Երկկողմ հարաբերություններ

Ճապոնիա Ճապոնիա

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության կողմից մեծապես կարևորվում է Ճապոնիայի հետ բարեկամական ու փոխշահավետ կապերի ամրապնդումը և համագործակցային նոր հարաբերությունների կայացումը:

Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. սեպտեմբերի 7-ին:

2010թ. հուլիսից Տոկիոյում գործում է ՀՀ դեսպանությունը:

2015թ. հունվարից Երևանում գործում է Ճապոնիայի դեսպանությունը:

2025թ. ապրիլի 11-ին Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Մոնիկա Սիմոնյանը:

2024թ. հունվարի 11-ին ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Յուտակա Աոկին:

Այցեր

Ճապոնիա

2025թ. սեպտեմբեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

2024թ. սեպտեմբեր

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան

 2022թ. սեպտեմբեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան (որպես ՀՀ ներկայացուցիչ՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Շինզո Աբեի պետական թաղման արարողությանը)

2021թ. հուլիս

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

2019թ. հոկտեմբեր

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

2017թ. մայիս

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյան

2017թ. հունվար

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյան

2012թ. հունիս

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան

2009թ. նոյեմբեր

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան

2005թ. հունիս

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյան

2001թ. դեկտեմբեր

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյան

1999թ. օգոստոս

ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյան

1992թ. հոկտեմբեր

ՀՀ փոխվարչապետ Հրանտ Բագրատյան

Հայաստան

2018թ. սեպտեմբեր

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնո

Ստորագրված փաստաթղթեր

  • Արձանագրություն` ՀՀ-ի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին, սեպտեմբերի 7, 1992թ.
  • Համատեղ հայտարարություն` Հայաստանի և Ճապոնիայի միջև բարեկամության և գործընկերության մասին, դեկտեմբերի 19, 2001թ., Տոկիո
  • Համաձայնագիր՝ ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև տեխնիկական համագործակցության մասին, հունիսի 8, 2005թ., Տոկիո
  • Հուշագիր՝ ՀՀ ԱԳՆ-ի և Ճապոնիայի ԱԳՆ-ի միջև համագործակցության վերաբերյալ, հունիսի 6, 2012թ., Տոկիո
  • Համատեղ հայտարարություն` ՀՀ-ի և Ճապոնիայի միջև բարեկամության և համագործակցության հետագա խորացման վերաբերյալ, հունիսի 6, 2012թ., Տոկիո
  • Հուշագիր` ՀՀ-ի և Ճապոնիայի միջև ահաբեկչության ֆինանսավորման և ապօրինի ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցների օրինականացման դեմ պայքարի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին, 2012թ. հոկտեմբեր, Երևան
  • Դրամաշնորհային համաձայնագիր` «ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող» (Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված), մայիսի 25, 2016թ., Երևան
  • Դրամաշնորհային համաձայնագիր` «ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող» (Հայաստանի հանրային հեռուստատեսության արխիվային ձայնագրությունները թվայնացնելու համար նախատեսված սարքավորումների բարելավման ծրագրի համար), մարտի 30, 2017թ., Երևան
  • Դրամաշնորհային համաձայնագիր` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող» (Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի համար), սեպտեմբերի 7, 2017թ., Երևան
  • «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիր, փետրվարի 14, 2018թ., Երևան
  • Դրամաշնորհային համաձայնագիր` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող» (Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի համար նախատեսված` հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման տեխնիկական հագեցվածության բարելավման ծրագրի համար), փետրվարի 16, 2018թ., Երևան
  • Ճապոնիայի կառավարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքված դրամաշնորհային համաձայնագիր, փետրվարի 25, 2019թ., Երևան
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիր (Հայաստանի առողջապահության համակարգը բժշկական արդի սարքավորումներով և շտապ օգնության մեքենաներով հագեցնելու նպատակով), հունիսի 30, 2020թ., Երևան
  • Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Ճապոնիայի կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքված դրամաշնորհային համաձայնագիր «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների հիմնական ենթակառուցվածքների և սոցիալական ինտեգրման աջակցության ծրագրի» շրջանակներում, փետրվարի 28, 2024թ., Երևան
  • Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիա, դեկտեմբերի 26, 2024թ., Երևան
  • Ճապոնիայի կառավարության և Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) միջև հայտագրերի փոխանակման ձևով ստորագրված «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ծրագիր», փետրվարի 27, 2025թ., Երևան
  • «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև հայտագրերի փոխանակման ձևով «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիր» (Հայաստանում մթնոլորտային օդի որակի համակարգի արդիականացմանն ուղղված), սեպտեմբերի 29, 2025թ., Երևան

Առևտրատնտեսական կապեր

Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/

 

արտահանում

ներմուծում

(ըստ ծագման երկրի)

ներմուծում

(ըստ արտահանող երկրի)

2021

1683.6

55496.1

9383.0

2022

2941.4

195282.1

11626.1

2023

4342.1

343775.0

48007.5

2024

15847.4

117883.7

23891.3

2025

18753.7

115562.5

30211.7

Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ

Շինարարական մեքենաներ, խողովակներ, յուղեր և օծանելիքներ, ոչ մետաղական լարեր, էլեկտրականություն գեներացնող սարքավորումներ և այլն:

Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ

Ծխախոտ, ալյումինիում, էլեկտրական սարքավորումներ:

 

Թարմացված է` 21.01.2026թ.

Տպել էջը