Երկկողմ հարաբերություններ

Իրան Իրան

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. փետրվարի 9-ին:
Հայաստանի Հանրապետության դեսպանությունը սկսել է գործել Թեհրանում 1992թ. դեկտեմբերից: 2021թ. հոկտեմբերի 8-ից Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է Արսեն Ավագյանը:

2023թ. հուլիսի 28-ին Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին:        

2022թ. հոկտեմբերի 20-ին հիմնվել է Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսությունը:
Երկու երկրների միջև հիմնարար փաստաթուղթը 1992թ. փետրվարին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների սկզբունքների և նպատակների մասին» հռչակագիրն է: 
ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում արձանագրված է, որ Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու ապահովելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումը:

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ձևավորված է միջխորհրդարանական բարեկամական խումբ: Երկու երկրների միջև գործում է պարբերաբար անցկացվող միջկառավարական համատեղ հանձնաժողովը, որի 17-րդ նիստը կայացել է 2022թ. մայիսի 10-12-ին Երևանում:

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատարների և ոլորտային գերատեսչությունների ղեկավարների միջև պարբերաբար իրականացվող հանդիպումներն ու շփումները նպաստում են քաղաքական և տնտեսական բազմաշերտ համագործակցության զարգացմանը:

Այցեր

Իրան

2023թ. հոկտեմբեր

Արարատ Միրզոյան, ՀՀ ԱԳ նախարար

2023թ. հուլիս

Արարատ Միրզոյան, ՀՀ ԱԳ նախարար

2022թ. նոյեմբեր

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ

2022թ․ հունիս

Ալեն Սիմոնյան,  ՀՀ ԱԺ նախագահ

2021թ.  հոկտեմբեր

Արարատ Միրզոյան, ՀՀ ԱԳ նախարար

2021թ. օգոստոս

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ

Հայաստան

2023թ. դեկտեմբեր

Հոսեյն Ամիր Աբդոլլահիան, ԻԻՀ ԱԳ նախարար

2022թ. հոկտեմբեր

Հոսեյն Ամիր Աբդոլլահիան, ԻԻՀ ԱԳ նախարար

2021թ․ մայիս

Մոհամմադ Ջավադ Զարիֆ, ԻԻՀ ԱԳ նախարար

2021թ. հունվար

Մոհամմադ Ջավադ Զարիֆ, ԻԻՀ ԱԳ նախարար

Իրավապայմանագրային դաշտը

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև գործում են փոխհարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող ավելի քան 180 միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր և արձանագրություններ։

Առևտրատնտեսական կապեր

Երկու երկրների միջև արդյունավետ համագործակցությունն ընթանում է էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, միջմարզային, գիտակրթական և մշակութային ոլորտներում: Իրականացված ծրագրերից են Արաքս գետի վրա կառուցված Իրանը Հայաստանին կապող կամուրջը, Պուշկինի լեռնանցքի հողմաէլեկտրակայանները, Իրան-Հայաստան գազատարը՝ ներմուծված 1 խմ գազի դիմաց 3 կվտ ժամ էլեկտրաէներգիա փոխանակման ձևաչափով, Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 1-ին և 2-րդ գծերը, 3-րդ գծի շինարարական աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ: Առևտրատնտեսական կապերի զարգացման համար նպաստավոր պայմաններից է զբոսաշրջությունը, որում գերակշռում են Իրանից Հայաստան ժամանումների ցուցանիշները: 

ՀՀ և ԻԻՀ միջև ապրանքաշրջանառության ծավալները /ԱՄՆ դոլար/

 

Առևտրաշրջանառություն

Արտահանում

Ներմուծում (ըստ ծագման երկրի)

Ներմուծում (ըստ արտահանող երկրի)

2019

409 մլն

83,9 մլն

325 մլն

325 մլն

2020

401 մլն

84 մլն

317 մլն

318 մլն

2021

504 մլն

65 մլն

439 մլն

325 մլն

2022

710 մլն

111 մլն

599 մլն

601 մլն

Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծվող հիմնական ապրանքատեսակներն են՝ գազ, նավթամթերք, բիտում, պոլիմերներ, պարարտանյութ, շինանյութեր, տնտեսական ապրանքներ, միրգ, բանջարեղեն:

Հայաստանի Հանրապետությունից արտահանվող հիմնական ապրանքատեսակներն են` էլեկտրաէներգիա, միս, անտառանյութ, մետաղի թափոններ, մեխանիկական սարքավորումներ, սուրճ, հանքային ջուր:

 

Թարմացված է՝ 26.12.2023թ.

Տպել էջը