Երկկողմ հարաբերություններ

Հնդկաստան Հնդկաստան

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է Հնդկաստանի Հանրապետության հետ բարեկամական ու փոխշահավետ կապերի ամրապնդումն ու համագործակցային նոր հարաբերությունների կայացումը:

Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. օգոստոսի 31-ին:

Հնդկաստանում ՀՀ դեսպանն է Ն.Գ. պարոն Յուրի Բաբախանյանը (2021թ. հուլիսի 6):

2023թ. հունվարի 17-ից Հայաստանում Հնդկաստանի դեսպան է նշանակվել Ն.Գ տիկին Նիլակշի Սահա Սինհան:

Չեննայում ՀՀ պատվավոր հյուպատոսն է պարոն Շիվկումար Էշվարանը (2011 թվականից):

Այցեր

Հնդկաստան

2023թ. մարտ

ԱԳ նախարար Արարատ Միրզոյան

2022թ. նոյեմբեր

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան

2022թ. հոկտեմբեր

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան

2022թ. ապրիլ

ԱԳ նախարար Արարատ Միրզոյան

2017թ. նոյեմբեր

Նախագահ Սերժ Սարգսյան

2013թ. դեկտեմբեր

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան

2011թ. մարտ

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյան

2010թ. նոյեմբեր

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

2006թ. դեկտեմբեր

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյան

2003թ. հոկտեմբեր

Նախագահ Ռոբերտ Քոչարյան

2000թ. դեկտեմբեր

ԱԳ նախարար Վարդան Օսկանյան

1996թ. դեկտեմբեր

ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյան

1995թ. դեկտեմբեր

Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան

Հայաստան

2021թ. հոկտեմբեր

ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկար

2017թ. ապրիլ

Փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Մ. Համիդ Անսարի

2005թ. հոկտեմբեր

Փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի խոսնակ Բհաիրոն Սինգհ Շեխավատ

Ստորագրված փաստաթղթեր

Համաձայնագրեր

  • ՀՀ և Հնդկաստանի կառավարությունների միջև առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ, 11 մարտի, 1993թ.
  • ՀՀ և Հնդկաստանի կառավարությունների միջև գիտատեխնիկական բնագավառում համագործակցության մասին, 25 մարտի, 1994թ.
  • ՀՀ և Հնդկաստանի կառավարությունների միջև մշակույթի, արվեստի, կրթության, տուրիզմի, սպորտի և զանգվածային լրատվության միջոցների բնագավառներում համագործակցության վերաբերյալ, 14 դեկտեմբերի, 1995թ.
  • ՀՀ և Հնդկաստանի կառավարությնների միջև տնտեսական և տեխնիկական համագործակցության վերաբերյալ, 14 դեկտեմբերի, 1995թ.
  • ՀՀ և Հնդկաստանի միջև բարեկամության և համագործակցության վերաբերյալ, 14 դեկտեմբերի, 1995թ.
  • ՀՀ և Հնդկաստանի կառավարությունների միջ և օդային հաղորդակցությունների մասին, 5 դեկտեմբերի, 2000թ.
  • ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության և Հնդկաստանի ստանդարտների բյուրոյի միջ և ստանդարտացման, սերտիֆիկացման և հավատարմագրման բնագավառներում համագործակցության մասին, 26 հուլիսի, 2001թ.
  • ՀՀ և Հնդկաստանի կառավարությունների միջև առևտրական, տնտեսական, գիտական, տեխնոլոգիական, կրթական և մշակութային բնագավառներում համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ստեղծման մասին, 26 հուլիսի, 2001թ.
  • ՀՀ և Հնդկաստանի կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին, 23 մայիսի, 2003թ.
  • ՀՀ և Հնդկաստանի կառավարությունների միջ և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին, 31 հոկտեմբերի, 2003թ.
  • ՀՀ և Հնդկաստանի կառավարությունների միջև գույքի և եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին, 31 հոկտեմբերի, 2003թ.
  • ՀՀ Հանրային հեռուստատեսության և Հնդկաստանի Դուրդարշան հեռուստաընկերության միջև համագործակցության մասին, 11 նոյեմբերի, 2010թ.
  • Հայ-հնդկական Գործարար խորհրդի ստեղծման մասին, 31 հոկտեմբերի 2011թ.
  • Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հնդկաստանի Հանրապետության գյուղատնտեսության և ֆերմերների բարեկեցության նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին, 19 փետրվարի 2016թ.

Արձանագրություններ

  • ՀՀ և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ, 31 օգոստոսի, 1992թ.
  • ՀՀ և Հնդկաստանի միջև հյուպատոսական հարաբերություններ հաստատելու մասին, 31 օգոստոսի, 1992թ.
  • ՀՀ և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունների վերաբերյալ, 11 մարտի, 1993թ.
  • 2003թ. հոկտեմբերի 31-ին Նյու Դելիում ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կա­ռա­վա­րութ­­յան և Հնդ­­կաստանի Հանրապետության Կառավարության միջև եկա­մուտ­ների կրկնակի հար­­կու­մը բա­ցա­ռե­լու և հարկումից խուսափելը կանխելու մա­սին» կոնվենցիայում փո­փո­խու­թ­յուն կատարելու մա­սին, 27 հունվարի, 2016թ.
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի և Հնդկաստանի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների նախարարության գիտության և տեխնոլոգիաների դեպարտամենտի միջև գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին, 1 ապրիլի, 2016թ.

Հուշագրեր

  • ՀՀ և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին, 23 մայիսի, 2003թ.
  • ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության և Հնդկաստանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության միջ և տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայությունների բնագավառում համագործակցության մասին, 31 հոկտեմբերի, 2003թ.
  • ՀՀ և Հնդկաստանի խորհրդարանների միջև համագործակցության մասին, հոկտեմբեր 2005
  • ՀՀ և Հնդկաստանի խորհրդարանների միջև համագործակցության մասին, հոկտեմբեր, 2005թ.Երևան և Դելի բարեկամական քաղաքների միջև համագործակցության մասին, 13 սեպտեմբերի, 2008թ.
  • ՀՀ և Հնդկաստանի կառավարությունների միջև հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն հիմնելու մասին», 26 հունիսի, 2009թ.
  • ՀՀ և Հնդկաստանի կառավարությունների միջև գիտության և տեխնոլոգիաների բնագավառներում 2012-2015թթ. համագործակցության մասին, 1 նոյեմբերի 2011թ.
  • ՀՀ կառավարության և Հնդկաստանի կառավարության միջև Հայաստանում հեռաբժշկության ցանց ստեղծելու մասին Փոխըմբռնման հուշագիր, 2014թ. հունիս:
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև բաց տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագիր, 25 ապրիլ, 2017թ.
  • ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու Հնդկաստանի Հանրապետության երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության միջև երիտասարդության հարցերի բնագավառում համագործակցության վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիր, 25 ապրիլ, 2017թ.

Ծրագրեր

  • ՀՀ և Հնդկաստանի մշակույթի նախարարությունների միջև 2011-2012 թթ. մշակութային ոլորտում համագործակցության մասին», 11 նոյեմբերի, 2010թ.
  • Հայաստանի և Հնդկաստանի մշակույթի նախարարությունների միջև 2017-2020թթ. մշակութային համագործակցության մասին գործնական ծրագիր, 25 ապրիլ, 2017թ.

Առևտրատնտեսական կապեր

Ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/

 

Արտահանում

Ներմուծում (ըստ ծագման երկրի)

2019

3490․0

128296․9

2020

73446.6

85282.4

2021

126697.4

89434.1

2022

99421.6

259173.0

Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ՝

մսամթերք, թեյ, բրինձ, թանկարժեք քարեր, դեղամիջոցներ, տեքստիլ, զարդեղեն, արդյունաբերության ապրանքներ, պլաստիկից և լինոլեումից պատրաստված արտադրանք, էլեկտրական սարքավորումներ:

Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ`

թանկարժեք և կիսաթանկարժեք  քարեր, պղինձ և նրանից պատրաստված իրեր, ալյումին և նրանից պատրաստված իրեր, քիմիական արդյունաբերության ապրանքներ, գունավոր մետաղներ, մետաղի ջարդոն և հում կաուչուկ:

 

Թարմացված է` 03.03.2023թ.

Տպել էջը