Երկկողմ հարաբերություններ

Լատվիա Լատվիա

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. օգոստոսի 22-ին:

2024թ. հունիսի 17-ին Լատվիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը (նստավայրը՝ Վիլնյուս) իր հավատարմագրերն է հանձնել Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսին:

2023թ․ փետրվարի 14-ին Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեն (նստավայրը՝ Թբիլիսի) իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին։

2009 թվականից գործում է Հայաստան-Լատվիա տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը:

Այցեր

Հայաստան

2025թ.

Դաիգա, Միերինյա, Սաեյմայի խոսնակ

2015թ.  

Էդգարս Ռինկևիչս, ԱԳ նախարար

2012թ.  

Էդգարս Ռինկևիչս, ԱԳ նախարար

2009թ.  

Վալդիս Զատլերս, նախագահ

2007թ.  

Արտիս Պաբրիկս, ԱԳ նախարար

2005թ.  

Վայրա Վիկե-Ֆրայբերգա, նախագահ

2005թ.  

Ինգրիդա Ուդրեյ, Սեյմասի նախագահ

2001թ.  

Ինդուլիս Բերզինշ, ԱԳ նախարար

Լատվիա

2024թ.  

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան

2019թ.

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան

2015թ.  

Նախագահ Սերժ Սարգսյան

2013թ.  

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան

2012թ.  

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

2011թ.  

Նախագահ Սերժ Սարգսյան

2008թ.  

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

2002թ.  

ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյան

2002թ.  

Նախագահ Ռոբերտ Քոչարյան

2000թ.    

ԱԳ նախարար Վարդան Օսկանյան

1998թ.  

ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյան

1992թ.  

ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյան

Իրավապայմանագրային դաշտ

Համաձայնագրեր

  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև 1992թ. ապրանքների մատակարարման մասին
  • Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Լատվիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Լատվիայի Հանրապետության բանկի միջև թղթակցային հաշիվներով հաշվարկների կազմակերպման մասին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության սկզբունքների վերաբերյալ
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Լատվիայի Հանրապետության բանկի միջև հաշվարկների կազմակերպման մասին
  • Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև անձանց հանձման և ընդունման մասին
  • ՀՀ պաշտպանության նախարարության և Լատվիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին
  • Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Լատվիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև մաքսային հարցերում փոխադարձ օգնության մասին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության մասին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև ահաբեկչության, կազմակերպված հանցավորության և թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և դրանց բաղադրիչների ապօրինի շրջանառության և այլ հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում համագործակցության մասին
  • Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Լատվիայի Հանրապետության բնապահպանության նախարարության միջև շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության մասին
  • Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Լատվիայի Հանրապետության պետական սահմանային պահպանության միջև սահմանային պահպանության հարցերում համագործակցության մասին

Արձանագրություններ

  • Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին
  • Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցության մասին

Հռչակագրեր

  • Համատեղ Հռչակագիր Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարների միջև

Երկկողմ առևտրաշրջանառություն

Հայաստանի և Լատվիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/

 

արտահանում

ներմուծում (ըստ ծագման երկրի)

2021թ.

4221.3

4495.8  

2022թ.

5554.1  

5161.9

2023թ.

6253.6

5807.7

2024թ.

7547.3

5743.0

2025թ.

8762.4

7939.6

 

Թարմացված է՝ 27.04.2026թ.

Տպել էջը