Երկկողմ հարաբերություններ

Ադրբեջան Ադրբեջան

2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրվել և նոյեմբերի 1-ին ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը:

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՀ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի կողմից նախաստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագիրը, որն օգոստոսի 11-ին փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է:

Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն: Դիվանագիտական հարաբերությունների հաստատում նախատեսված է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածով:



*Տեղեկատվությունը լրացվում է:

 

Թարմացված է առ 13.08.2025թ.

Տպել էջը