Երկկողմ հարաբերություններ
Ղրղզստան
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Ղրղզական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993թ. հունվարի 9-ին:
2023թ. Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը համատեղության կարգով նշանակվել է Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Աստանա)։
2025թ. Կուբանիչբեկ Բոկոնտաևը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Ղրղզական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մոսկվա):
2024թ․ կայացել է Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսությանը հանդիսավոր բացումը։
Այցեր
Ղրղզստան
2022թ. դեկտեմբեր |
ՀՀ Վարչապետ Ն. Փաշինյան (աշխատանքային այց) |
2021թ. օգոստոս |
ՀՀ Վարչապետ Ն. Փաշինյան (աշխատանքային այց) |
2019թ. նոյեմբեր |
ՀՀ Վարչապետ Ն. Փաշինյան (աշխատանքային այց) |
2019թ. նոյեմբեր |
ՀՀ ԱԳ նախարար Զ. Մնացականյան (աշխատանքային այց) |
2019թ. օգոստոս |
ՀՀ Վարչապետ Ն. Փաշինյան (աշխատանքային այց) |
2019թ. մայիս |
ՀՀ ԱԳ նախարար Զ. Մնացականյան (աշխատանքային այց) |
2017թ. մարտ |
ՀՀ Վարչապետ Կ. Կարապետյան (աշխատանքային այց) |
2017թ. մարտ |
ՀՀ Նախագահ Ս. Սարգսյան (աշխատանքային այց) |
2016թ. սեպտեմբեր |
ՀՀ Նախագահ Ս. Սարգսյան (աշխատանքային այց) |
2016թ. սեպտեմբեր |
ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյան (աշխատանքային այց) |
2015թ. ապրիլ |
ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյան (պաշտոնական այց) |
2009թ․ հուլիս |
ՀՀ Նախագահ Ս. Սարգսյան (աշխատանքային այց) |
2008թ․ հոկտեմբեր |
ՀՀ Նախագահ Ս. Սարգսյան (աշխատանքային այց) |
2002թ. ապրիլ |
ՀՀ Նախագահ Ռ. Քոչարյան |
1993թ. մարտ |
ՀՀ Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան |
Հայաստան
2025թ. հունվար |
ՂրՀ ԱԳ նախարար Ժ․ Կուլուբաև (աշխատանքային այց) |
2024թ. հոկտեմբեր |
ՂրՀ Նախարարների կաբինետի նախագահ Ա. Ժապարով (աշխատանքային այց) |
2022թ․ նոյեմբեր |
ՂրՀ Նախագահ Ս․ Ժապարով |
2022թ․նոյեմբեր |
ՂրՀ ԱԳ նախարար Ժ․ Կուլուբաև |
2019թ. սեպտեմբեր |
ՂրՀ Նախագահ Ս. Ժեենբեկով (աշխատանքային այց) |
2019թ. ապրիլ |
ՂրՀ Վարչապետ Մ. Աբիլգազիև (աշխատանքային այց) |
2017թ. հոկտեմբեր |
ՂրՀ Վարչապետ Ս. Իսակով (աշխատանքային այց) |
2016թ. հոկտեմբեր |
ՂրՀ Նախագահ Ա. Աթամբաև (աշխատանքային այց) |
2016թ. հոկտեմբեր |
ՂրՀ ԱԳ նախարար Է. Աբդիլդաև (աշխատանքային այց) |
2016թ. հուլիս |
ՂրՀ ԱԳ նախարար Է. Աբդիլդաև (աշխատանքային այց) |
2016թ. մայիս |
ՂրՀ Վարչապետ Ս. Ժեենբեկով (աշխատանքային այց) |
2010թ․ օգոստոս |
ՂրՀ Նախագահ Ռ․ Օթունբաևա |
1997թ. մարտ |
ՂրՀ Նախագահ Ա․ Ակաև |
1996թ. նոյեմբեր |
ՂրՀ ԱԳ նախարար Ռ. Օթունբաևա |
2025թ. հունվարի 23-ին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ղրղզական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև 2025-2026թթ. համագործակցության ծրագիրը, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և ՂրՀ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության մասին համաձայնագիրը։
2021թ. դեկտեմբերի 2-ին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ղրղզական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2022-2024թթ. համագործակցության ծրագիրը։
2021թ. օգոստոսին երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև անցկացվել է իրավապայմանագրային դաշտի գույքագրում։
2020թ. հունիսի 19-ին Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարությունների միջև կայացել են քաղաքական խորհրդատվություններ՝ տեսակապի ձևաչափով։
Իրավապայմանագրային դաշտ
Հայաստանի Հանրապետության և Ղրղզական Հանրապետության միջև կնքվել է շուրջ 3 տասնյակ փաստաթուղթ:
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև 1993թ. առևտրատնտեսական համագործակցության սկզբունքների մասին համաձայնագիր – ստորագրվել է 1992 թվականին
- Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 1993թ. սեպտեմբերի 23-ին
- Ղրղզստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջպետական հարաբերությունների հիմունքների մասին պայմանագրի վավերացման վկայագրերի փոխանակման մասին արձանագրություն – ստորագրվել է 1994թ․ մայիսի 2-ին
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր – ստորագրվել է 1994թ. հուլիսի 4-ին
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության վերաբերյալ համաձայնագիր – ստորագրվել է 1994թ. հուլիսի 4-ին
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև դրամավարկային հարաբերությունների մասին համաձայնագիր – ստորագրվել է 1994թ. հուլիսի 4-ին
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև ոչ առևտրային փոխանցումների մասին համաձայնագիր – ստորագրվել է 1994թ. հուլիսի 4-ին
- Հայաստանի Հանրապետության Մաքսային վարչության և Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական մաքսային տեսչության միջև ապօրինի արտահանվող և ներմուծվող մշակութային արժեքների կանխարգելման և հետ վերադարձման համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 1996թ․ փետրվարի 14-ին
- Հայաստանի Հանրապետության Մաքսային վարչության և Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական մաքսային տեսչության միջև համագործակցության և մաքսային փաստաթղթերի ու մաքսային ապահովումների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիր – ստորագրվել է 1996թ. փետրվարի 14-ին
- Հայաստանի Հանրապետության Մաքսային վարչության և Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական մաքսային տեսչության միջև մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման, ինչպես նաև թմրադեղերի և հոգեներգործող նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 1996թ. փետրվարի 14-ին
- Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի և Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի ժողովրդական ներկայացուցիչների ժողովի միջև միջխորհրդարանական համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 1997թ. մարտի 6-ին
- Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության և Ղրղզստանի Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեի միջև համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 1997թ. ապրիլի 21-ին
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոտրանսպորտային հաղորդակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 1997թ. ապրիլի 21-ին
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 1997թ. ապրիլի 21-ին
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզական Հանրապետության կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 1997թ. ապրիլի 21-ին
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև իրավական տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր – ստորագրվել է 1997թ. ապրիլի 21-ին
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև արդյունաբերական սեփականության պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 1997թ. ապրիլի 21-ին
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Ղրղզական Հանրապետության արդարադատության նախարարության միջև համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 1997թ. ապրիլի 21-ին
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև կրթության, գիտության և մշակույթի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր – ստորագրվել է 1997թ. ապրիլի 21-ին
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզական Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր – ստորագրվել է 1998թ. դեկտեմբերի 31-ին
- Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միջև հարաբերությունների հիմնադրույթների մասին պայմանագիր – ստորագրվել է 1999թ․ մարտի 19-ին
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին արձանագրություն – ստորագրվել է 1999թ. մարտի 19-ին
- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցություն հաստատելու մասին» համաձայնագիր – ստորագրվել է 2002թ. ապրիլի 4-ին - վավերացվել է ԱԺ-ի կողմից 2003թ. մարտի 18-ին
- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև հարկային օրենսդրության պահպանման հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիր - ստորագրվել է 2002թ. ապրիլի 4-ին - վավերացվել է ԱԺ-ի կողմից 2012թ. նոյեմբերի 6-ին
- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր – ստորագրվել է 2002թ. ապրիլի 4-ին
- «Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին» պայմանագիր – ստորագրվել է 2002թ. ապրիլի 4-ին - վավերացվել է ԱԺ-ի կողմից 2003թ. սեպտեմբերի 24-ին
- Հայաստանի Հանրապետության և Ղրղզական Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի վավերագրերի փոխանակման արձանագրություն – ստորագրվել է 2005թ. դեկտեմբերի 8-ին
- «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Ղրղզստանի Հանրապետության կրթության, գիտության և երիտասարդական քաղաքականության նախարարության միջև երիտասարդական քաղաքականության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր – ստորագրվել է 2006 ապրիլի 28-ին
- «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ղրղզստանի Հանրապետության Կառավարության միջև եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիր – ստորագրվել է 2019թ. օգոստոսի 9-ին
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ղրղզական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2022-2024թթ․ համար համագործակցության ծրագիր - ստորագրվել է 2021թ․ դեկտեմբերի 2-ին
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ղրղզական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2025-2026թթ. Համար համագործակցության ծրագիր - ստորագրվել է 2025 թվականի հունվարի 23-ին
Առևտրատնտեսական համագործակցություն
2022թ. նոյեմբերի 4–ին ք․ Երևանում կայացել է Տնտեսական համագործակցության հայ-ղրղզական միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստը։
Հայաստանի և Ղրղզստանի միջև առևտրաշրջանառության ծավալները 2021-2025թթ․ (ԱՄՆ դոլար)
ընդհանուր առևտրաշրջանա-ռություն |
արտահանում |
ներմուծում (ըստ ծագման երկրի) |
ներմուծում (ըստ արտահանող երկրի) |
|
2021 |
2,8 մլն |
2,6 մլն |
159 հազար |
182 հազար |
2022 |
6,9 մլն |
5.7 մլն |
990 հազար |
1,2 մլն |
2023 |
29,5 մլն |
28.8 մլն |
436 հազար |
638 հազար |
2024 |
14,6 մլն |
14,1 մլն |
508 հազար |
531 հազար |
2025 (հունվար-մայիս) |
4,5 մլն |
3,7 մլն |
88 հազար |
812 հազար |
Թարմացված է՝ 20.08.2025թ.