Երկկողմ հարաբերություններ

Ավստրիա Ավստրիա

Ընդհանուր տեղեկություններ

 Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 24-ին:

2024թ. հոկտեմբերի 25-ին Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Անդրանիկ Հովհաննիսյանը:

2024թ. դեկտեմբերի 11-ից ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը Ռոբերտ Գերշներն է (նստավայրը` Թբիլիսի):

Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև գործում է առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, որի վերջին՝ 9-րդ նիստը տեղի է ունեցել 2025թ. մայիսի 15-ին Վիեննայում:

Հայաստանը 2011թ.-ից Ավստրիայի զարգացման համագործակցության գործընկեր երկիր է: 2022թ. փետրվարի 2-ին Երևանում բացվել է Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակը:

Այցեր

Հայաստան

2022թ․ փետրվար

Ալեքսանդր Շալենբերգ, Եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարար

2014թ. սեպտեմբեր

Սեբաստիան Կուրց, Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի դաշնային նախարար

2012թ. հունիս

Հայնց Ֆիշեր, դաշնային նախագահ

2010թ. հունիս

Միխայել Շպինդելեգեր, ԱԳ նախարար

Ավստրիա

2023թ. հուլիս

Արարատ Միրզոյան, ԱԳ նախարար

2022թ. հունիս

Ալեն Սիմոնյան, ԱԺ նախագահ

2021թ. սեպտեմբեր

Ալեն Սիմոնյան, ԱԺ նախագահ

2019թ. մարտ

Նիկոլ Փաշինյան, վարչապետ

2017թ. հունվար

Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար

2016թ. մայիս

Սերժ Սարգսյան, նախագահ

2015թ. մարտ

Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար

2014թ. հունիս

Սերժ Սարգսյան, նախագահ

2013թ. նոյեմբեր

Սերժ Սարգսյան, նախագահ

2013թ. փետրվար

Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար

2011թ. հունիս

Տիգրան Սարգսյան, վարչապետ

2011թ. մարտ

Էդվարդ Նալբանդյան, ԱԳ նախարար

2008թ. փետրվար

Վարդան Օսկանյան, ԱԳ նախարար

2007թ. ապրիլ

Վարդան Օսկանյան, ԱԳ նախարար

2006թ. մարտ

Վարդան Օսկանյան, ԱԳ նախարար

2005թ. փետրվար

Արթուր Բաղդասարյան, ԱԺ նախագահ

2002թ. փետրվար

Ռոբերտ Քոչարյան, նախագահ

Իրավապայմանագրային դաշտ

Հայտարարություն

  • Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ հայտարարություն: 

Համաձայնագրեր

  • Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև երկկողմ արտաքին տնտեսական կապերի մասին hամաձայնագիր:
  • Հայաստանի Հանարապետության Կառավարության և Ավստրիայի Հանրապետության Կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիր:
  • Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ավստրիայի Հանրապետության Կառավարության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին կոնվենցիա և կից արձանագրություն:
  • Հայաստանի Հանարապետության Կառավարության և Ավստրիայի Դաշնային Կառավարության միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագիր:
  • Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն և Ավստրիայի Հանրապետության Վիեննա քաղաքի 4-րդ համայնքների միջև գործընկերության մասին hամաձայնագիր:
  • Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ավստրիայի Հանրապետության Կառավարության միջև միջազգային բեռնափոխադրումների մասին համաձայնագիր:
  • Հայաստանի Հանարապետության Կառավարության և Ավստրիայի Հանրապետության Կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին համաձայնագիր:
  • Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ավստրիայի Հանրապետության Կառավարության միջև զարգացմանն ուղղված համագործակցության մասին համաձայնագիր:
  • Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ավստրիայի Հանրապետության Դաշնային Կառավարության միջև օդային տրանսպորտի մասին համաձայնագիր:
  • Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Ավստրիայի Հանրապետության գիտության, հետազոտությունների և էկոնոմիկայի դաշնային նախարարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համատեղ գործողությունների ծրագիր:
  • Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների և գործընկերության մասին հռչակագիր:
  • Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանի և Վաագներ-Բիրո ընկերության միջև մտադրությունների մասին նամակ:

Հուշագրեր

  • Հայաստանի Հանարապետության կրթության և գիտության նախարարի և Ավստրիայի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի դաշնային նախարարի միջև բարձրագույն կրթության ոլորտում որակավորումների փոխադարձաբար ճանաչման համար խորհրդակցությունների մասին փոխըմբռնման հուշագիր:
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Վիեննայի Դիվանագիտական ակադեմիայի միջև փոխըմբռնման հուշագիր:
  • Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի և Ավստրիայի Հանրապետության Վիեննա քաղաքի «Ալարիս» և «Պան Պլան» ընկերությունների, ինչպես նաև ասոցացված անհատ միջազգային փորձագետների միջև համագործակցության հուշագիր:
  • Հայաստանի Հանարապետության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանարապետության կրթության և գիտության նախարարության և Ավստրիայի Հանրապետության կրթության, արվեստի և մշակույթի դաշնային նախարարության միջև կրթության, արվեստի և մշակույթի բնագավառներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
  • «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ավստրիայի Հանրապետության կրթության և կանանց հարցերի դաշնային նախարարության միջև կրթության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:
  • «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Ավստրիայի Հանրապետության կայունության և զբոսաշրջության դաշնային նախարարության միջև բնապահպանության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր։
  • Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի և Ավստրիայի Հանրապետության կայունության և զբոսաշրջության դաշնային նախարարի միջև շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
  • Համատեղ հռչակագիր ԵՄ Արևելյան գործընկեր երկրների հետ Ավստրիայի զարգացման համագործակցության շրջանակային ռազմավարության վերաբերյալ 2022-2024:
  • Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ավստրիայի Դաշնային Կառավարության միջև՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիր կիրարկման վերաբերյալ արձանագրություն:

Երկկողմ առևտրաշրջանառություն

Հայաստանի և Ավստրիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները /հազ. ԱՄՆ դոլար/

 

արտահանում

ներմուծում (ըստ ծագման երկրի)

2021

2 002.6

23 102.7

2022

1 896.4

44 156.6

2023

1 252.2

81 299.0

2024

3 260.6

52 311.6

2025

11 508.4

49 140.7

 

Թարմացված է՝ 27042026թ.

Տպել էջը