Երկկողմ հարաբերություններ
Գվատեմալա
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության եւ Գվատեմալայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1998թ. հունիսի 29-ին:
2013թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում Գվատեմալայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրբերտ Էստուարդո Մենեսես Կորոնադոն (նստավայրը` ք.Մոսկվա) իր հավատարմագրերը հանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
2014թ. հունիսի 26-ին Մեքսիկայում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել Գվատեմալայում:
ՀՀ Նախագահի 2017թ. հոկտեմբերի 11-ի հրամանագրով Մեքսիկական Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Արա Այվազյանը, համատեղության կարգով, նշանակվել է Գվատեմալայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան (նստավայրը` Մեխիկո):
2018թ. հոկտեմբերի 25-ին Գվատեմալայի արտաքին հարաբերությունների նախարարությունում կայացան Հայաստանի Հանրապետության և Գվատեմալայի Հանրապետության արտաքին գերատեսչությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները։
Այցեր
Գվատեմալայի Հանրապետություն
2012թ. հոկտեմբեր | ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այց |
Առեւտրատնտեսական կապեր
Հայաստանի եւ Գվատեմալայի ապրանքաշրջանառության ծավալները (հազ. ԱՄՆ դոլար)
արտահանում | ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի) | |
---|---|---|
2009թ. | - | 283.0 |
2010թ. | - | 96.3 |
2011թ. | - | 32.0 |
2012 (առաջին եռամսյակ) | - | 0.3 |
2013թ. (3-րդ եռամսյակ) | - | 2.9 |
2017թ | - | 31.6 |
2018թ | - | 96.0 |
Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ
- սուրճ
- թեյ
- տրիկոտաժ
- հագուստ
Թարմացված է առ 05.04.2019թ.