Երկկողմ հարաբերություններ

Բրազիլիա Բրազիլիա

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության եւ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. փետրվարի 17-ին:

1998 թ. մարտից Սան Պաուլոյում գործում էր ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

Հայաստանի դեսպանությունը Բրազիլիայում գործում է 2010 թվականից։

Բրազիլիայի դեսպանությունը Հայաստանում գործում է 2006 թ. օգոստոսից:

2011 թ. հուն­վա­րից Սան Պաու­լո­յում գործում է ՀՀ  պատ­վո հյուպա­տոսի գրասենյակը։

2022 թվականի սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան։

Այցեր

Բրազիլիա

1991 թ. դեկտեմբեր

ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյան

1992 թ. հունիս

նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան

1993 թ. ապրիլ

փոխնախագահ Գագիկ Հարությունյան

2000 թ. մայիս

ԱԳ նախարար Վարդան Օսկանյան

2002 թ. մայիս

նախագահ Ռոբերտ Քոչարյան

2011 թ. հունվար

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

2011 թ. հունվար

սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյան

2011 թ. մայիս

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ

2012 թ. ապրիլ

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյան

2013 թ. նոյեմբեր

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան

2016 թ. օգոստոս

նախագահ Սերժ Սարգսյան

Հայաստան

2001 թ. օգոստոս

նախագահի հատուկ պատվիրակ Վարուժան Բուրմայան

2005 թ. մայիս

նախագահի հատուկ պատվիրակ Ժոզե Աուգուստո Լինդգրեն Ալվես

2013 թ. մարտ

արտաքին հարաբերությունների նախարարի տեղակալ Վերա Մաշադու

2016 թ. հոկտեմբեր

գյուղատնտեսության, անասնապահության և մատակարարման նախարարի տեղակալ Էումար Նովացկի

2017 թ. նոյեմբեր

ԱԳ նախարար Ալոիզիո Նունես Ֆեռեյրա

Իրավապայմանագրային դաշտ

Համաձայնագրեր

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ մշակութային համագործակցության մասին համաձայնագիր (ստորագրված 07.05.2002 թ.)

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր ունեցողների համար առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ սահմանելու մասին համաձայնագիր (ստորագրված 07.05.2002 թ.)

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև կրթության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր  (ստորագրված 12.08.2016 թ.)

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր (ստորագրված 12.08.2016 թ.)

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև առևտրային և ներդրումային համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր (ստորագրված 17.11.2017 թ.):

Համատեղ Հայտարարություններ

  • Հայաստանի Հանրապետության նախագահի եւ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահի համատեղ հայտարարություն (ստորագրված 07.05.2002 թ.)

Առևտրատնտեսական կապեր

Հայաստանի և Բրազիլիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները (հազ. ԱՄՆ դոլար)

            

            

         

      Արտահանում

 

Ներմուծում (ըստ ծագման երկրի)

               2019

                 —

          67547.1

               2020

               2.1

          54906.9

               2021

               35.9

          54917.4

               2022

               285.6

          84021.6

Արտահանվող հիմնական ապրանքատեսակներ՝

քլորոպրենային կաուչուկ, քիմիական տարբեր ապրանքներ և նյութեր, մետաղյա խողովակներ

Ներմուծվող հիմնական ապրանքատեսակներ՝

միս և մսամթերք, սուրճ, թութուն, քաղցրավենիք

 

Թարմացված է՝ 23.02.2023թ.

Տպել էջը