Երկկողմ հարաբերություններ
Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտ
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1998թ. մայիսի 29-ին:
2024թ. դեկտեմբերի 11-ին Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Մալթայի Ինքնիշխան Ուխտի Արքայազն ու Մեծ Վարպետ Ֆրա Ջոն Դանլեփին:
2022թ. հոկտեմբերի 6-ին Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի արտակարգ և լիազոր դեսպան Դոմենիկո Արդուինին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին:
Այցեր
Հայաստան
|
2016թ. հոկտեմբեր |
Ֆրա Մեթյու Ֆեստինգ, Արքայազն և Մեծ Վարպետ |
Մալթայի Ուխտ
|
2022թ․ հոկտեմբեր |
Արարատ Միրզոյան, ԱԳ նախարար |
|
2018թ. ապրիլ |
Սերժ Սարգսյան, նախագահ |
Իրավապայմանագրային դաշտ
- Հայաստանի Հանրապետության և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և երկկողմ համագործակցությունը զարգացնելու մասին արձանագրություն:
- Համագործակցության համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտի միջև։
Թարմացված է՝ 27.04.2026թ.