Երկկողմ հարաբերություններ
Իրաք
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 2000թ.: Նույն տարի Բաղդադում բացվել է ՀՀ դեսպանություն, իսկ 2001թ. Երևանում բացվել է ԻՀ դեսպանությունը:
2003թ. Իրաքում սկսած պատերազմի հետևանքով երկու երկրների դեսպանությունները ընդհատեցին իրենց գործունեությունը: 2010թ. հոկտեմբերից Հայաստանը վերաբացեց իր դեսպանությունը Իրաքում, իսկ 2012թ. վերաբացվեց Երևանում Իրաքի դեսպանությունը:
Վերջին տարիներին տեղի են ունեցել մի շարք փոխայցելություններ, գումարվել են միջկառավարական հանձնաժողովների նիստեր և ստորագրվել են մի շարք փաստաթղթեր:
2004-ից Հայաստանը մարդասիրական առաքելություն է իրականացրել Իրաքում` գործուղելով սակրավորներ, բժիշկներ և վարորդներ: 2008թ. հոկտեմբերին Հայաստան վերադարձավ Իրաք գործուղված հայկական խաղաղապահ զորագնդի 8-րդ և վերջին զորախումբը:
2010թ. Հայաստանը վերաբացեց ՀՀ դեսպանությւոնը Բաղդադում:
2014թ. օգոստոսին Իրաքում ՀՀ դեսպան նշանակվեց Կարեն Գրիգորյանը:
2012թ. դեկտեմբերին Իրաքը վերաբացեց դեսպանությունը Երևանում:
ՀՀ նախագահի 2018թ․ հոկտոմբերի 25-ի հրամանագրով Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Հրաչյա Փոլադյանը։
Այցեր
Իրաք
2001թ. | ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյան |
2006թ. նոյեմբեր | ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյան |
2012թ. նոյեմբեր | Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացում Իրաքում: Հայկական կողմից միջկառավարական հանձնաժողովը գ;խավորում էր փոխվարչապետ, տարածքայի կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: |
2014թ. փետրվար | ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այց Իրաք |
2016թ. հունվար | Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացում, ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի այց և Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստ Բաղդադում |
Հայաստան
2012թ. սեպտեմբեր |
Իրաքի փոխվարչապետ Ռոզ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությունը |
2013թ. հունիս | Հայաստանում Իրաքի դեսպան նշանակվեց Ղազի Խալեդ Տահեր |
2013թ. նոյեմբեր | Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստ Երևանում |
2013թ. դեկտեմբեր | Իրաքի ԱԳ նախարար Հոշյար Զեբարիի այց |
2015թ. փետրվար | Iraq Air-ը սկսեց իրականացնել ուղիղ ավիաչվերթեր Բաղդադ-Էրբիլ-Երևան ուղղությամբ: Չվերթի հանդիսավոր բացմանը Երևան ժամանեց Իրաքի տրանսպորտի նախարար Բակեր ալ-Զուվեյդին |
2015թ. օգոտսոս | Իրաքյան Քուրդիստանի պլանավորման նախարարի այց Հայաստան |
2016թ. ապրիլ | Իրաքի նախագահի գլխավոր խորհրդական Աբդել Լատիֆ Ռաշիդի այցը Երևան՝ Ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով |
2017թ. սեպտեմբեր | Իրաքի կրթության և գիտական հետազոտությունների նախարար Աբդ ալ Ռազակ Աբդ ալ Ջալիլ ալ Իսայի այց |
2017թ. սեպտեմբեր | Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստ Իրաքի գյուղատնտեսության նախարար Ֆալահ Զեյդայի այց |
2017թ. հոկտեմբեր-նոյեմբեր | Հայ-իրաքյան խորհրդարանական բարեկամության խմբի իրաքյան պատվիրակության այց |
Ստորագրված փաստաթղթեր
Արձանագրություն ՀՀ և ԻՀ միջև դիվանագիտական, առևտրատնտեսական կապերի հաստատման նպատակահարմարության մասին 2000թ.
Արձանագրություն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին 2000թ.
Փոխըմբռնման հուշագիր ՀՀ և ԻՀ արտաքին գործերի նախարարությունների միջև 2001թ.
Համաձայնագիր «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իրաքի Հանրապետության Կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» 2012թ.
Համաձայնագիր «Հայաuտանի Հանրապետության Կառավարության և Իրաքի Հանրապետության Կառավարության միջև տնտեսական, առևտրական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին» 2013թ.
Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության արտգործնախարարությունների միջև Փոխըմբռնման հուշագիր 2013թ.
Առևտրատնտեսական հարաբերություններ
Հայաստանի և Իրաքի միջև ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/
Արտահանում | Ներմուծում (ըստ արտահանման) | Ներմուծում (ըստ ծագման) | |
---|---|---|---|
2013թ. | 48473.3 | 28341.1 | - |
2014թ. | 35310.9 | 16032.1 | - |
2015թ. | 130691.9 | 1699.1 | 225.9 |
2016թ. | 137895.9 | 147.5 | 71.7 |
2017թ. | 117239.7 | 201.9 | 284.9 |
2018թ. | 131 154.2 | 4 113.2 | 4 275.7 |
Ներմուծում
Վառելանյութեր, նավթ, նավթամթերքներ:
Թարմացված է առ 05.04.2019