Երկկողմ հարաբերություններ

Իսլանդիա Իսլանդիա

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի և Իսլանդիայի միջև դիվանագիտական հարաբերություն­ները հաստատվել են 1997թ. մայիսի 15-ին։

2024թ. մայիսի 7-ին դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհաննեսոնին։

2021թ. մարտի 25-ին Հայաստանի Հանրապետությունում Իսլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Աուրնի Տորա Սիգուրդսսոնն (նստավայրը՝ Մոսկվա) իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:

2021թ․ փետրվարի 16-ին Լևոն Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Իսլանդիայի պատվավոր հյուպատոս։

Իրավապայմանագրային դաշտ

  • «Հայաստանի Հանրապետության և Իսլանդիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» արձանագրություն

Առևտրատնտեսական հարաբերություններ

Հայաստանի և Իսլանդիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները /հազար ԱՄՆ դոլար/

 

արտահանում

ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի)

2020

0.1

429.3

2021

4.1

647.1

2022

1.1

1040.3

2023

1.7

1372.5

2024

1.9

4603.5

 

Թարմացված է՝ 11.07.2025թ.

Տպել էջը