Երկկողմ հարաբերություններ
Բելառուս
Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993թ. հունիսի 12-ին:
ՀՀ դեսպանությունը Մինսկում բացվել է 1993 թվականին: 2021թ-ի սեպտեմբերի 13-ից Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է Ռազմիկ Խումարյանը:
ԲՀ դեսպանությունը Երևանում բացվել է 2001 թվականին: 2020թ-ի դեկտեմբերից Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանն է Ալեքսանդր Կոնյուկը:
Այցեր
Բելառուսի Հանրապետություն
2000թ. հուլիս |
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի պաշտոնական այցը |
2002թ. մարտ |
ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի պաշտոնական այցը |
2002թ. հունիս |
ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցը |
2004թ. փետրվար |
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի պաշտոնական այցը |
2005թ. մայիս |
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի պաշտոնական այցը |
2008թ. նոյեմբեր |
ՀՀ ԱԳ նախարար ԷդվարդՆալբանդյանի պաշտոնական այցը |
2011թ. մայիս |
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնական այցը |
2011թ. սեպտեմբեր |
ՀՀ ԱԳ նախարար ԷդվարդՆալբանդյանի պաշտոնական այցը |
2014թ. ապրիլ |
ՀՀ ԱԳ նախարար Է.Նալբանդյանի պաշտոնական այցը |
2014թ. մայիս |
ՀՀ վարչապետ Հ.Աբրահամյանի աշխատանքային այցը |
Հայաստան
2000թ. հոկտեմբեր |
ԲՀ վարչապետ Վլադիմիր Երմոշինի պաշտոնական այցը |
2001թ. մայիս |
ԲՀ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնական այցը |
2003թ. հոկտեմբեր |
ԲՀ արտգործնախարար Սերգեյ Մարտինովի պաշտոնական այցը |
2005թ. ապրիլ |
ԲՀ Ազգային Ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Կոնոպլյովի պաշտոնական այցը |
2006թ. հոկտեմբեր |
ԲՀ վարչապետ Սերգեյ Սիդորսկու պաշտոնական այցը |
2009թ. մարտ |
ԲՀ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի աշխատանքային այցը |
2009թ. հոկտեմբեր |
ԲՀ արտգործնախարար Սերգեյ Մարտինովի պաշտոնական այցը |
2012թ. ապրիլ |
ԲՀ արտգործնախարար Սերգեյ Մարտինովի պաշտոնական այցը |
2013թ. ապրիլ |
ԲՀ Նախագահ Ա.Լուկաշենկոյի պաշտոնական այցը |
2013թ. ապրիլ |
ԲՀ ԱԳ նախարար Վ.Մակեյի աշխատանքային այցը |
Ստորագրված փաստաթղթեր
Ընդամենը - 82
Համաձայնագրեր - 54
Արձանագրություններ - 20
Հուշագրեր - 2
Այլ - 6
Առևտրատնտեսական կապեր
Հայաստանի եւ Բելառուսի միջև ապրանքաշրջանառության ծավալները 2014թ. հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով կազմել է շուրջ 40 068.0 հազար ԱՄՆ դոլար, 2013թ.՝ 49 436.4-ի փոխարեն: Աճի տեմպը կազմել է 81.0 %:
Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/
|
արտահանում |
ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի) |
2014թ. |
9 036.5 հազար ԱՄՆ դոլար |
31 031.5 հազար ԱՄՆ դոլար
|
Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ
Մեքենաներ, տրակտորներ, շինարարական և գյուղատնտեսական տեխնիկա, ինչպես նաև դրանց պահեստամասեր, դեղորայք, լուցկի, պլաստմասայից իրեր, անվադողեր, փայտյա շինանյութ, գործվածքներ, ուժային շարժիչներ պոմպեր, խողովակներ, մալուխ և այլն:
Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ
Թունդ ոգելից խմիչքներ, հանքային ջրեր, քիմիական արդյունաբերության արտադրանք, դեղորայք, էլեկտրոտեխնիկական սարքավորումներ, տրանսֆորմատորներ:
Թարմացված է 14.09.2021թ.