Երկկողմ հարաբերություններ

Հունաստան Հունաստան

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 20-ին:

2022թ. հունվարի 19-ին Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն իր հավատարմագրերն է հանձնել Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելլարոպուլուին։

2024թ. հունվարի 12-ին Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին:

2019 թվականից գործում է Հայաստան-Հունաստան տնտեսական, արդյունաբերական, գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը։

Այցեր

Հայաստան

2024թ.

ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիս

2024թ.

Ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիաս

2022թ.

ԱԳ նախարար Նիկոս Դենդիաս

2020թ.

ԱԳ նախարար Նիկոս Դենդիաս

2019թ.

Նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոս

2017թ.

ԱԳ նախարար Նիկոս Կոձիաս

2015թ.

Խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանտոպուլու 

2014թ.

Նախագահ Կարոլոս Պապուլիաս

2014թ.

Խորհրդարանի նախագահ Էվանգելոս Մեյմարակիս

2009թ.

ԱԳ նախարար Տեոդորա (Դորա) Բակոյանիս

2007թ.

Նախագահ Կարոլոս Պապուլիաս

1999թ.

Նախագահ Կոնստանտինոս Ստեֆանոպուլոս

1997թ.

ԱԳ նախարար Տեոդորոս Պանգալոս

Հունաստան

2026թ.

Նախագահ Վահագն Խաչատուրյան

2025թ.

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան

2025թ.

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան

2024թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյան

2023թ.

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան

2022թ․

ԱԳ նախարար Արարատ Միրզոյան

2021թ․

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան

2017թ.

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

2016թ.

Նախագահ Սերժ Սարգսյան

2013թ.

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

2011թ.

Նախագահ Սերժ Սարգսյան

2010թ.

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան

2005թ.

Նախագահ Ռոբերտ Քոչարյան

2000թ.

Նախագահ Ռոբերտ Քոչարյան

1999թ.

ԱԳ նախարար Վարդան Օսկանյան

1997թ.

ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյան

1997թ.

ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյան

1996թ.

Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան

1994թ.

ԱԳ նախարար Վահան Փափազյան

1993թ.

ԱԳ նախարար Վահան Փափազյան

1992թ.

Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան

Իրավապայմանագրային դաշտ

  • Արձանագրություն ՀՀ և Հունաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: Ստորագրվել է 1992թ. հունվարի 20-ին Աթենքում:
  • Համաձայնագիր ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև տնտեսական արդյունաբերական և տեխնոլոգիական համագործակցության մասին: Ստորագրվել է 1992թ. հունվարի 20-ին Աթենքում:
  • Համաձայնագիր ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության վերաբերյալ: Ստորագրվել է 1993թ. մայիսի 25-ին Աթենքում:
  • Համաձայնագիր ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին: Ստորագրվել է 1996թ. հունիսի 17-ին Աթենքում:
  • Համաձայնագիր ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև կրթության, մշակույթի և գիտության բնագավառներում համագործակցության մասին: Ստորագրվել է 1994թ. դեկտեմբերի 16-ին Աթենքում:
  • Համաձայնագիր ՀՀ և Հունաստանի Հանրապետության միջև օդային հաղորդակցության մասին: Ստորագրվել է 1994թ. դեկտեմբերի 16-ին Աթենքում:
  • Համաձայնագիր ՀՀ և Հունաստանի Հանրապետության միջև համաձայնության բարեկամության և համագործակցության մասին: Ստորագրվել է 1996թ. հունիսի 17-ին Աթենքում:
  • Համաձայնագիր ՀՀ պաշտպանության նախարարության և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության վերաբերյալ: Ստորագրվել է 1996թ. հունիսի 18-ին Աթենքում:
  • Համաձայնագիր ՀՀ առողջապահության նախարարության և Հունաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական բարեկեցության նախարարության միջև առողջապահության ոլորտում 1996-2000թթ. համագործակցության մասին: Ստորագրվել է 1996թ. հունիսի 18-ին Աթենքում:
  • Համաձայնագիր ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ուղևորների և բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին: Ստորագրվել է 1996թ. հունիսի 18-ին Աթենքում:
  • Համաձայնագիր ՀՀ ներքին գործերի նախարարության և Հունաստանի Հանրապետության հասարակական կարգի պահպանության նախարարության միջև համագործակցության մասին: Ստորագրվել է 1996թ. հունիսի 18-ին Աթենքում:
  • Համաձայնագիր ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Հունաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև համագործակցության վերաբերյալ: Ստորագրվել է 1997թ. մարտի 20-ին Երևանում:
  • ՀՀ և Հունաստանի Հանրապետության միջև հյուպատոսական կոնվենցիա: Ստորագրվել է 1997թ. ապրիլի 9-ին Երևանում:
  • Համաձայնագիր ՀՀ կապի նախարարության և «Հայփոստ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության և Հունաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության միջև փոստային կապի ծառայությունների բնագավառում անմիջական կապ ստեղծելու և համագործակցության մասին: Ստորագրվել է 1997թ. ապրիլի 9-ին Երևանում:
  • ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր: Ստորագրվել է 1997թ. ապրիլի 9-ին Երևանում:
  • ՀՀ և Հունաստանի Հանրապետության ազգային բանկի միջև վարկային համաձայնագիր: Ստորագրվել է 1997թ. հունիսի 17-ին Աթենքում:
  • Համաձայնագիր Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև Հունաստանի Հանրապետության զինվորական ուսումնական հաստատություններում ՀՀ քաղաքացիների ուսուցման կարգի և պայմանների մասին: Ստորագրվել է 1998թ. փետրվարի 17-ին՝ Աթենքում, մայիսի 8-ին՝ Երևանում:
  • Համաձայնագիր ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև զարգացման համագործակցության մասին: Ստորագրվել է 1998թ. դեկտեմբերի 17-ին Աթենքում:
  • ՀՀ և Հունաստանի Հանրապետության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիա: Ստորագրվել է 1999թ. մայիսի 12-ին Երևանում:
  • Համաձայնագիր ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև իրենց մաքսային ծառայությունների միջև փոխադարձ օգնության մասին: Ստորագրվել է 1999թ. մայիսի 12-ին Երևանում:
  • Համաձայնագիր ՀՀ և Հունաստանի Հանրապետության միջև երկկողմ տեխնիկական աջակցության ծրագրի մասին: Ստորագրվել է 1999թ. հոկտեմբերի 7-ին Աթենքում:
  • Համաձայնագիր ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցության մասին: Ստորագրվել է 1999թ. հոկտեմբերի 18-ին Աթենքում:
  • Համաձայնագիր ՀՀ և Հունաստանի Հանրապետության միջև քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության մասին: Ստորագրվել է 2000թ. նոյեմբերի 21-ին Աթենքում:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին: Ստորագրվել է 2009թ. հուլիսի 3-ին Երևանում:
  • Արձանագրություն ՀՀ և Հունաստանի Հանրապետության միջև մշակութային և գիտական համագործակցության մասին: Ստորագրվել է 1992թ. հունվարի 20-ին Աթենքում:
  • Հուշագիր ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև սննդամթերքի անվճար առաքման իրականացման վերաբերյալ: Ստորագրվել է 1997թ. հոկտեմբերի 23-ին Երևանում:
  • Արձանագրություն ՀՀ արտաքին գործերի նախարարության և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին: Ստորագրվել է 1993թ. մայիսի 25-ին Աթենքում:
  • Արձանագրություն ՀՀ ԱԳՆ և Հունաստանի Հանրապետության ԱԳՆ միջև համագործակցության մասին: Ստորագրվել է 1999թ. մայիսի 25-ին Երևանում:
  • Արձանագրություն Երևան և Աթենք քաղաքների միջև համագործակցության և բարեկամության մասին: Ստորագրվել է 2000թ. նոյեմբերի 22-ին Աթենքում:
  • ՀՀ առողջապահության նախարարության և Հունաստանի Հանրապետության առողջապահության և սոցիալական ապահովության նախարարության միջև 2003-2005թթ. համագործակցության ծրագիր: Ստորագրվել է 2003թ. հուլիսի 9-ին Երևանում:
  • Փոխըմբռնման հուշագիր ՀՀ և Հունաստանի Հանրապետության միջև Կոսովոյի ուժերի գործողությունների շրջանակներում ՀՀ զինված ուժերի հրաձգային դասակը Կոսովոյում Հունաստանի զինված ուժերի գումարտակի կազմում ներգրավելու մասին: Ստորագրվել է 2003թ. հուլիսի 9-ին Երևանում:
  • Արձանագրություն Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև Կոսովոյի Ուժերի գործողությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրաձգային դասակը Կոսովոյում Հունաստանի զինված ուժերի գումարտակի կազմում ներգրավելու վերաբերյալ 2003 թվականի սեպտեմբերի 3-ի Փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին: Ստորագրվել է 2007թ. դեկտեմբերի 19-ին, 2008թ. հունվարի 21-ին:
  • Արձանագրություն Հայաստանի և Հունաստանի միջև միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումները համակարգող: Ստորագրվել է 2007թ. փետրվարի 15-ին Աթենքում:
  • Արձանագրություն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության ռազմական ուսումնական հաստատություններում և ուսումնական կենտրոններում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի ուսուցման մասին: Ստորագրվել է 2008թ. նոյեմբերի 10-ին Աթենքում:
  • Համաձայնագիր ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև oդային հաղորդակցության մասին: Ստորագրվել է 2009թ. հուլիսի 3-ին Երևանում:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական համագործակցության վերաբերյալ: Ստորագրվել է 2011թ. հունվարի 18-ին Աթենքում:
  • Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Հունաստանի Հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարարության միջև 2012 թվականին` Հունաստանի Հանրապետությունում «Հայկական մշակույթի օրեր» և 2013 թվականին` Հայաստանի Հանրապետությունում «Հունական մշակույթի օրեր» կազմակերպելու և անցկացնելու մասին: Ստորագրվել է 2011թ. հունվարի 18-ին:
  • Ռազմական ոլորտում հայ-հունական համագործակցության 2014թ. ծրագիր: Ստորագրվել է 2013թ.
  • Փոխըմբռնման հուշագիր ՀՀ արտաքին գործերի նախարարության և Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջև Եվրամիության վերաբերող հարցերի մասին: Ստորագրվել է 2013թ. մարտի 15-ին Աթենքում:
  • Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հունաստանի Հանրապետության գյուղի զարգացման և պարենի նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին: Ստորագրվել է 2014թ. սեպտեմբերի 30-ին Երևանում:
  • Փոխըմբռնման հուշագիր Հայկական զարգացման գործակալության ու հույն-հայկական առևտրաարդյունաբերական պալատի միջև: Ստորագրվել է 2014թ. սեպտեմբերի 30-ին Երևանում:
  • Ռազմական ոլորտում հայ-հունական համագործակցության 2016թ. ծրագիր: Ստորագրվել է 2015թ. Աթենքում:
  • Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հունաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկական գիտության բնագավառներում 2016-2018թթ. համագործակցության ծրագիր: Ստորագրվել է 2016թ. մարտի 15-ին Աթենքում:
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև 2016-2020թթ. մշակույթի ոլորտում համագործակցության մասին գործնական ծրագիր: Ստորագրվել է 2016թ. մարտի 15-ին Աթենքում:
  • ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև 2016-2020թթ. կրթության և հետազոտությունների բնագավառում համագործակցության մասին ծրագիր: Ստորագրվել է 2016թ. մարտի 15-ին Աթենքում:
  • Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև դիվանագիտական ուսուցման ոլորտում համագործակցության մասին։ Ստորագրվել է 2017թ. մարտի 10-ին Երևանում։
  • Փոխըմբռնման հուշագիր ՀՀ արտաքին գործերի նախարարության և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև խորհրդատվությունների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ։ Ստորագրվել է 2017թ. դեկտեմբերի 13-ին Աթենքում։
  • Փոխըմբռնման հուշագիր ՀՀ սփյուռքի նախարարության և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև սփյուռքի հարցերի շուրջ համագործակցության վերաբերյալ։ Ստորագրվել է 2017թ. դեկտեմբերի 15-ին Երևանում։
  • Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, Կիպրոսի Հանրապետության նախագահի հանձնակատարի գրասենյակի և Հունաստանի Հանրապետության ԱԳՆ միջև: Ստորագրվել է 2022թ.՝ հունիսի 24-ին Հունաստանի Պատրաս քաղաքում։
  • Համաձայնագիր «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին»: Ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 14-ին Աթենքում, Հունաստան։
  • Համագործակցության հուշագիր- Enterprise Armenia ներդրումների աջակցման կենտրոնի և Enterprise Greece ներդրումային պետական գործակալության միջև: Ստորագրվել է 2024 թվականի փետրվարի 27-ին Աթենքում, Հունաստան
  • Համաձայնագիր «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև մշակութային արժեքների հափշտակումը, անօրինական պեղումները և ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կանխելու և դրանք իրենց ծագման երկիր ռեստիտուցիայի մասին»: Ստորագրվել է 2025թ. հուլիսի 21-ին Աթենքում
  • Փոխըմբռնման հուշագիր «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հունաստանի Հանրապետության մշակույթի նախարարության մշակույթի ոլորտում համագործակցության մասին»։ Ստորագրվել է 2025թ. հուլիսի 21-ին Աթենքում
  • Համագործակցության հուշագիր «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ պետական ոչ առևտրային կազմակերպության և Սալոնիկի համերգային դահլիճի միջև»: Ստորագրվել է 2025թ. հուլիսի 21-ին Աթենքում
  • Համագործակցության հուշագիր «Հայաստանի կինոյի հիմնադրամի և Ստեղծարար Հունաստան՝ Հունաստանի կինոյի և աուդիովիզուալ կենտրոնի միջև»։ Ստորագրվել է 2025թ. հուլիսի 21-ին Աթենքում
  • Ծրագիր «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հունաստանի Հանրապետության կրթության, կրոնական գործերի և սպորտի նախարարության միջև կրթության և գիտության բնագավառներում 2025-2029 թվականների համար»։ Ստորագրվել է 2025թ. հուլիսի 21-ին Աթենքում
  • Համագործակցության հուշագիր ««Երևանյան երկխոսություն» համաժողովի և Դելֆիի տնտեսական ֆորումի միջև»: Սստորագրվել է 2025թ. դեկտեմբերի 11-ին, Աթենքում:
  • Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հունաստանի Հանրապետության թվային կառավարման նախարարության միջև թվայնացման, նոր տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիաների և գիտության ոլորտներում համագործակցության մասին: Ստորագրվել է 2026թ. փետրվարի 18-ին, Աթենքում:
  • Փոխըմբռնման հուշագիր «Հայաստանի պատմության թանգարանի և Ակրոպոլիսի թանգարանի միջև»:  Ստորագրվել է 2026թ. փետրվարի 19-ին, Աթենքում:
  • Փոխըմբռնման հուշագիր «Երևանի պետական համալսարանի և Կրետեի համալսարանի միջև»: Ստորագրվել է 2026թ. մարտի 5-ին:

Երկկողմ առևտրաշրջանառություն

Հայաստանի և Հունաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/

 

 

արտահանում

ներմուծում (ըստ ծագման երկրի)

2021թ.

97.0

21507.0

2022թ.

1501.9

80164.9

2023թ.

3539.2

53807.4

2024թ.

1194.7

49956.5

2025թ.

2481.2

50703.5

 

Թարմացված է՝ 27.04.2026թ.

Տպել էջը