկրի)

ներմուծում

(ըստ արտահանող երկրի)

2020

218.5

0.2

-

2021

366.3

0.2

-

2022

917.6

9.4

18.5

2023

515.9

8.1

432.7

2024

340.4

53.1

39.9

 

Թարմացված է՝ 12.11.2025թ.

Տպել էջը