Երկկողմ հարաբերություններ
Իռլանդիա
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի և Իռլանդիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1996թ. հունիսի 28-ին:
2022թ. ապրիլի 8-ին Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վարուժան Ներսեսյանը (նստավայրը՝ Լոնդոն)։
2025թ. մայիսի 29-ից ՀՀ-ում Իռլանդիայի դեսպանը Քեթրին Բենոնն է (նստավայրը՝ Սոֆիա):
2008թ. ապրիլին Իռլանդիայում ՀՀ պատվավոր հյուպատոս է նշանակվել Օհան Երկայնհարսյանը:
2010թ. հունիսի 15-ին Հայաստանում Իռլանդիայի պատվավոր հյուպատոս է նշանակվել Ջոնաթան Սթարկը:
Երկկողմ առևտրաշրջանառություն
Հայաստանի և Իռլանդիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/
|
արտահանում |
ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի) |
|
|
2021 |
277.7 |
12 967.3 |
|
2022 |
118 |
16 734.4 |
|
2023 |
55.4 |
18 008.7 |
|
2024 |
49.9 |
17 314.4 |
|
2025 |
184.3 |
25 698.2 |
Թարմացված է՝ 27․04․2026թ.