Երկկողմ հարաբերություններ
Լյուքսեմբուրգ
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունիսի 11-ին:
2025թ. դեկտեմբերի 16-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը։
2024թ. փետրվարի 14 կայացել է Լյուքսեմբուրգում ՀՀ գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը:
2020թ. հոկտեմբերի 20-ի հրամանագրով Տիգրան Բալայանը նշանակվել է Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան /նստավայրը՝ ք. Հաագա/, իսկ 2021 թ. փետրվարի 10-ին հանձնել է հավատարմագրերը։ 2021թ․ փետրվարի 10-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին (le Grand-Duc Henri):
2023թ. սեպտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետությունում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն դը Մյուզյեն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին:
2017թ. ապրիլի 28-ին ՀՀ-ում Լյուքսեմբուրգի պատվավոր հյուպատոս է նշանակել Սուրեն Զոհրաբյանը։
Այցեր
Հայաստան
|
2024թ. սեպտեմբեր |
Քսավյե Բետել, փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար |
|
2024թ․ մայիս |
Կլոդ Վիզլեր, Պատգամավորների պալատի նախագահ |
|
2023թ. փետրվար |
Ժան Ասելբորն, ԱԳ նախարար |
|
2018թ. մարտ |
Ժան Ասելբորն, ԱԳ նախարար |
|
2012թ. սեպտեմբեր |
Ժան Ասելբորն, փոխվարչապետ, ԱԳ նախարար |
|
2002թ. հուլիս |
Լիդիա Պոլֆեր, ԱԳ նախարար |
Լյուքսեմբուրգ
|
2025թ. դեկտեմբեր |
Արարատ Միրզոյան, ԱԳ նախարար |
|
2025թ. մայիս |
Արարատ Միրզոյան, ԱԳ նախարար |
|
2025թ. փետրվար |
Ալեն Սիմոնյան, ԱԺ նախագահ |
|
2024թ. փետրվար |
Արարատ Միրզոյան, ԱԳ նախարար |
|
2022թ․ հունվար |
Արարատ Միրզոյան, ԱԳ նախարար |
|
2019թ. մայիս |
Նիկոլ Փաշինյան, վարչապետ |
|
2005թ. մայիս |
Արթուր Բաղդասարյան, ԱԺ նախագահ |
|
1999թ. հունիս |
Ռոբերտ Քոչարյան, նախագահ |
|
1996թ. ապրիլ |
Լևոն Տեր-Պետրոսյան, նախագահ |
Իրավապայմանագրային դաշտ
Համաձայնագրեր
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջև մշակույթի, կրթության, երիտասարդության և գիտության բնագավառներում համագործակցության մասին
- Հայաստանի Հանրապետության և Բենիլյուքսի պետությունների (Բելգիայի Թագավորության, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության և Նիդերլանդների Թագավորության) միջև անօրինական բնակություն հաստատած անձանց հետ ընդունման մասին
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելգիա-Լյուքսեմբուրգ տնտեսական միության միջև ներդրումների փոխադարձ խրախուսման և պաշտպանության մասին
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Լյուքսեմբուրգի Դքսության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր
Երկկողմ առևտրաշրջանառություն
Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ապրանքաշրջանառության ծավալները /հազար ԱՄՆ դոլար/
|
|
արտահանում |
ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի) |
|
2021 |
907.22 |
984.46 |
|
2022 |
403.8 |
1008.1 |
|
2023 |
22.0 |
932.4 |
|
2024 |
21.9 |
1536.1 |
|
2025 |
12.1 |
899.1 |
Թարմացված է՝ 27.04.2026թ.