Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 14.10.2020

14 հոկտեմբերի, 2020

22:50  Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ՄԱԿ-ից պահանջում է մարդու իրավունքների իրական համապարփակ բնույթը:

22:25 Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքում հրթիռային համակարգի թիրախավորումը լեգիտիմիզացնում է պատասխան քայլը: ՀՀ ՊՆ ներկայացուցիչ:

22:20 ՀՀ Պաշտպանության նախարարությունն ակնկալում է աշխարհի ուշադրությունը Ադրբեջանի կողմից Արցախի հիվանդանոցը թիրախավորելու դեպքի շուրջ:

22:00 Պաշտպանության նախարարության ներկայցուցիչ Արծրուն հովհաննիսյանը գրել է, - «Ադրբեջանական բանակի ղեկավարությունը երբեք այսքան անհարգալից վերաբերմունք չի ցուցաբերել սեփական զոհերի և զինվորների դիակների նկատմամբ: Դիակները մնացել են դաշտերում, կիրճերում և ճահիճներում»:

21:00 Էրդողանի հետ զրույցում Պուտինը մտահոգություն հայտնեց ղարաբաղյան հակամարտության մեջ զինյալների ներգրավման կապակցությամբ:

20:35 «Ադրբեջանն այսօր շարունակում է թիրախավորել խաղաղ բնակչությանը՝ գնդակոծելով հատկապես Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների որոշ բնակավայրերը:  ՄԻՊ-ի աշխատակազմը ստացավ ճշտված տեղեկությունն այն մասին, որ Մարտակերտ քաղաքի անխնա հրետակոծության արդյունքում «Արցախէներգո» ընկերության աշխատակից ՆվերՊարգև Գրիգորյանը սպանվել է իր աշխատանքային պարտականությունները կատարելիս: Սեպտեմբերի 27-ից սկսած ադրբեջանական ագրեսիայից զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է 32-ի»,- ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

20:15 ՄԻԵԴ-ը մերժել է Թուրքիայի դիմումը՝ իր նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցի չեղարկման վերաբերյալ:

19:30 ԱՄՆ-ն կոչ է անում Թուրքիային դադարեցնել Ադրբեջանին աջակցել:

18:35 ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը չի բացառել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ԼՂ հարցի շուրջ առերես շփումները:

17:20  ՄԻԵԴ-ը Ադրբեջանից պահանջել է գերեվարված հայ զինծառայողների վերաբերյալ անհապաղ տեղեկություններ տրամադրել:

16:35 Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության վերաբերյալ ՄԻԵԴ վճիռը վերջնական է:

16:45 «Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Արցախի հյուսիս-արևելքում գտնվող հիվանդանոցներից մեկի ուղղությամբ: Նշված է, որ հիվանդանոցում բուժում են ստանում նաև քաղաքացիական հիվանդներ: Դա ակնհայտ պատերազմական հանցագործություն է, և դրա հետևանքների ամբողջ պատասխանատվությունը ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա», - ասաց Պաշտպանության նախարարությունը:

15:00 ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի թիրախավորման վերաբերյալ:

14:50 «Ռուս զինվորականները ստուգում են Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքին հարվածներ հասցնելու տեղեկությունները»,-  նշում  է Պեսկովը:

14:30 Արդյոք աշխարհը թո՞ւյլ է տալու նոր Հիտլերի ձևավորումը, այս անգամ՝ Փոքր Ասիայում. Վարչապետ Փաշինյան:

13:00 Լավրովը կոչ է անում ռուս ռազմական դիտորդներ տեղակայել Լեռնայի Ղարաբաղում հրադադարի ռեժիմը ապահովելու համար: Նա նաև նշում է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավրումը հնարավոր է: Մինսկի խմբի համանախագահների կողմից մշակված առաջարկները մնում են բանակցային սեղանին:

12:35 «Մենք չենք ընդունում Ալիևի այն դիրքորոշումը, որ Ղարաբաղյան հարցը ռազմական լուծում ունի: Ռուսաստանը համաձայն չէ Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի դիրքրոշման հետ»,- ասում է ԱԳ նախարար Լավրովը:

12:30 «Հակառակորդը շարունակում է խախտել մարդասիրական հրադադարը ՝ կրկին թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու գյուղերը»,- հայտնում է Արցախի Պաշտպանության բանակը: «Մասնավորապես, Մարտակերտ քաղաքը գնդակոծելուց զատ, հակառակորդն այսօր այդ ուղղությամբ կիրառել է նաև ավիացիա»:

11:45 Ֆրանսիացի պատգամավորը Արցախը ճանաչելու բանաձև է ներկայացրել երկրի խորհրդարանին:

10:30 «Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող զինտեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։ Ավելորդ է նշել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության այդ պնդումը չի կարող որևէ հիմնավորում ունենալ։ Փաստացի, այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրեն թույլ է տալիս թիրախավորել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող և բնականոն մարտական հերթապահություն իրականացնող զինտեխնիկան՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա։ Վերահաստատելով, որ մինչև այս պահը Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ, արկ կամ գնդակ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ, միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ այսուհետ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրենց իրավունք են վերապահում նույն տրամաբանությամբ թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ։ Մարտական գործողությունների գոտին և տրամաբանությունը փոխելու գործընթացի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան»,- ասված է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունում:

10:05 Ռուսաստանի պաշտպանության նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ:

09:20 Առավոտյան թշնամին վերսկսեց հրթիռային և հրետանային ռմբակոծությունները: Պաշտպանության բանակ:

08:05 Ջո Բայդենը կոչ է անում Թրամփի աշխատակազմին դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շուրջ Անկարային «փաղաքշել»-ը:

Տպել էջը